Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Թանգարանները ժողովրդի պատմության, կենցաղի ու սովորույթների լուռ վկան են

 

23 | 08 | 2011 | 11:30 | Ակնարկ

  

Գյումրիում այսօր գործող թանգարաններից առավել հայտնի են վեցը` Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանները, Ավ.Իսահակյանի ու Ս.Մերկուրովի տուն-տանգարանները, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահն ու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը:

 

2003 թվականից Վարպետաց փողոցում գործող Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բանաստեղծի անձնական իրերն են, ձեռագրերն ու տպագիր գործերը: Կարեւոր մասունքներ են թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների` Մ.Սարյանի, Ս.Փարաջանովի, Ա.Շիրազի, Ս.Շիրազի եւ այլոց աշխատանքները:

 

-Թանգարան այցելում են բոլոր տարիքի մարդիկ: Նույնիսկ մեծահասակները իրենց երեխաների ու թոռների  հետ: Վերջերս նույնիսկ թուրք այցելուներ ենք ունեցել,- նշում է թանգարանի տնօրեն Արա Պապանյանը,-ամենապասսիվը ուսանողներն են: Այսօր կարեւոր է նրանց եւս հաղորդակից դարձնել  թանգարանի առօրյային:

 

Մինչ ջեռուցման համակարգի անցկացնելը, թանգարանն ունեցել է ցուցանմուշների պահպանության խնդիր: Այդ խնդիրն  այլեւս լուծված է. Սոցներդրումների հիմնադրամի ծրագրի միջոցներով թանգարանն ապահովվել է ջեռուցման համակարգով, ծախսերն էլ հոգում է քաղաքապետարանը:

 

Մշակութային այս կառույցում հաճախակի են անցկացվում տարաբնույթ միջոցառումներ ու ցուցահանդեսներ: Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում  համերգային ծրագիր են ներկայացրել Ա.Խաչատրյանի անվան Տրիոն, Կարա Մուրզայի անվան քոլեջի սաները: Բավականին ակտիվ են նաեւ դպրոցների աշակերտները:

 

Վարպետաց փողոցում է նաեւ հայ գրականության Վարպետի` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Թանգարանը կարեւորվում է ոչ միայն գրողի անձնական իրերով, ձեռագիր ու տպագիր աշխատանքներով, այլեւ 19-րդ դարի ունեւոր գյումրեցու կենցաղի, նիստ ու կացի իրական վկան է: 1988-ի աղետից վնասված թանգարանը վերաբացվել է 2002թ. հոկտեմբերից:

 

-2005-ին Յունեսկոյի փորձագետները թանգարանը ճանաչել են ՀՀ-ում լավագույններից մեկը,-նշում է թանգարանի տնօրեն Սուսաննա Մնացականյանը,-մեր աշխատակիցն էլ պարգեւատրվել է պատվոգրով: Մեզ մոտ պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

 

Բեմական զգեստներ, տարբեր ֆիլմերում օգտագործված ռեկվիզիտներ, բազմաթիվ պարգեւներ ու նվերներ, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր ու անձնական իրեր: Այսպիսին է ժողովրդական դերասան Մհեր Մկրտչյանի թանգարանը: 2006 թվականից գործող թանգարանի հավաքածուն վերջերս համալրվել է Կարոտ եւ Կինո աշուն մրցանակներով ու Մհեր Մկրտչյանի ծառայողական անձնագրով: Դրանք թանգարանին է հանձնել դերասանի եղբայրը:

 

-Մի քանի ծրագրավորողներ բարեգործական հիմունքներով օգնում են ստեղծել թանգարանի ինտերնետային կայքը,-նշում է թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը ու մտահոգված ավելացնում,-սակայն թանգարանն ունի ցուցանմուշների պահպանության խնդիր, ինչի համար բարերարներ են պետք:

 

Իսկ կինոդիտումներն ու միջոցառումները թանգարային առօրյայի մի մասն են:

 

-Արդեն ավանդույթ է դարձել Թանգարանային գիշերներ միջոցառումը: Ամեն անգամ տարբեր դպրոցներից ու հատկապես մանկավարժական ինստիտուտից հետաքրքիր միջոցառումներով մեզ մոտ են գալիս ուսանողներ ու աշակերտներ: Ֆրունզիկի ծննդյան ու մահվան օրերին էլ դարձյալ մանակավարժականի բանասիրական ֆակուլտետի ուսանողներն են մեր հյուրերը,-ավելացնում է թանգարանի տնօրենը,-այս տարի դերասանի ծննդյան օրը մեզ հյուրընկալել էր նաեւ դերասան Էդիկ Պողոսյանը ու գեղեցիկ հուշեր էր պատմում նրա մասին: Արաքս ՀԿ-ի նախաձեռնությամբ վերջերս մեզ մոտ էին ծերեր: Նրանք դիտեցին Մեր մանկության տանգոն ֆիլմը:

 

Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահը գործում է 1987 թվականից, երբ քույրերը քաղաքին նվիրաբերեցին իրենց մոտ 620 աշխատանքները: Դրանք գեղանկարչութան, գրաֆիկայի եւ խեցեգործության բացառիկ նմուշներ են: Հիմնանորոգումից հետո պատկերասրահը վերաբացվել է 2004 թվականին: Պատմաճարտարապետական կարեւր նշանակություն ունեցող շենքի առաջին հարկում Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդում Մարիամ Ասլամազյանի աշխատանքներն են:

 

-Ներկայումս սա քաղաքում գործող միակ պատկերասրահն է: Այն ի սկզբանե հենց այդ նպատակով էլ ստեղծվել էր: Այժմ կառույցի առաջին հարկը հաճախակի տրամադրում ենք նկարիչների ու գեղարվեստի ակադեմիայի ուսանողների անհատական ցուցահնդեսներին,-նշում է թանգարանի էքսկուրսավար Հերիքնազ Կուրղինյանը: 

 

Այս տարի քաղաքապետարանի աջակցությամբ թանգարանն ունենալու է ձեռուցման համակարգ, թեեւ մինչ այդ ցուցանմուշների պահպանության խնդիր չեն ունեցել:

 

Ալեսանդրապոլում մեծ տարածում ունեցող արհեստների, 19-րդ դարի 50-ական թվականներց մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականների հասարակական ու մշակութային կյանքն ու կենցաղն է ներկայացված Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում:

 

Թանգարանի հարեւանությամբ կից գործում է քաղաքի կարեւոր մշակութային կառույցներից մեկը` քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը: Այն վերաբացվել է 2003-ին Կամո Նիգարյանի հեղինակած ցուցադրությամբ: Մշակույթի ու քաղաքական անվանի գործիչների մոտ 59 դիմակների հավաքածուն է թանգարանի հիմնական ցուցանմուշը:

 

Անհասկանալի պատճառով Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը չցանկացավ հանդիպել եւ դժկամությամբ տրամադրած մի քանի կցկտուր տեղեկությունից իմացանք, որ Մերկուրովի տուն-թանգարանը ունի վերանորոգման խնդիր, իսկ ջեռուցման ու մյուս խնդիրները լուծվում են պետբյուջեից ստացված հատկացումներով:

 

Ինչպես հավաստում են տնօրենները, այցելուների պակաս թանգարաններում չեն զգում: Ոչ միայն տեղի բնակչությունը, այլեւ արտերկիրի հայրենակիցներն են թանգարանների մշտական այցելուները: Զբոսաշրջիկների հոսք հատկապես մեծ է ամռան ամիսներին:

 

Ի դեպ, համայնքապատկան 4 թանգարանների (Հ.Շիրազի, Ավ.Իսահակյանի, Մ.Մկրտչյանի, Ասլամազյան քույրերի) մուտքը գրեթե անվճար է: Դրանք գործում են հանգանակության սկզբունքով` այցելուները ըստ ցանկության որոշակի գումար են նվիրաբերում: Իսկ Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող Ժողովրդական կենցաղի ու Մերկուրովի թանգարանների մուտքն այցելուների համար վճարովի է`դպրոցականների համար 100, իսկ մեծահասակնների համար 500 դրամ: Էքսկուրսավարի ծառայությունը 1.000 դրամ է:

 

Թանգարանները ճանաչելի դարձնելու տեսանկյունից տնօրենները կարեւորում են  Կովկասում եւ Ռուսաստանում միջմշակութային երկխոսությունը հզորացնելու նպատակով 2009 թվականից մեկնարկած Եվրոմիության Թանգարանները` որպես միջմշակութային երկխոսության համար ցկյանս ուսումնասիրության տարածքներ (A-MUSE-ALL) ծրագիրը: Այն  իրականցվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի կողմից:

 

Ծրագրի շրջանակում մարզի 6 թանգարաններ սկսեցին մասնակցել Թանգարանային գիշեր համաեվրոպական միջոցառմանը: Կարեւոր քայլ էր նաեւ Բարեկամների ակումբի ստեղծումը: Սա բոլոր արվեստասերներին հնարավորություն է տալիս իրենց ներդրումներով աջակցել եւ նպաստել թանգարանների պահպանմանն ու զարգացմանը, փոխարենը ունենալ հնարավորություն մասնակցել թանգարանում իրականացվող միջոցառումներին եւ սեփական նախաձեռնությամբ միջոցառումներ անցկացնել:

 

Մարինե Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 23-ին, ժամը 11:40:00-ին (GMT = 07:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter