Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր

 

23 | 08 | 2011 | 11:20 | Դիմանկար

 

-Դու իմ լավ քույր, դու մեր տան ծաղիկ եւ մեր տան աստղիկ, կա հուզիչ մի հարց` բարդ է այս դարը չափազանց,-հանգիստ երգում է Խորենը, թաքուն նայում ինձ, սպասում հերթական հարցիս ու շշուկով ասում.-Իրոք, բարդ է այս դարը

 

19-ամյա Խորեն Սիմոնյանը Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության սան է: Ավարտելով թիվ 4 դպրոցը` նա 2009-ին ընդունվում է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջ: Երգել է դեռ փոքրուց հայերեն, լեհերեն, ֆրանսերեն լեզուներով, սիրում է լսել տարբեր ոճի երաժշտություն:-Նայած, թե ինչ տրամադրություն ունեմ,- ասում է նա, ապա շարունակում,-2006-ից Երեխաների տուն հաստատությունից եկա ու այստեղ եմ արդեն հինգ տարի,-ու միանգամից ինքնիրեն հարցնում,-որքա՞ն ժամանակ է չեմ եղել տնօրեն Ռուզաննա Ավագյանի մոտ, կգնամ մի քանի օրից:

 

Ես Խորենին այցելեցի Մեծ Բրիտանիայի իր ուղեւորությունից վերադառնալու հաջորդ օրն իսկ: Միջանցքում նրան բարեւում էին ընկերները, գրկում, հարցնում, թե ինչպես է ու երբ է եկել: Լոնդոնում, նաեւ այլ քաղաքներում տասնօրյա ճանապարհորդությունը եղել է հաճելի ու տպավորիչ: Լեհ կամավոր Մայա Բրանթի կազմակերպած ծրագրին համապատասխան` Խորենի հետ Անգլիա է մեկնել գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը, Տիրամայր Հայաստանի Կուսաստան ու նաեւ այլ կազմակերպության մի քանի երեխա: Օտարերկրյա հյուրերի համար կազմակերպվել է հայկական երեկո, որին Խորենը մասնակցել է Հորովել, Կռունկ, Եթե իմանայի երգերով, աղջիկները` պարերով, իսկ երեկոյի ընթացքում մատուցվող հայկական ուտեստները պարզապես հիացրել են հյուրերին:-Ընկույզով մուրաբան, լավաշը, կանաչ պանիրը, բրնձով ու չամիչով փլավը համտեսելիս նրանք անգլերեն ասում էին. Հայերը լավն են, դուք լավն եք, ա′յ, իսկ մեր տարած նռան տեսքով ու հայկական զարդանախշերով նվերներն ուղղակի զարմացրին նրանց,-հպարտ պատմում է Խորենը

 

-Իմ սիրած երգերից է,-ասում է նա ու փորձում այս անգամ արտասանել, բայց չգիտես ինչու շփոթության մեջ է ընկնում ու սկսում երգել.

 

-Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,

Ունեմ հանգրվան, ունեմ օթեւան

 

Սենյակում լռություն է տիրում. ես ուշադիր մերթ նայում եմ հոգեբան Գոհար Ոսկանյանին, մերթ` Խորենին

 

2009-ից Լեհաստանի, Ուկրանիայի շատ քաղաքներ, նաեւ Սանկտ-Պետերբուրգ, Գլոստեր նրա ուղեւորությունները եղել են հետաքրքիր,  իսկ ստացած մրցանակներն ու պատվոգրերը` ոգեշնչող:

 

-Եթե հնարավորություն լինի գնալ ու սովորել Հայաստանից հեռու, կգնամ մի պայմանով միայն, որ շուտ-շուտ գամ, իսկ ընկերներիս հաստատ նվերներ կուղարկեմ` լավ շորեր, հեռախոսներ, չեմ մոռանա ոչ մեկին. կապ կհաստատեմ նրանց հետ,-խոստանում է հեռավոր Լոնդոնով տարված հերոսս:

 

-Ընկերասեր, հավատարիմ, շատ լավ է երգում,-բնութագրում են Խորենին ընկերները` Կարենն ու Արթուրը, իսկ Գ.Ոսկանյանն ավելացնում.-ազնիվ է, հաշտ, համերաշխ, բարի, շուտ նվիրվող ու զգացմունքային:

 

իշտ է, շատ եմ լաց լինում, Անգլիայում էլ էնքան լաց եղա,-հաստատում է Խորենն ու խոնարհում գլուխը:

 

Գիշերօթիկի բակում դեղին, կարմիր վարդերին մոտենալիս ու նկարվելիս կամաց հայտնում է ինձ, որ չի կարող ոտքն իջեցնել ու ցույց տալ, թե ինչպես մի փունջ կկազմի ու կնվիրի սիրած աղջկան: Մոտենում է ու ասում.-Սիրային երգեր չունեմ, եթե սիրահարվեմ, ապա մի օր էլ սիրո մասին կերգեմ: Հետո բակից շենք է մտնում, մի քանի րոպե անց հայտնվում` ձեռքին նկարների հաստափոր ալբոմը: Թերթում է այն, ներկան ու անցյալը մի պահ խառնվում են իրար, մեկ առ մեկ ցույց է տալիս խնամքով դասավորված նկարներն ու հպարտ պատմում անցած ուղու մասին.-Սա այն ժամանակ է, երբ ոտքս վիրահատել են ու ես հիվանադանոցում եմ Չէ. չեմ նեղանա, եթե գրեք ոտքիս վիրահատության ու մի փոքր դժվարությամբ նստելուս մասին,- պատասխանում է ու շարունակում խոսել, բացատրել,-սա էլ, երբ փոքր էի ու երգում էի, տեսեք, Նոր տարի է, հիմա նա էլ,- ցույց է տալիս նկարում պատկերված մի աղջնակի,-գյուղում է, մեզ հետ էր մի ժամանակ

 

Խորենի երգի բառերը, նրա արտասանած յուրաքանչյուր հնչյունը, տպավորիչ ձայնը, երազկոտ հայացքն  ուղեկցեց ինձ հաստատության բակից դուրս, իսկ բակում նա մնաց ընկերների շրջապատում, նկարները` ձեռքին որքա~ն բան կա հիշելու եւ վերապրելու

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 23-ին, ժամը 11:40:00-ին (GMT = 07:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter