Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



«Pausa» Ֆլեշմոբ Գյումրիում

 

23 | 08 | 2011 | 15:10 | լուր

 

Օգոստոսի 21-ին Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սբ. Հակոբ եկեղեցու «Երիտասարդաց միությունը» կազմակերպել էր ֆլեշմոբ Ռիժկովի (նախկին Կիրով) փողոցում:

 

«Pausa» Ֆլեշմոբը սկսվեց ժամը 14:30-ին: Հավաքվել էին 50-ից ավելի երիտասարդներ: Երիտասարդները 3 րոպե անշարժ կանգնում էին` նմանվելով արձանների: Այնուհետեւ երիտասարդների խումբը շարժվեց դեպի Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում գտնվող զբոսայգի:  Ակցիայի մասնակիցները Սայաթ- Նովա փողոցում` հոծ գծի վրա ձեռք-ձեռքի տված շարք կազմեցին: Շարքի երկարությունը 100մ-ից ավելի էր:

 

Ֆլեշմոբն այսպես չավարտվեց: Երգել-պարելով, ուրախանալով երիտասարդները շարժվեցին դեպի Անկախության հրապարակ, որտեղ նույնպես 3 րոպեով բոլորն անշարժացան: Հավաքվածները վերադարձան Ռիժկովի փողոց: Սկսեցին երգել, պարել, ուրախանալ, սրանով իսկ փորձելով ցույց տալ, որ Գյումրիում այնուամենայնիվ կա ակտիվ երիտասարդություն:

 

Ռիժկովի փողոցից երիտասարդները` «Երիտասարդաց միությանը» ատենապետ Միշա Պողոսյանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Ամենափրկիչ եկեղեցի: Եկեղեցու հետնամասում գտնվող «1988 թվի երկրաշարժի զոհերի քաղաքային հուշարձան»-ի մոտ հավաքվածներն աղոթեցին:

 

-Անշարժ կանգնելու նպատակն է` ցույց տալ թե ինչքան թանկ է կյանքի ամեն մի վայրկյանը,- ասում են ֆլեշմոբի մասնակիցները:

 

Ակցիայի ընթացքում հավաքվածները ձեռք բերեցին նոր ընկերներ, ցուցաբերեցին ակտիվություն, անցկացրեցին լավ ժամանակ:  Ֆլեշմոբն ավարտվեց 16:00-ի սահմաններում:      

 

Վահագն Թադեւոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 23-ին, ժամը 15:15:00-ին (GMT = 11:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter