Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյուղացիական կոոպերացիաները կոլխոզ չեն,-ասում է գյուղնախարարը

 

24 | 08 | 2011 | 21:25 | ռեպորտաժ

 

Շիրակի մարզի Այգաբաց գյուղում մինչեւ տարեվերջ ստեղծվելու է Կոոպերատիվ Այգաբաց 2011 գյուղացիական միավորումը: Այդ ծրագրի քննարկման եւ համայնքի ու բնակիչների կարծիքն իմանալու նպատակով աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Մարզում գյուղնախարարը 4-րդ անգամ էր, իսկ Այգաբացում` առաջին: Ըստ գյուղնախարարի ներկայացման, ծրագիրը նպատակուղղված է գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության բարձրացմանը:  

 

Այս ծրագիրն Հայաստանում արդեն 8 ամիս է, ինչ կյանքի է կոչվել: Այն կիրառվելու է հանրապետության 55 համայնքներում, որոնցից 9-ը լինելու են Շիրակի մարզի համայնքներից: Ծրագիրը առաջինը Բերդաշեն համայնքում է կիրառվել, որտեղ արդեն որոշակի փոփոխություններ ու հաջողություններ են գրանցվել, սակայն վերջնական արյունքներն առայժմ դժվար է գնահատել:  

 

Ծրագիրը նախատեսում է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին` ստեղծելով արոտավայրերի օգտագործման առավել մրցունակ եւ կայուն համակարգեր:

 

-Անհրաժեշտ է ստեղծել կոոպերացիաններ, որոնցում մարդիկ կկարողանան համախմբվել եւ իրենց հարցերն ավելի հեշտությամբ լուծել: Այդ կոպերացիանների ստեղծման հիմքում դրված կլինի կամավորության սկզբունքը եւ այդ պարագայում  յուրաքանչյուրի սեփականությունը կմնա  իրենը, եւ ցանկացած պահի մարդը կարող է մտնել եւ դուրս գալ այդ կոոպերացիայից,-ասում է Սերգո Կարապետյանը:

 

Գյուղացիները իրենց շարքերից են կոոպերատիվի ղեկավար ընտրելու, որը ցանակացած հարց կբարձրացնի մարզպետարանի, գյուղնախարարության եւ այլ կառույցների առաջ: Միավորվելու դեպքում պետությունը պատրաստակամություն է հայտնում կոոպերացիաներին տրամադրել գյուղտեխնիկա, սերմացու:

 

-Գյուղացիական կոոպերացիաները չպետք է շփոթել կոլտնտեսությունների հետ, ինչը հաճախ արվում է, կոպերացիաններ ստեղծելու դեպքում կշահեն բոլորը,-համոզմունք է հայտնում գյուղնախարարը:

 

Այս տարի գյուղնախարարությունը 61 տրակտոր է բաժանել հանրապետության համայնքներին, որոնք առաջնահերթ տրամադրվել են կոպերացիաներին. նպատակը դրանց զարգացմանը խթանելն է:

 

-Ֆերմերային տնտեսությունները եւս պետք է դառնան կոոպերատիվի անդամ, նրանք էլ պետք է որոշակի ներդրում կատարեն, ինչը դժկամությամբ են ընդունում: Թե մեծ, թե փոքր բիզնեսի դեպքում ներդրումը շատ կարեւոր է,-ասում է  ծրագրի պատասխանատու Գ.Խաչատրյանը:

 

Գյուղնախարարը առաջնահերթ է համարում արոտավայրերի մշակման խնդիրը, ինչը ներկայումս տարերային բնույթ է կրում: Արոտավայրերը հիմնականում արդյունավետ չեն օգտագործվում, դրանցում բացակայում է ջուրը եւ անասունները զրկված են խմելու ջրից:

 

Գյուղնախարարը առաջարկում է Հայաստանում եւս կիրառել անասունների արհեստական սերմնավորման համակարգը, ինչը կնպաստի տոհմային գործի բարելավմանը: Անհրաժեշտ է նաեւ մեծ ուշադրություն դարձնել անասնաբուժությանը: Ընտրված բոլոր համայնքներում կատարվելու է անասնաբուժների ուսուցում, վերապատրաստում, նախատեսված է նաեւ նրանց աշխատավարձերի բարձրացում:

 

Գյուղացիները մտահոգություն հայտնեցին, թե արհեստական սերմնավորման համակարգի կիրառման ու կաթնատու կովեր ունենալու դեպքում դժվարություններ առաջ կգան կորնկանով անասուններին կերակրելու հարցում: Ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը:

 

-Մենք արտասահմանից կներկրենք բարձրորակ անասնակերի սերմ եւ կբաժանենք գյուղացիներին,-հարցի լուծման իր տարբերակն է առաջարկում գյուղնախարարը:

 

Գյուղացիները բարձրացրեցին նաեւ գյուղի ոռոգման ջրի մասին հարցը: Ս.Կարապետյանը նշեց, որ խնդիրը նախկինում տարբեր ծրագրերի մեջ մտած է եղել, բայց լուծում չի ստացել: Խնդիրն անպայման կմտցվի առաջիկա ծրագրերի մեջ: Իսկ ահա բնական աղետների պատճառած վնասների դեպքում գյուղնախարարությունը չի կարող օգնել գյուղացիներին, դրա համար հատուկ ֆինանսական միջոցներ չկան եւ միայն եզակի դեպքերում է անհատական մոտեցում ցուցաբերվում առավել շատ տուժած տնտեսություններին:

 

Գյուղապետ Սասուն Վանեցյանը ասաց, որ ցանկացած որոշման դեպքում ինքը կհամաձայնի գյուղացիների հետ եւ չի խոչընդոտի ծրագրի իրականացմանը:

 

-Եթե պետության աջակցությունը կա, ապա տնտեսությունների խոշորացումը կարդարացնի իրեն եւ այս պարագայում էլ գյուղացին պարապ չի մնա,-ասաց Այգաբաց գյուղի բնակչուհի տիկին Լարիսան: Մի քանիսն էլ իրար մեջ խոսում էին, թե դրանք նույն սովետական կոլխոզներն են:

 

Նշենք, որ Այգաբացի բնակիչները մինչ գյուղնախարարի հետ հանդիպումը արդեն ծանոթացել էին ծրագրին եւ հանդիպման վերջում էլ տվեցին իրենց համաձայնությունը, որ գյուղում ստեղծվի Կոպերատիվ Այգաբաց 2011:

 

Օգտվելով առիթից, լրագրողները մի քանի հարց ուղղեցին գյուղնախարարին` կապված գյուղմթերքի եւ շաքարավազի թանկացման հետ, այն դեպքում, երբ շաքարավազ Հայաստանում էլ է արտադրվում: Գյուղնախարարը սկզբում փորձեց համոզել,, որ ոչ մի մթերք էլ չի թանկացել, բայց հետո ստիպված եղավ խոստովանել, որ թանկացումներ, այնուամենայնիվ, եղել են.

 

-Մի բան հաշվի առեք, որ եթե կաթնամթերքի յուղայնությունը եւ որակը բարձրացել են, ապա գինն էլ պիտի բարձրանար:  Անցած տարի կաթը մթերվում էր 80-90 դրամով, այս տարի գինը հասնում է 150-160 դրամի, դա էլ իր ազդեցությունն ունի: Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա մինչեւ վերջերս մենք կուտակված պաշարներ ունեինք, դրանք արդեն սպառվել են, իսկ նորը արդեն թանկ գնով են ներկրել,-ասում Ս.Կարապետյանը:

 

Ըստ գյուղնախարարի, եթե այսօրվա վիճակով մենք պարենային մթերքների գները համեմատենք հարեւան երկրների հետ, մեզ մոտ դրանք ավելի ցածր են:

 

Իսկ անցած կիրակի Երեւանի վարչական տարածքներից մեկում կազմակերպված եւ կիսատապալված գյուղմթերքի տոնավաճառի մասին Ս.Կարապետյանը ասաց, որ բացթողումները շատ են եղել: Այս շաբաթվանից տոնավաճառ կազմակերպելու են շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ հաջողության դեպքում, այդ ծրագիրը կկիրառվի նաեւ մարզերում:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 24-ին, ժամը 21:30:00-ին (GMT = 17:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter