Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անտառավանում աշակերտների թվի պակաս չկա

 

24 | 08 | 2011 | 17:25 | ակնարկ

 

Դպրոցների վերակազմակերպման գործընթացով պայմանավորված` հնարավոր են կադրային փոփոխություններ եւ աշակերտների հոսք դպրոցից դպրոց: Գյումրու որոշ դպրոցներում այս հարցը լուրջ խնդիր է, մյուսներում` այն առկա չէ:

 

-Մենք արդեն ունենք 70 առաջին դասարանցիներ եւ ունենալու ենք երկու դասարան` աշակերտների առավելագույն թվով,-ասում է Գյումրու թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը,- արդեն երեխաների չենք վերցնում, եթե լինում են դիմողներ, ապա ուղղորդում ենք այլ դպրոցներ: Աշակերտների պակասի խնդիր չունենք, քանի որ այս տարվանից չէ, որ մեր դպրոցը հիմնական է: Նախորդ տարվանից արդեն այս թաղամասում գործում էին ավագ եւ հիմնական դպրոցներ: Դպրոցում մանկավարժների կրճատումներ չեն եղել, նոր ուսուցիչների կարիք էլ չկա:

 

Անդրադառնալով իրենց դպրոցի այս տարվա 9-րդ դասարանցիների ուսումը ավագ դպրոցում շարունակելու հարցին, Գ.Բիչախչյանը նշում է, որ նրանց հիմնական մասն իրենց ուսումը շարունակելու են ուսումնարաներում, քոլեջներում, վարժարաններում: Այսինքն` փոքր տոկոսն է գնալու ավագ դպրոց:

 

Ըստ Գ.Բիչախչյանի, սրա պատճառը թերեւս այն է, որ ծնողները մտածում են իրենց երեխաների դպրոցի ու միջավայրի փոխվելու հետ լուծել նաեւ նրանց ապագա մասնագիտության հարցը:

 

-Եթե մեր դպրոցը լիներ ավագ` կարծում եմ աշակերտների 60-70 տոկոսը կշարունակեր ուսումն այստեղ` իրենց ընկերների ու ուսուցիչների միջավայրում:

 

Աշակերտների թվի պակաս չկա նաեւ նույն թաղամասում գործող թիվ 20 դպրոցում:

 

-Այս պահի դրությամբ` 60 առաջին դասարանցի արդեն կա, նախորդ տարվա համեմատ երեխաների թիվը երեքով ավելացել է,-ասում է թիվ 20 դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը,-մինչեւ սեպտեմբեր, կարծում եմ, երեխաների թիվը 70-ի կհասնի: Այդ ժամանակ եւս մեկ դասվարի կարիք կզգացվի. մրցույթ կհայտարարվի եւ համապատասխան կարգով  ուսուցիչ կընտրվի:

 

Գ.Հարությունյանը եւս նշեց, որ իրենց 9-րդ դասարանցիները մեծամասամբ ուսումը շարունակելու են վարժարաններում եւ ուսումնարաններում: Նա նույնպես այն կարծիքը հայտնեց, որ եթե դպրոցը դառնար ավագ, ապա հիմնականում աշակերտները կմնային ու կշարունակեին ուսումը:

 

Իսկ Անտառավան թաղամասում գտնվող թիվ 33 ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հակոբյանն էլ նշեց, որ օգոստոսի 23-ի դրությամբ 10-րդ դասարանում սովորելու համար այլ դպրոցներից դիմել է ընդամենը մեկ աշակերտ:

 

Կրթական ոլրտում կատարվող փոփոխությունները այս թաղամասի դպրոցներում սկսվել էին դեռեւս 2009-2011 ուսումնական տարվա ընթացքում, ինչի պատճառով այս տարի մանկավարժների կրճատման եւ աշակերտների թվի ակնառու փոփոխության երեւույթներ չեն արձանագրվել: Իսկ աշակերտների թվի լուրջ փոփոխություն, այսինքն` արտահոսք տեղի կունենա, երբ տնակների բնակիչները վերջապես բնակարաներ ստանան ու տեղափոխվեն նորակառույց Մուշ թաղամաս:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս          
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 24-ին, ժամը 17:30:00-ին (GMT = 13:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter