Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մինչեւ տարեվերջ Մուշ-2 թաղամասում շահագործման կհանձնվի 1756 բնակարան

 

23 | 08 | 2011 | 11:10 | ակնարկ 

 

Այս տարի 1756 անօթեւան բնակարան կստանա Գյումրու Մուշ-2 թաղամասում: Անցած տարի պետբյուջեից 22 մլրդ դրամ գումար էր հատկացվել Շիրակի եւ Լոռու մարզերում բնակարանաշինության համար: Նույն նպատակի համար այս տարի հատկացվել է 26 մլրդ դրամ`4 մլրդ դրամով ավելի: Նորակառույցները կառուցվել ու կառուցվում են լրիվ նոր հիմքերի վրա`քանդելով հին հիմքերը,-մեզ հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

 

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինա-րարական բաժնի պետ Էդվարդ Սիմոնյանի խոսքերով, 60 նորակառույցների շինարարության համար ամենահարմար տարածքը հենց Մուշ-2 եւ Անի թաղամասի վերջնամասն է, քանի որ քաղաքում այլ տարածք չկա:

 

Գլենդել Հիլզ շինարարական կազմակերպության Գյումրիի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանի խոսքերով, շինարարության ընթացքի հետ կապված իրականացվում է տեխնիկական հսկողություն քաղաքաշինության նախարարության, մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի կողմից: Սեյսմակայունության առումով թե´ նախորդ, թե´ այժմ կառուցվող շենքերը 9 բալ սեյսմակայունության համար են նախատեսված,-նշեց Մ.Ներսիսյանը: Բնակարանների ներքին հարդարման աշխատանքների իրականացման հանդեպ վերահսկողություն է սահմանում Գլենդել Հիլզ կազմակերպությունը:

 

Ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, կառավարության 432-րդ որոշմամբ սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացնեն անօթեւանները բնակարան ստանալու համար: Սովորաբար քաղաքացիները դժվարանում են հանրապետությունից դուրս գտնվող անձանց փաստաթղթերը ներկայացնել. դա իրականացվում է լիազորագրերի միջոցով:

 

Ա.Մարգարյանի տեղեկացմամբ, քաղաքապետարանի կողմից հաշվառված երկրաշարժից անօթեւան ընտանիքների քանակը 2008 թվականի դեկտեմբերին 4254-ն են եղել: Նրանցից 1056-ը անցած տարի ստացել է բնակարան: Սակայն Գյումրիում կան նաեւ ոչ երկրաշարժի հետեւանքով, տարբեր պատճառներով անօթեւան դարձած քաղաքացիներ`բնակարան ստացած եւ վաճառած, ծնողներից բաժանված երիտասարդ ընտանիքներ, գյուղերից եկած եւ քաղաքներում տնակներ սարքածներ: Գյումրիում այդպիսի մոտ 300 տնակ կա: Դրանք բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքներն են, քանի որ կարող են եւ բնակարան ունենալ: Նրանց հիմնախնդրին անդրադարձ կլինի, երբ կառավարությունը ավարտին հասցնի Մուշ-2 թաղամասում անօթեւանների համար նախատեսված բնակարանաշինությունը:

 

Քաղաքաշինության նախարարությունն ու համապատասխան հանձնաժողովը այժմ այժմ ստուգում են անօթեւանների փաստաթղթերը: Ըստ Ա.Մարգարյանի,  նախարարությունը հարցում է կատարում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե պարզելու համար, թե վերջին 5 տարիների ընթացքում անօթեւանների ընտանիքի անդամներից որեւէ մեկը, սկսած նորածնից մինչեւ ամենատարեցը, բնակարան ունի՞, թե՞ ոչ: Եթե նրանցից որեւէ մեկը ունի բնակարան` տվյալները գալիս են նախարարություն, որտեղ համապատասխան հանձնաժողովը քննում է անօթեւանների տնակներում հաշվառված անձանց փաստաթղթերը: Եթե պարզվի, որ անօթեւանների ընտանիքի անդամներից որեւէ մեկն իր անունով սեփականության իրավունքով բնակարան ունի, ապա տվյալ ընտանիքը դուրս է մնում բնակարան ստանալու հերթացուցակից:

 

Սակայն այս առումով վերջին շրջանում առաջ էր եկել լուրջ խնդիր: Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների, որոշակի դժվարություն է ներկայացնում այն փաստը, որ հանրապետությունում նույն անուն-ազգանունով շատ մարդիկ կան եւ հնարավոր են անճշտություններ: Խնդրի հետ կապված ահազանգ էր հնչեցրել Շիրակ կենտրոնը: Ըստ դրա, աղետի գոտու բնակարան ստանալու հավակնորդ անօթեւան ընտանիքների  բնակարանային սեփականության առկայության վերաբերյալ պետկադաստրի կողմից տրամադրվող սխալ տեղեկությունների պատճառով քաշքշուկների մեջ են հայտնվում սոցիալապես ծանր պայմաններում ապրող հարյուրավոր անօթեւան ընտանիքներ:  Բացի քաշքշուկից, այդ ընտանիքները ստիպված էին յուրաքանչյուր անձի համար   համապատասխան տեղեկանքի համար վճարել 1000-ական  դրամ:

 

Կառավարությունը որոշել է, որ այսուհետ քաղաքացին այլեւս չի զբաղվելու այս հարցով եւ անօթեւան ընտանիքների անունով գրանցված սեփականության վերաբերյալ տեղեկատվությունները ճշտելու է քաղաքաշինության նախարությունը կադաստրի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

 

Նորակառույցները նախատեսված է շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ: Այս տարի, ըստ պետական խոստումների,  բնակարանատեր կդառնա 1756 անօթեւան ընտանիք:

 

-Բնակարան ստացած քաղաքացիները բնակարանի սեփականաշնորհման օրվանից, երբ գրանցվում է քաղաքացու սեփականության իրավունքը, կարող են այն վաճառել սեփական հայեցողությամբ: Գոյություն չունի այնպիսի օրենսդրական ակտ, որի միջոցով արգելվի Մուշ-2 թաղամասում վերջին երկու տարվա ընթացքում կառուցված բնակարանների օտարումը,-նշեց Ա.Մարգարյանը:

 

Գլխավոր հատակագծով Մուշ-2 թաղամասում նախատեսվում է նաեւ կառուցել սպասարկման ոլորտի օբյեկտներ: Մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, դիմելով քաղաքապետարան, կարող են գնել հողատարածքները` այնտեղ սպասարկման օբյեկտներ կառուցելու համար: Քաղաքապետարանը աճուրդի է հանել հողատարածքներ: Մի քանի հողատարածք արդեն վաճառվել է: Քաղաքապետարանը տրամադրում է նաեւ նախագիծը, թե ինչպիսի նախագծով օբյեկտներ են կառուցվելու թաղամասում:

 

Թաղամասում կառուցվում է նաեւ մոտ 2 մլրդ դրամ արժողությամբ դպրոց` մի քանի մասնաշենքերով, հանդիսությունների սրահով, մարզադահլիճով, մարզահրապարակներով: Դպրոցի շինարարությունն իրականացնելու համար հայտարարված մրցույթում 4 կապալառու կազմակերպություններ են շահել, որոնք տեղի ընկերություններ են: Դպրոցի շինաշխատանքները արդեն սկսվել են: 

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 23-ին, ժամը 11:40:00-ին (GMT = 07:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter