Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Չնայած վիճակագիրների լավատեսությանը`գյուղմթերքի էական էժանացում դեռ չի եղել. մինչ այս հոդվածը գրվում էր շաքարի գինը դարձավ 450 դրամ/կգ

 

23 | 08 | 2011 | 17:00 | ակնարկ 

 

Առաջիկայում հանրապետությունում որոշ ապրանքատեսակների գծով սպասվում է գնանկում: Այդ մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի լավատեսական կանխատեսումները:

 

Ըստ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանում առաջիկայում կէժանանան տավարի մսի ու հացի գները: Վերջինիս խոսքերով, միջազգային շուկայում ցորենն էժանացել է 15-20 տոկոսով, սակայն նախկինում թանկ գներով մեծ քանակությամբ ցորեն է ներկրվել Հայաստան եւ հացարտադրողների մոտ դեռեւս նախկին պաշարները չեն սպառվել: Դա է պատճառը, որ հացի գնում դեռեւս փոփոխություն չկա:

 

Այս տարի Հայաստանում ցորենի լավ բերք է ստացվել` մոտ 215 հազար տոննա, նախորդ տարվա 183 հազար տոննայի համեմատ: Ալրաղացները գյուղացուց ցորենը մթերում են կգ-ը 110-130 դրամով: Հենց այս փաստն էլ հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում հացի գները կէժանանան: Նախարարի խոսքերով, ոչ միայն բնակլիմայական պայմաններն են նպաստել լավ բերքի ստացմանը, այլեւ կառավարության իրականացրած բերքատվության բարձրացման  քաղաքականությունը:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի տվյալներով, այս տարի հիմնականում գնաճ արձանագրվել է մսամթերքի շուկայում` 2,9 տոկոս:  Գնանկում նկատվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում` 34,9 տոկոս, մրգի գծով` 23,3 տոկոս, հացամթերքի` 0,6 տոկոս, կաթնամթերքի` 1,4 տոկոս, ձվի` 1,1 տոկոս, ձկնամթերքի` 1 տոկոս, շաքարավազի` 0,1 տոկոս, ոչ ոգելից խմիչքի` 0,1 տոկոս:

 

Ինչ վերաբերում է մեր մարզին, ապա Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի տեղեկացմամբ, մարզում առկա է 4500 հա կարտոֆիլի եւ 1500 հա բանջարեղենի մշակման հողատարածք: Ըստ Մ.Մանուկյանի, հանրապետությունում օգտագործվող ցորենի քանակության 60-70 տոկոսը դրսից է ներկրվում` հիմնականում ՌԴ-ից, եւ գնային սանդղակը ոչ թե մեր կողմից արտադրված ցորենի, այլ դրսից ներկրվող ցորենի հաշվին է գոյանում: Հանրապետությունում, նախորդ տարվա  համեմատ, այս տարի  հացահատիկային մշակաբույսերի համախառն արտադրությունը մոտ 5000 տոննայով աճել է: Գարու միջին գինը, նախորդ տարվա համեմատությամբ, 1 կգ-ի հաշվարկով 10-15 դրամով ավելի է: 2010 թվականին ցորենի արժեքը տատանվում էր 135-140 դրամի սահմաններում, ներկա պահին այն կազմում է 125 դրամ: Նախորդ տարի գարու գինը 125 դրամ էր, այս տարի` 140 դրամ:

 

Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի արտադրությանը, Մ.Մանուկյանն ասաց, որ համեմատած, ասենք, Արմավիրի ու Արարատի մարզերի 4000-5000 հեկտարի հետ, Շիրակի մարզում ընդամենը 300 հեկտար պտղատու այգի ունենք: Այս ոլորտը մարզի հիմնական արտադրությունը չէ եւ մեր մոտ արտադրված պտուղը մենք ենք սպառում, որն էական նշանակություն չունի պտուղ-բանջարեղենի գնագոյացման վրա:

 

Չնայած ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին եւ գյուղատնտեսության նախարարի լավատեսական կանխատեսումներին, Գյումրիում շուկայի առեւտրականները պնդում են, որ անցյալ տարվա համեմատ գյուղատնտեսական մթերքների գների էական էժանացում տեղի չի ունեցել, ու դրանք դեռեւս մնում են բարձր: Նրանք ասում են, որ մարդիկ մեծ ծավալի առեւտուր չեն կարող անել, որովհետեւ գումար չունեն: Գների էժանացում նկատվում է միայն որոշ մրգերի ու բանջարեղենի դեպքում: Թանկացել են միս-մսամթերքի գները:

 

Շուկայի առեւտրականների խոսքերով, սոխի գինն անցյալ տարի այս շրջանում 400-450 դրամ էր, այս տարի իրենք գնում են 200-210 եւ վաճառում` 250 դրամով: Խնձորն անցյալ տարի շատ թանկ էր` 1000 դրամից ավելի, քանի որ անբարենպաստ եղանակների պատճառով խնձորի բերքատվությունը շատ ցածր էր: Այս տարվա ամռան սկզբին խնձորի բարձր գինը պահպանվել է, բայց հիմա մի փոքր նվազել է` այն կարելի է գնել 150-500 դրամի սահմաններում: Դեղձի գներն անցյալ տարվա համեմատ եւս բարձրացել են. անցած տարվա 150-200 դրամի փոխարեն դեղձն այսօր 300-400 դրամ եւ ավելի գնով է վաճառվում: Բարձր գին ունի նաեւ խաղողը`500-800 դրամ, չնայած այս տարի բերքը շատ առատ է: Անցյալ տարվա համեմատ բարձրացել են կարտոֆիլի գները` 130 դրամի փոխարեն այս տարի կարտոֆիլը 200-250 դրամով վաճառվում: 1000 դրամով բարձրացել են մսի գները `1500-1800 դրամի փոխարեն այժմ խոզի եւ տավարի միսը վաճառվում է 2200-3000 դրամով: Վաճառողների խոսքերով, 2010-ի համեմատ պանրի գները եւս բարձրացել են` 2000 դրամ եւ ավելի: 

 

Ըստ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի, լավ է, որ ներկայումս գյուղմթերքների ինքնաբավության ապահովման հարցում որոշակի տեղաշարժեր կան, քանի որ նախկինում դրանց մեծ մասը Թուրքիայից, Իրանից եւ այլ երկրներից էինք ներմուծում: Հիմա, հատկապես կաթնամթերքի արտադրության ոլորտում, տեղական արտադրանքն ենք օգտագործում: Գյուղմթերքների շուկայում գնագոյացումը, ըստ պատգամավորի, կախված է նաեւ նրանից, թե որքան գյուղմթերք ենք ներկրում մենք դրսից եւ որքանն ենք մենք արտադրում: Եթե մեծ մասը ներկրվում է, ապա գնագոյացման վրա այդ հանգամանքը վճռորոշ նշանակություն կունենա:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 23-ին, ժամը 17:00:00-ին (GMT = 13:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter