Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



1756 բնակարան նոյեմբերին կունենան իրենց սեփականատերերը

 

23 | 08 | 2011 | 18:30 | ռեպորտաժ

 

Տնակները լքելու, անօթեւանի կարգավիճակից ազատվելու ու նորակառույց բնակարանում ապրելու ակնկալիքով փաստաթղթային ու այլ խնդիրներ ունեցող բազմաթիվ անօթեւաններ այսօր ներկա էին բնակարանների բաշխման կառավարական հանձնաժողովի հերթական արտագնա նիստին:

 

Օգոստոսի 23-ին Գյումրիում կայացած հանձնաժողովի նիստում, որը վարում էր  քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը, քննարկվել է անօթեւան ընտանիքների 270 գործ եւ վերջիններս ճանաչվել են շահառուներ:

 

-Ամեն հնարավորը պետք է անենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ ավարտենք ու անցնենք բնակարանների բաշխմանը,- նշեց քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը,- մեզ անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում հստակ իմանալ ցուցակներում հերթագրված ընտանիքների բնակարանային խնդիրները, որպեսզի որոշում կայացնենք` նոր բնակարաններ կառուցե՞նք, թե ոչ: Մոտ 2 ամսում այս հարցը վերջնականապես կլուծվի, իսկ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդհանարապես չեն ներկայացել, մենք առանձին մոտեցում կցուցաբերենք: Ես հակված եմ կարծել, որ նրանք կամ ընդհանրապես բացակայում են հանրապետությունից, կամ էլ գիտեն, որ չեն կարող հավակնորդ ճանաչվել, դրա համար էլ չեն ներկայանում:

 

Ինչպես նշեց նախարարը, բնակարանների բաշխման առաջին վիճակահանությունը նախատեսված է իրականացնել 1-2 ամսվա ընթացքում, երբ ավարտված կլինեն կառուցվող բնակարանների ներքին հարդարման աշխատանքներն ու հստակեցված կլինեն շենքերի եւ բնակարանների համարները:

 

Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ բնակարանների բաշխման գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով այս տարվա վիճակահանությունը տեսաձայնագրվելու է:

 

-Նախորդ տարիներին բնակարանների բաշխումը կատարվում էր Մուշ-2 թաղամասում, ուր Գլենդլ Հիլզի կատարած շինաշխատանքների հետ կապված խնդիրներ կային եւ բնակարանների պահանջարկն այդքան էլ մեծ չէր,-նշում է Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախագահ Վ.Թումասյանը: -Ընթացիկ տարում բնակարանները կառուցվում են Մուշ-2 եւ Անի թաղամասերում` Կարմիր Խաչի նվիրատվությամբ կառուցված թաղամասի շարունակության հատվածում: Հասկանալի է, որ շահառուների մեծ մասը կցանկանար Կարմիր Խաչի թաղամասում բնակարան ստանալ: Այն հին թաղամաս է եւ ունի բոլոր կենսական պայմանները: Մի քանի ամիս առաջ նույնիսկ մարդկանց մեջ վախ կար, որ Կարմի Խաչում բնակարաններն այլեւս բաշխված են եւ իրենք ուշացել են, մինչդեռ բնակարանների բաշխումը կատարվում է 435 որոշման համաձայն` վիճակահանության սկզբունքով: Որպեսի այս մտահոգությունը դուրս գա, որոշել ենք տեսագրել  վիճակահանության  ողջ գործընթացը:

 

Ամբողջ գործընթացը ձայնագրելու խնդրանքով Վ.Թումասյանը դիմել էր նախարարին, վերջինս էլ  չէր մերժել.

 

-Ձայնագրելու հետ կապված ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Ի սկզբանե, որ մենք աշխատում էինք, ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ բնակարանների բաշխման ժամանակ մոտ 400-500 մարդ է եղել: Ես կարծում եմ, որ նրանք ավելի լավ կտեսաձայնագրեն, քան ինչ-որ  խցիկ: Մեր դռները բաց են եւ հանձնաժողովում, ե՛ւ առանձին վիճակահանության ժամանակ: Ով ցանկանում է, կարող է գալ եւ մասնակցել,- հավաստիացնում է քաղաքաշինության նախարարը:

 

Վահան Թումասյանի հավաստմամբ` ձայնագրման արդյունքները մոնիտորինգի են ենթարկվելու եւ ամբողջովին տեղադրվելու են համացանցում, իսկ վիճակահանությունից որոշ հատվածներ էլ կցուցադրվի հեռուստատեսությամբ:

 

Մուշ-2 եւ Անի թաղամասերում կառուցվել է 38 շենք` 1756 բնակարան: Սակայն դիմում ներկայացրած անօթեւանների թինը 2800 է: Այսպես թե այնպես շուրջ 600 ընտանիք այս տարի նորակառույց բնակարանում ապրելու բերկրանքից զրկված կլինի: Նրանք ստիպված կլինեն հավատով նորից սպասել, որ կառավարությունը բնակարանաշինության նոր գործընթաց կսկսի ու վերջապես նրանք էլ կապահովվեն բնակարանով:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 23-ին, ժամը 18:40:00-ին (GMT = 14:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter