Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Տաթեւի թեւերը տանում են Տաթեւ, հաջորդ կանգառը` Սվարանցի պոչամբար . 

 

22 | 08 | 2011 | 12:30 | ակնարկ

 

Մշակել զբոսաշրջության նոր փաթեթներ, խթանել հայկական տուրիզմի զարգացումն ու առավել թվով զբոսաշրջիկների ուշադրությունն հրավիրել հայոց հոգեւոր-մշակութային ժառանգության եւ հայ գյուղի ինքնատիպ կոլորիտի վրա. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող Տաթեւի վերածնունդ ծրագիրը ՀՀ կառավարության եւ տարբեր երկրների առաջատար գործարարների համագործակցության շնորհիվ այս նպատակով է հիմնադրվել, սկսել ու շարունակում իր աշխատանքները Հայաստանի հարավում: Արդյունքում հայկական զբոսաշրջության մինչ այժմ չօգտագործված հնարավորություններն այսօր ոչ միայն ներկայանում են նորովի, այլեւ գրանցվում են  տարեցտարի աճող ցուցանիշներ` ավելի մեծանալու միտումով:

 

Տաթեւի վանքը գտնվում է Գորիսի շրջանի հարավում, Լեռնարոտի լեռների եւ Բարգուշատի լեռնաշղթայի միացման հատվածում, Որոտան գետի աջ ափին բարձրացող մի եռանկյունաձեւ հրվանդանի վրա: Բարձունքի գագաթը բավականին ընդարձակ սարահարթ է, որը արեւմուտքից եւ հյուսիսից եզերված է բարձր լեռներով: Այստեղ նախաքրիստոնեական շրջանում եղել են հեթանոսական մեհյաններ, իսկ մ.թ. IV-V դարերում գործել է մի անշուք եկեղեցի: Տաթեւի եկեղեցու նշանակությունը հետզհետե բարձրացրել է եւ VIII դարի երկրորդ կեսին այն դարձել է Սյունյաց եպիսկոպոսության կենտրոնը:

 

Այդ ժամանակներում էլ` 895 թվականին, հիմնադրվում է հետագայում հռչակավոր դարձած Տաթեւի վանքը, որը Սյունիքի թագավորության 48 վանքերից ամենագլխավորն էր ու քրիստոնեական եկեղեցու խոշորագույն ու ազդեցիկ կենտրոններից մեկն Հայաստանում: Վանական համալիրը եղել է Սյունիքի թագավորության քաղաքական կենտրոնը եւս: Տաթեւի վանքը իր տաճարներով, պարիսպներով եւ օժանդակ շինություններով ներկայացնում է ճարտարապետական մի բարդ համալիր, որի ստեղծման համար պահպանջվել են տասնյակ տարիներ ու հսկայական աշխատանք: Վանքը պարսպապատ է, իսկ հրապարակի կենտրոնում բարձրանում է գլխավոր հուշարձանը` Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին:

 

Տաթեւի վանական համալիրի գլխավոր շինություններից դեպի հարավ է գտնվում բոլորին հայտնի Գավազան-սյուն անունով ճոճվող կոթողը, որը կառուցվել է գլխավոր տաճարի կառուցման ժամանակ` հավանաբար 895 թվականին: Հայրապետական ձեռքի գավազանի  նմանությամբ կառուցված սյունը ութանիստ է, ունի 15 մետր բարձրություն: Սյունը` շնորհիվ իր ճարտարապետական կառուցվածքի, կարող է թեքվել, ճոճվել, բայց դարերի ընթացքում երբեք չի քանդվել: Սյան կառուցվածքն ունի երկու կարեւոր նշանակություն, նախ երկրաշարժերից առաջ այն ճոճվել է, դրանով իսկ զգուշացնելով երկրաշարժի մասին, բացի դրանից սյունը սկսել է շարժվել նաեւ արշավախմբերի բարձրացրած դղրդոցից, ինչը  սելջուկ-թուրքերը տեսնելով, այն համարել են սատանայի սյուն ու վախենալով իրենց վայր նետել ձորից:

 

Ըստ Ղեւոնդ Ալիշանի, Սյունիքում քարոզել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեն կամ Ստաթեն: Վերջինս նահատակվել է Սյունիքում եւ նրա անունը ժողովրդի բերանում աղավաղվելով դարձել է Տաթեւ: Մեկ այլ ավանդության համաձայն, որն անշուշտ ունի ժողովրդական ծագում ու բացատրություն, Տաթեւ անունը բացատրվում է տա թեւ արտահայտությամբ, եւ գրաբարից թարգմանած Տաթեւ նշանակում է թեւեր տվող:

 

Տաթեւի վանական համալիրն իր ամբողջ հմայքով զբոսաշրջիկներին ներկայանլու հնարավորություն ստացավ հատկապես վերջին շրջանում, Տաթեւի թեւեր կամ Տաթեւեր ճոպանուղու կառուցումից հետո, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ նախորդ տարի` հոկտեմբերին: Որոտանի կիրճում կառուցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին ունի 5,7 կմ երկարություն, ամենաբարձր կետում հարաբերական բարձրությունն հասնում է 330 մետրի: Այն սկիզբ է առնում Հալիձոր գյուղից, անցնում Որոտանի կիրճի վրայով՝ հատելով Որոտան գետը եւ ձգվում մինչեւ Տաթեւ գյուղը, որտեղից ոտքով կարելի է հասնել Տաթեւի վանական համալիր: Իր դասում սա աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է, որն հնարավորություն է տալիս Հալիձոր-Տաթեւ ճանապարհը անցնել ընդամենը 12 րոպեում, ավտոմեքենայով 40 րոպեում անցնելու փոխարեն:

 

Հալիձոր-Տաթեւ երթուղու չվերթներն իրականացվում են 30 րոպեն մեկ անգամ պարբերականությամբ, անհրաժեշտության դեպքում կարող է իրականցվել նաեւ արտահերթ չվերթ: Հալիձոր-Տաթեւ եւ Տաթեւ-Հալձոր  միակողմանի տոմսերի արժեքը 2000 դրամ է, իսկ Հալիձոր-Տաթեւ-Հալիձոր կամ Տաթեւ-Հալիձոր-Տաթեւ երկկողմ ուղղության արժեքը 3000  դրամ: Աշխատում է հատուկ նախագծված 2 խցիկ, որից յուրաքանչյուը կարող է տեղափոխել մինչեւ 25 ուղեւոր: 

 

Նշենք, նաեւ, որ մեր այնտեղ գտնվելու ժամանակ ուղեւորների քանակը երբեմն անցնում էր 25-ը` գոյացած հերթերից խուսափելու համար: Մեր այն հարցին, թե վտանգավո ՞ր չէ արդյոք նախատեսվածից ավել մարդ տեղափոխելը, տեխնիկական աշխատողները հստակ պատասխան չունեին:

 

Փորձեցինք ճշտել նաեւ, թե մեկ օրում մոտավորոպես քանի՞ մարդ է օգտվում ճոպանուղուց, բայց աշխատակիցների խոսքերով, հստակ թիվ ասել հնարավոր չէ, բացի այդ իրենք նման տեղեկատվություն չեն հայտնում: Տոմսարկղում եւս մեկ օրում վաճառված տոմսերի քանակը երբեւէ չէին հաշվել: Ուստի փորձենք հաշվել ինքներս. ճոպանուղին աշխատում է առավոտյան իննից երեկոյան վեցը, ինչպես արդեն նշել ենք, 30 րոպեն մեկ  անգամ պարբերականությամբ: Ստացվում է` մեկ օրում այն իրականացնում է ամենաքիչը 19 չվերթ: Եթե ուղեւորների քանակը ամառային եւ զբոսաշրջության համար հարմար օրերին պայմանականորեն համարենք 25-ը, եւ ընդունենք, որ նրանք գնել են միայն երկկողմանի տոմսեր, ապա Որոտանի կիճով Տաթեւի թեւերի թռիչքի շնորհիվ մեկ օրում հիանում է ամենաքիչը 240 մարդ, եթե չենք հաշվում արթահերթ չվերթները, միակողմանի տոմսերով երթեւեկողներին եւ  25-ից ավել ուղեւորներով իրականացված թռիչքները:

 

Յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի օրը ճոպանուղում պրոֆիլակտիկա է` բացառությամբ Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների: 

 

Ի դեպ` Տաթեւի թեւեր ճոպանուղին գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը. այն 1.4 կմ-ով գերազանցում է մինչեւ այդ ամենաերկարը համարվող ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում գտնվող Սանդիա Փիկ ճոպանուղու երկարությունը:

 

Ավաղ այս հրաշալի նորամուծությունը մթագնում են Սյունիքի մարզում առկա բազմաթիվ հանքարդյունաբերական ձեռնարկությունները իրենց վնասակար թափոններով եւ թունավոր պոչամբարներով, որոնց զարգացման դեպքում զբոսաշրջիկների հետաքրքրությունը Տաթեւի վանական համալիրի նկատմամբ կարող է նվազել այնպես, ինչպես շեշտակի աճել է անցած ամիսներին` ճոպանուղու գործարկումից հետո: Ինչպես գրում է www.hetq.am Այս տարվա հունվարին Լոնդոնի բորսայում չինական Ֆորչյուն Օյլ ընկերությունը Հայաստանում ձեռք բերեց երկաթի երեք հանքավայր` Հրազդանում, Աբովյանում եւ Տաթեւի վանական համալիրից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող Սվարանց գյուղում: Բացի լրատվամիջոցներից` ՀՀ որեւէ պետական կառույց չարձագանքեց: : Իսկ Սվարանցը գնվում է Տաթեւից ընդամենը 4 կմ հեռավորության վրա:   

   

Գավազան-սյան լուսանկարը` Գարիկ Ղարիբյանի

 

Լիլիթ Թովմասյան  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 22-ին, ժամը 12:30:00-ին (GMT = 08:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter