Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ավագ դպրոցներ, հուսահատ դասվարներ, շփոթված աշակերտներ

 

24 | 08 | 2011 | 17:15 | վերլուծություն

 

Շիրակի մարզի դպրոցների վերակազմակերպման գործընթացն արդեն ավարտված է: Գյումրիում կգործի 3 վարժարան, 1 հատուկ, 3 միջնակարգ, 24 հիմնական ու 10 ավագ դպրոց: Դեռ 2008-2009 ուստարում ավագ դպրոցի կարգավիճակ էին ձեռք բերել թիվ 3,  32, 45 դպրոցները, 2009-2010-ում` 33, 42 դպրոցները եւ Բալատոն վարժարանը, իսկ այս ուստարում` թիվ 1, 2, 26 եւ 37 դպրոցները: Նշված դպրոցների ավագ դառնալը բացատրվում է վերջիններիս աշխարհագրական դիրքով, շենքային պայմաններով, նյութատեխնիկական բազայով, մարդկային ռեսուրսներով (ուսուցիչների ու աշակերտների թվաքանակ), տրանսպորտային միջոցների մատչելիությամբ:

 

Ավագ դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելություն չի կազմակերպվի:

 

-Իսկ դասվարներին աշխատանքի տեղավորելը կախված է տնօրենի, նաեւ կրթության վարչության մարդկային ու բարոյական մոտեցումից,-մեզ հետ զրույցում ասում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանն ու ավելացնում,-քաղաքի մի քանի դպրոցներում առաջին դասարանցիների թվաքանակի հետ կապված կան դասվարների թափուր աշխատատեղեր, նրանք կարող են մասնակցել հայտարարվող մրցույթներին
ու աշխատանքի տեղավորվել:

 

Հիշյալ մրցույթներին արդեն սպասում են թիվ 37 դպրոցի դասվարներ Տիրուհի Գրիգորյանը, Ալվարդ Զատիկյանը:

 

-Տեղափոխվել եմ թիվ 40 դպրոց, հավաքել  մոտ 35-40 առաջին դասարանցի, նրանց հետ անցկացրել եմ կիրակնօրյա դասընթացներ: Մրցույթին մասնակցելու եմ, իսկ եթե չանցնե՞մ ի՞նչ է լինելու,- հարցնում է Ա.Զատիկյանը:

 

Մյուս դպրոցներում էլ հավաստիացնում են, թե դասվարների հարցը կլուցվի, իսկ թե ինչպե՞ս` պատասխանում են.-Մի մասը թոշակառուներ  են, բնականաբար, էլ չեն կարող աշխատել, մյուսներն էլ չեն կողմնորոշվում ու դեռ մտածում են:

 

Ավագ դպրոցներում կսովորեն 10-12-րդ դասարանցիներ, հիմնականում երկու հոսքերով` բնագիտական եւ հումանիտար: Այլ հոսքեր աշակերտներ չլինելու պատճառով չեն բացվի, օրինակ, տնտեսագիտական հոսքը թիվ 33 ավագ դպրոցում: Կդասավանդեն այն ուսուցիչները, ովքեր Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օգոստոսի 2-17-ը մասնակցել են վերապատրաստման դասընթացների ու ձեռք բերել հավաստագիր: Դասագրքերի վերաբերյալ դպրոցի տնօրենները հայտ են  ներկայացրել կրթության վարչություն:

 

- Որոշ գրքեր արդեն կան, տպագրվել ու բերվել են, իսկ մի մասը պատրաստ կլինի օգոստոսի վերջ,- հավաստիացնում են պատասխանատուները:

 

Հայաստանում ավագ դպրոցների ստեծման գործընթացի սկզբում պատասխանատուները վստահեցնում էին, որ չպետք է լինեն մասնավոր պարապմունքներ ու ստացած գիտելիքներով դպրոցականը կարող է հավաքել նվազագույն միավորներ ու ընդունվել բուհ: Արդյո՞ք պատրաստ են  դպրոցներում սա իրականացնել:

 

 Թիվ 2-րդ ավագ  դպրոցի տնօրեն Հ.Պողոսյանն ասում է.-Ավելի քան վստահ եմ:

 

- Համոզված կլինեմ, եթե արդյունք լինի,-նշում է թիվ 33 ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հակոբյանը: Ի դեպ. այս դպրոցը որպես ավագ գործում է արդեն 2 տարի:

 

-Աշխատում ենք, որ կայանա ավագ դպրոցը,-հայտնում է թիվ 3 ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Ալեքսանյանը:

 

Աշակերտուհի Լուիզա Առաքելյանն հարցնում է. Ո՞ր ճանապարհն ավելի հեշտ կլինի բուհ ընդունվելու համար. գնալ ավագ դպրոց, թե՞ քոլեջ, ուսումնարան: Լուիզայի նման շատերն այսօր չեն կողմնորոշվում ու դժգոհում են տարբեր դպրոցներ հաճախելուց, միջավայր փոխելուց:

 

Դպրոցներից հայտնում են 10-րդ դասարանցիների որոշ թվային տվյալներ ու հավելում, որ սա փոփոխական է ու դեռ շարունակվում է փաստաթղթերի ընդունելությունը: Թիվ 37 ավագ դպրոցում 10-րդ դասարան կհաճախի 84 աշակերտ. նրանցից 38-ը նույն դպրոցի աշակերտներն են, իսկ 46-ը` թվով 9 տարբեր դպրոցներից դիմած դպրոցականներ: Իսկ ահա թիվ 33 ավագ դպրոցում` ընդամենը մեկն է դիմել այլ դպրոցից:

 

Ի դեպ, կրթության վարչության տեղեկացմամբ, մինչ 2011 թվականի դեկտեմբեր Շիրակի մարզի թվով 120 դպրոցներում (դրանց թվում են նաեւ հիշյալ ավագ դպրոցները, բացառությամբ` մի քանիսի) կհայտարարվեն դպրոցի տնօրենների թափուր տեղերի մրցույթ: Այսօր այդ դպրոցներում նշանակված են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Նշենք, որ ըստ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի` ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են  ներկա գտնվել մրցույթին դիտորդի կարգավիճակով.  ընթացքը կարող է ձայնագրվել: Ավելին` http://www.asparez.am/news/news2011july/19.07.2011.larvac-qnnashrjan.htm

 

Անի Մկրտչյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 24-ին, ժամը 17:30:00-ին (GMT = 13:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter