Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ու՞մ դաշտում  է դիվանագիտական գնդակը

 

25 | 08 | 2011 | 13:15 | մեկնաբանություն

 

2008 թվականին Հայաստանի նախագահը հայկական եւ թուրքական հավաքականների ֆուտբոլային խաղին հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտություն: Ապա երկու երկրների արտգործնախարարները 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրեցին ստորագրեցին համապատասխան արձանագրություններ: Իսկ ահա օրերս Թուրքական մեջլիսի օրակարգից հանվեցին այս արձանագրությունները:

 

-Մենք պետք է արձանագրությունները հանեինք մեր Ազգային Ժողովի օրակարգից եւ դա պետք է վաղուց արած լինեինք,-ասում է Դաշնակցության Գյումրու կոմիտեի նախագահ Աշոտ Հակոբյանը,-եթե մենք դեմ ենք արտահայտվում արձանագրություններին, ապա դա չի նշանակում, որ դեմ ենք հարեւան երկրների հետ նորմալ հարաբերություններին:

 

Արձանագրությունների վավերացումը ձգձգվեց, Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը չբացվեց, հայ-թուրքական հարաբերությունների թվացյալ ակտիվությունը թուլացավ եւ տվեց ահա այսպիսի անպտուղ արդյունքներ:

 

-Այսպես էլ պետք է լիներ, Թուրքիան չէր վավերացնելու այդ արձանագրությունները, քանի որ հենց սկզբից դրանք կապվել էին Ղարաբաղյան հարցի լուծման հետ,-ասում է քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մհեր Աթյանը,- այս արձանագրություններում հենց սկզբից Թուրքիայի կողմից առաջ քաշվեցին նախապայմաններ: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է տարածքային ամբողջականության հարցին եւ պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը: Առաջին նախապայմանը խոսում է այն մասին, որ արձանագրությունների ընդունման դեպքում մենք չէինք կարողանա տարածքային որեւէ խնդիր բարձրացնել:

 

Երկրորդ նախապայմանը, ըստ քաղաքագետի, եւս անընդունելի է: Պատմաբաների հանձնաժողովի ստեղծումը ենթադրում է կասկածի տակ առնել Մեծ Եղեռնը եւ այդքան անմեղ զոհերը:

 

-Իսկ Ղարաբաղյան հարցի լուծումն այնպես, ինչպես Թուրքիան է ուզում` անհնարին է: Ոչ միայն պատմական առումով, այլ նաեւ իրավական: Ղարաբաղը 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի կողմից տրվել է Խորհրդային Ադրբեջանին, մինչդեռ այսօրվա Ադրբեջանը մուսավաթական Ադրբեջանի հետնորդն է: Մյուս կողմից` ԼՂ-ն Ադրբեջանին հանձնել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, այսինքն` մի երկրի կուսակցությունը մեկ ուրիշ երկրի տարածքը տվել է լրիվ այլ երկրի:

 

Դեռ այն ժամանակ, երբ արձանագրությունները չէին ստորագրվել եւ հասարակության լայն շրջաններն ու քաղաքական ուժերը քննարկում էին ստորագրման խնդիրը, ՀՅԴ դեմ էր դրանց, այսօր եւս այդ դիրքորոշումը պահպանվել է:

 

-Մենք, չգիտես ինչու, ջուրը չտեսած բոբիկացանք եւ նախաձեռնեցինք այս ֆուտբոլային դիվանագիտությունը,-ասում է Դաշնակցության Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը,-այս ամենի շնորհիվ մենք աշխարհին ներկայացանք ոչ ճիշտ կարգավիճակով:

 

Ինչպիսին կլինեն պաշտոնական Հայաստանի քայլերը` դեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե հիմա ում դաշտում  է դիվանագիտական գնդակը եւ ում դարպասում կհայտնվի: Մի բան է հստակ` ցանկության դեպքում Թուրքական մեջլիսն արձանագրությունները կարող է կրկին օրակարգ բերել:

  

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 25-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter