Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նոր սերունդ-ի ուշադրության կենտրոնում նոր սերունդն է

 

24 | 08 | 2011 | 21:25 | ակնարկ

 

Գյումրիում գործող Նոր սերունդ մանկապատանեկան եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունը մի շարք բարեգործական, առողջապահական ու բնապահպանական ծրագրեր է  իրականացում: Կենտրոնը տրամադրում է նաեւ իրավաբանական, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն: Կենտրոնի պատասխանատու, ֆինանսիստ Արման Սահակյանի խոսքերով, կազմակերպության առաքելությունն է երեխաների, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը, այդ թվում` սոցիալական ծրագրերի: Նա նշում է, որ պարբերաբար հագուստի, գրենական պիտույքների մանկական խաղալիքների եւ հիգիենիկ պարագաների տեսքով օգնություն է  ցուցաբերվում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

 

Նոր սերունդը կարեւորում է նաեւ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով բնապահպանական միջոցառումների իրականացումը: ՀԿ-ի կողմից իրականացվող Գյումրու բնապահպանական Ճամբար, սովորենք մեր միջավայրի մասին ծրագրի ղեկավարի օգնական Արաքսյա Պողոսյանի խոսքերով, իրենց կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումների նպատակն է կանխել շրջակա միջավայրի աղտոտումը, վերամշակման մշակույթը բերել Գյումրի (խոսքը աղբի վերամշակման մասին է):

 

Այդ նպատակով Գյումրու տարբեր դպրոցներից 40 աշակերտներ են ընտրվել, որոնք մասնակցել են բնապահպանական հմտությունների հետ կապված դասընթացների` միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով: Ըստ ծրագրի պատասխանատուների, եթե դասընթացներին մասնակցող աշակերտներն առաջին երկու օրերին կոնֆետի թղթերը նետում էին փողոց, այլ ոչ թե աղբարկղը, ապա հետագայում նրանց վարքագծում զգալիորեն փոփոխություն նկատվեց. նրանք ցանկացած տեսակի աղբ արդեն ոչ միայն աղբարկղն էին նետում, այլեւ անցորդների փողոց նետած ծխախոտի մնացորդները գետնից վերցնելով` գցում էին աղբարկղը: Իրականացվել է նաեւ Գյումրու Կազաչի պոստ կոչվող ձորակի  գետակի ջրի հետազոտություն, որն ունի 4-րդ մակարդակի աղտոտվածություն: Դրա արդյունքնում սեպտեմբերի 15-ից իր գործունեությունն է սկսելու Բնապահպանական ակումբը` Գյումրիում բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ավելի շատ մարդկանց ներգրավելու համար:

 

Ա.Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կենտրոնը սոցհարցումներ է իրականացրել բնապահպանության հիմնախնդիրների վերաբերյալ` օրինակ պարզելու համար, թե քաղաքի որ թաղամասերում քանի աղբարկղ կա տեղադրված եւ քանիսն է հարկավոր ավելացնել, եթե դրանց պակասը կա:

 

Կենտրոնի տեղեկատվական բաժինը համագործակցելով Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ-ում գործող Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի հետ` տեղեկատվություն է տրամադրում Շիրակի մարզի բնակչությանը արտերկրում գործող միգրացիոն օրենսդրության վերաբերյալ: Ըստ ուսումնասիրությունների, արտերկիր մեկնողները շատ դեպքերում հյուրընկալվող երկրների գործող օրենսդրական դաշտին չեն տիրապետում ու  քիչ չեն դեպքերը, երբ անձը, մեկնելով որեւէ օտար պետություն, բարդությունների է հանդիպում այդ երկրում բնակության, տեղաշարժման, աշխատանքի ընդունվելու եւ այլ հարցերի հետ կապված:

 

Հանրապետությունում մտահոգիչ է նաեւ սեռավարակների, հատկապես` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապողների թվի աճը, ուստի կենտրոնը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին մարդկանց իրազեկելու միջոցով ձգտում է որոշ չափով կանխել հիվանդության տարածումը բնակչության շրջանում: Այդ նպատակով իրականացվում են միջոցառումներ, տրամադրվում խորհրդատվություն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակման ուղիների մասին: Այդ նպատակով կաղմակերպությունը 2011թվականի հունիսի 1-ից իրականացնում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելումը Շիրակի ու Լոռու մարզերում ծրագիրը, որը ֆինանսավորվում է Առաքելություն Արեւելք ՄՕԿ հայաստանյան մասնաճյուղի կողմից, ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ-ի հետ համատեղ:

 

Ըստ Նոր Սերունդ ՀԿ տեղեկատվության գրանցման պատասխանատու Ալվարդ Մինասյանի, իրենք, համագործակցելով Գյումրու ոստիկանության հետ, այնտեղ հաշվառված 12-16 տարեկան փոքր զանցանքներ կատարած անչափահասներին ներգրավվում են Տղաները դառնում են առաջնորդ ծրագրին, որտեղ նրանք մասնակցում են առաջնորդության դասընթացների` ձեռք բերելով կառավարման ունակություններ, սովորում են, թե ինչ է կամավորությունը: Դասընթացների ընթացքում ուղղվում են երեխաների շատ թերություններ եւ նրանք այլեւս չեն կրկնում նախկին զանցանքները: Ծրագիրը սկսվել է իրականացվել 2003 թվականից, որի նպատակն է մարզերում պատանիների շրջանում բարձրացնել առաջնորդության մասին կրթական գիտելիքները, կերտել ապագայի առաջնորդներին, հնարավորություն ընձեռել հայ երիտասարդներին ծանոթանալու ներմարզային մշակութային երկխոսությանը: Այն ֆինանսավորվում է Կրթությամբ եւ զարգացմամբ ակադեմիայի, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարական հանձնաժողովի փոքր դրամաշնորհների կողմից:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 24-ին, ժամը 21:30:00-ին (GMT = 17:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter