Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մադրիդում 50 հայ երիտասարդ մասնակցում է համաշխարհային երիտասարդաց օրվան

 

24 | 08 | 2011 | 17:25 | ակնարկ

 

Եթե ուզում ենք հայրենիքը զարգացնել` պիտի շրջվենք դեպի երիտասարդությունը, եթե ուզում ենք եկեղեցին ամուր լինի, դարձյալ պետք է շրջվենք դեպի երիտասարդությունը: Հայ Կաթողիկե համայնքն իր գործունեության ընթացքում որդեգրել եւ առաջնորդվում է այս սկզբունքով,-այս խոսքերով Գուգարաց թեմի Ծիծեռնակ ճամբարում հավաքված շուրջ 120 երիտասարդներին ողջունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Ծայրագույն Վարդապետ Հայր Վահան Օհանյանը: Հոգեւոր հայրերի առաջնորդությամբ երիտասարդները հավաքվել էին Մադրիդ մեկնող իրենց ընկերներին ճանապարհելու համար:

 

Հռոմի սրբազան քահանայապետի կողմից յուրաքանչյուր երկու կամ երեք տարին մեկ անգամ աշխարհի տարբեր անկյուններում անցկացվում է համաշխարհային երիտասարդաց օր: Համաշխարհային երիտասարդության օրը սովորական հավաք չէ: Նախեւառաջ սա քրիստոնեական ինքնության գիտակցումը կտա, բացի այդ հայերը առիթ կունենան եւս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է,-նշեց Արեւելյան Եվրոպայի եկեղեցիների աջակցության կազմակերպության տնօրեն Դեկլին Մըրֆին:

 

Ամերիկյան եպիսկոպոսների խորհրդի հովանավորությամբ ավանդական ուխտագնացությանն այս տարի մասնակցելու հնարավորություն ունեին նաեւ հայ երիտասարդները. Երեւանից, Շիրակի եւ Լոռու մարզերի տարբեր համայնքների ժողովրդապետություններից 50 երիտասարդ մեկնել է Մադրիդ` Համաշխարհային երիտասարդաց օրվան մասնակցելու նպատակով:

 

Իրականում Համաշխարհային երիտասարադաց օրը ոչ թե մեկ օր, այլ մեկ շաբաթ է տեւում, որի ընթացքում երիտասարդները մասնակցում են տարբեր միջոցառումների:

 

Ես առիթ ունեցել եմ 2000 թվականին Հռոմում ներկա լինել համաշխարհային երիտասարդաց օրվան: Երկու շաբաթ մենք իսկապես հիշարժան օրեր անցկացրինք, հուսով ենք, որ մեր երիտասարդները այնտեղ տեսածն ու լսածը կտարածեն իրենց համայնքներում,- հույս հայտնեց Աշոցքի շրջանի Հայ Կաթողիկե գյուղերի հովիվ Տեր Նարեկ քահանա Թադեւոսյանը:

 

Համաշխարհային երիտասարդական հավաքին Մադրիդում Հայաստանն այս օրերին ներկայացնում են Հայաստանյաց 2` Կաթողիկե եւ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը նշեց, որ համագործակցությունը երկու եկեղեցիների միջեւ շատ լավ է ստացվում, եւ որ այս հավաքի միջոցով մեր երիտասարդությունն ի վերջո կկարողանա պատկերացում կազմել` ինչ է նշանակում հոգեւոր ուխտագնացություն եւ համաշխարհային երիտասարդության համախմբում:

 

Հավաքի նպատակն է նաեւ մերձեցնել երիտասարդությանը եկեղեցուն: Նրանք տեսնելու են, թե ինչ է իրական երիտասարդությունը, տեսնելու են, թե այդ ընդհանրական եկեղեցու երիտասարդությունը ինչպես է համախմբվում Քրիստոսի խաչի շուրջ: Այդ համախմբումը, որ լինելու է Մադրիդում, իրենք բերելու են Հայաստան եւ տարածալեու են իրենց համայքների մեջ,-ասաց Կաթողիկե եկեղեցու Գյումրու ժողովրդապետ Տեր Գրիգոր քահանա Մկրտչյանը:

 

Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանը լավ ներկայացնելու համար: Մեր մշակույթն ու եկեղեցու պատմությունը`որպես առաջին քրիստոնյա պետություն, աշխարհին հայտնի է, բայց կարծում ենք համաշխարհային երիտասարդությանը դեռ պատմելու շատ բան ունենք,- մեր զրույցի ընթացքում նշեցին Մադրիդ մեկնող երիտասարդները: 

 

 Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 24-ին, ժամը 17:30:00-ին (GMT = 13:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter