Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երեխան պետք է կերակրվի մայրական կաթով

 

23 | 08 | 2011 | 11:20 | ակնարկ

 

Նորածին երեխաների ճիշտ սնուցումը շատ կարեւոր է նրա հետագա ֆիզիկական եւ հոգեկան զարգացման համար: Հատկապես կարեւոր է մինչեւ 6 ամսական երեխաների մայրական կաթով սնուցումը: Ազգային Ժողովի կողմից այս տարվա հուլիսի 28-ին ընդունվել է Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին օրենքը, որը նպատակ ունի նպաստել աճող սերնդի զարգացմանը:

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում տարեկան մինչեւ 2 միլիոն երեխայի կարելի է չկորցնել` կրծքով կերակրելու դեպքում: Մայրական կաթի առավելությունների մասին նշում են եւ բժիշկները, եւ մայրերը:

 

-Մայրական կաթը ստերիլ է, միկրոբազուրկ: Այն երեխային զերծ է պահում զանազան հիվանդություններից, աղիքային ինֆեկցիայից,-ասում է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկաբույժ Ժաննա Սարգսյանը,-մայրական կաթով սնվող երեխաներն ավելի առողջ են, քան արհեստական կերերով սնվողները:

 

Այս մասին նշում է նաեւ արդեն երկու զավակների մայր Մարիամը.

 

-Առաջնեկիս` աղջկաս կրծքով կերակրել եմ մինչեւ մեկ ու կես տարեկան դառնալը: Որդուս չեմ կերակրում, բայց պատճառը այն չէ, որ չեմ ուզում, պարզապես որոշ առողջական խնդիրներ կան: Կրծքով կերակրելը ճիշտ է, որովհետեւ երեխան ավելի առողջ է, հիվանդանալու դեպքում էլ հիվանդությունը ծանր չի տանում եւ շուտ է ապաքինվում: Մյուս կողմից` դա նաեւ յուրահատուկ կապ է ստեղծում երեխայի եւ մոր միջեւ:

 

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի մանկական ծառայության պատասխանատու, ընտանեկան բժիշկ Զառա Գեւորգյանը նշում է, որ կրծքով կերակրելը երկուստեք ունի իր առավելությունները` եւ մոր, եւ մանկան համար:

 

-Կրծքի կաթի բաղադրիչները խիստ համապատասխանում են երեխայի պահանջներին: Կալցիումի ու ֆոսֆորի պարունակությունը այնպիսին է, որ ամբողջությամբ յուրացվում է երեխայի կողմից, ինչն էլ կանխում է ռախիտի զարգացումը,-ասում է Զ.Գեւորգյանը,-կովի կաթը կամ արհեստական կերերը չեն կարող փոխարինել դրան: Խիստ անհրաժեշտության դեպքում հարմարեցված արհեստական կերերով կարող են կերակրել երեխային, բայց բժշկի նշանակությամբ:

 

Կարեւոր է նաեւ այն ազդեցությունը, որ կրծքով սնուցումը թողնում է մոր վրա: Դա նպաստում է հետծննդաբերական վաղ շրջանի բարդությունների նվազմանը, արգանդի շուտ կրճատմանը: Նաեւ նվազեցնում է քաղցկեղի եւ մաստուպացիաների (կրծքագեղձերի հետ  կապված հիվանդություն) առաջացման վտանգը:

 

Երբեմն մայրերը նշում են, որ կաթ չունեն` երեխային կերակրելու համար: Զ.Գեւորգյանն ասում է, որ նման դեպքեր շատ քիչ են պատահում: Ավելի հաճախ ուղղակի կաթի արտահոսք չի լինում: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է կերակրում մայրը: Կերակրման կարգը, ձեւը, մոր տրամադրվածությունը եւ նրա նյարդային վիճակը շատ կարեւոր են: Կերակրման ճիշտ տեխնիկան եւ գիշերային հաճախակի կերակրումը նպաստում են կաթի արտադրությանը եւ արտահոսքին:

 

Նշենք, որ վերը նշված օրենքով արգելվում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքը բժշկական հաստատություններում: Իսկ Գովազդի մասին ՀՀ օրենքով արգելվում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված արհեստական կերերի, կերակրման շշերի եւ ծծակների գովազդը: Ամեն դեպքում մայրն ինքը պիտի գիտակցի կրծքով կերակրելու կարեւորությունը:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 23-ին, ժամը 11:40:00-ին (GMT = 07:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter