Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լավ ու վատ նորություններ կրթական համակարգում 

 

25 | 08 | 2011 | 20:10 | ռեպերտաժ

 

Շիրակի մարզի հանրակրթական համակարգի հերթական օգոստոսյան խորհրդաժողովը օգոստոսի 25-ին Գյումրու Տիրամայր Հայաստանի Ռեյմոն եւ Անի Գույումճեան կենտրոնում սկսվեց հանդիսավոր մթնոլորտում. ՀՀ օրհներգ եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղերձ, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ողջույնի խոսք: Վերջինս հույս հայտնեց, որ համակարգի հիմանախնդիրների համար կառաջարկվեն լուծման ուղիներ: Այնուհետեւ պարոն Պետրոսյանը հակիրճ անդրադարձավ դպրոցական համակարգի կարեւորությանը, նշելով, որ որակյալ կրթություն ապահովելու համար այսօր բոլոր նախադրյալները կան եւ մնում է միայն նպատակային ու ճիշտ օգտագործել ունեցած ներուժը:

 

Անդրադառնալով մարզում իրականացվող դպրոցաշինությանն ու որպես արդյունք կրթության որակի բարձրացմանը` Շիրակի մարզի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Ս.Մինասյանը նշեց. Խորհրդային տարիներից մենք ժառանգել էինք կիսափուլ շենքային հարմարություններով, նաեւ բովանդակությամբ դպրոցներ, իսկ այսօր դրանցում շենքային հարմարությունների ցանկացած բարելավում մենք գնահատում ենք առանց համեմատականի եւ ողջունում ծափերով: Մեր մարզը կրթության միջոցներով, շենքային պայմաններով եւ հարուստ նյութատեխնիկական բազայով գոնե համեմատելի է եվրոպական առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների հետ:  

 

Այնուամենայիվ բերելով մի քանի թվային տվյալ, վերջինս նշեց, որ հիմնական դպրոցի շրջանավարտներից 826-ը այս տարի դուրս է մնացել ուսուցման համակարգից. շրջանավարտների 6,5 տոկոսը գերադասել է ուսումը շարունակել վարժարաններում եւ ավագ դպրոցներում, իսկ 9,27-ը տոկոսը խուսափել են այդ ճանապարհից` ընտրելով  քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները: Նշանակում է` մեզ մոտ հանրակրթական դպրոցների հիմնական հատվածի ծրագիրը բավարար յուրացնում է ընդամենը ավարտածների 10-12 տոկոսը, հիմնական եւ ավագ դպրոցների միջեւ մենք ունենք խոշոր խզում, ուստի այս առումով համակարգում անելիքներ շատ կան: Կրթության կառավարումը որակի ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է,- ներկաներին դիմեց պարոն Մինասյանը,-մենք այսօր գործ ունենք որակական փոփոխությունների ենթակա մանկավարժական համակազմի հետ, նշանակում է` չեք կարողացել վերափոխել կամ հոգեբանորեն նախապատարաստել ձեր ուսուցիչներին` կրթության նոր պահանջներին համապատասխան որակ ստանալու համար:

 

Կրթության լավ որակ ունենալը, ըստ Սահակ Մինասյանի, կախված է նախեւառաջ առաջին դասարանից ու դասվարից: Նշելով, որ առաջընթացն այս առումով թույլ է եւ որպես փաստ բերելով հանրապետական` հեքիաթ պատմելու մրցույթում մարզից ներկայացված ընդամենը 8-9 դպրոցներին` իրենց 18 աշակերտներով, Ս.Մինասյանը հորդորեց այս ուղղությամբ եւս լուրջ քայլեր ձեռնարկել եւ դասվարից եւս պահանջել բարձրագույն կրթություն:

 

Ես վստահ ասում եմ, որ այս լսարանը տեր է իր ժառանգությանը, այն ժառանգությանը,  որը համարում եւ պատիվ է բերել այս տարածաշրջանին` որպես մշակութային ու գիտական հյուսիսային կենտրոն եւ ի վերջո` Շիրակ աշխարհ,- եզրափակելով իր խոսքը, կրթության ոլորտի բարեփոխումներն ու հիմնախնդիրները ներկայացնելու համար Սահակ Մինասյանը ձայնը տվեց ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանին` չմոռանալով շնորհավորել նրան` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

Փոխնախարարը լսարանին ներկայացրեց 15 կետից կազմված հիմնահարցերի ու փոփոխությունների ցանկը` առանձին-առանձին խոսելով դրանցից յուրաքանչյուրի մասին: Փոխնախարարը նախ հորդորեց ծանոթանալ   կառավարության կողմից 2011 թվականին հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչ փաստաթղթին:

Կ.Հարություննյանն իր խոսքն սկսեց ուսումնական ծրագրերի եւ դասագրքրերի փոփոխություններից: Նոր առարկայական չափորոշիչներին համապատասխան ծրագրերը մշակվել են երկու տարի, մեկ տարի փորձարկվել դպրոցներում եւ հետո նոր միայն  հաստատվել կառավարության կողմից: Բայց տիկին Հարությունյանի խոսքերով` դպրոցներից արձագանք եւ դժգոհություններ նախարարությունը ստանում է միայն  փաստաթուղթը հաստատվելուց հետո, այն դեպքում, երբ դրանք մեկ տարի ԿԳՆ պաշտոնական կայքերում են տեղադրվում, իսկ օրինակները ուղարկվում են դպրոցներ: Կարինեն Հարությունյանը հորդորեց օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից եւ կայք-էջերում տեղադրված փաստաթղթերին ծանոթանալ հնարավորինս շուտ, անել առաջարկներ ու հայտնել կարծիքներ մինչեւ դրանց դպրոց մտնելը:

 

Դասագրքերը ծանրաբեռնված են, նյութերը սեղմված` հագեցած անուններով, տարեթվերով, տերմիններով ու սահմանումներով, լեզուն գիտական է, ինչն էլ երեխաների համար ուսուցումը դարձնում է ավելի դժվար. անդրադառնալով այս տարածված կարծիքներին, Կարինեն Հարությունյանն ասաց, որ դա հետեւանք է ոչ միայն հեղինակների վատ գրելու,  այլ կապված է նաեւ ժամանակի պահանջների հետ.  նորանկախ Հայաստանում ժաղավրդավարական հասարակություն ստեղծելու պահանջն  ու տեղեկատվական նոր համակարգերի ներդրումը որպես հետեւանք բերել են դպրոցներում նոր առարկաների ներդրմանը, ինչի արդյունքում էլ կրճատվել են ավանդականների դասաժամերը` սեղմվել մատուցվող նյութը: Բացի այդ, Առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան` դասագրքի քաշը չպետք է գերազանցի 200-300 գրամը, իսկ դա նշանակում է` մեկ դասագիրքը կարող է ունենալ 200-300 էջ, ուստի նյութը չսեղմել հնարավոր չէ: Ի դեպ` միակ առարկաները, որտեղ դասաժամերի կրճատումներ չեն եղել, մաթեմատիկան է եւ հայոց լեզուն, իսկ այս առարկաների գրքերի հեղինակները  այս տարի փոխվել են: 

 

Տարրական դպրոցի երկրորդ դասարանից ներդրվել է շախմատ առարկան, որը պարտադիր առարկա է. սեպտեմբերից  ֆիզկուլտուրային 3 դասաժամի փոխարեն 2 դասաժամ կհատկացվի, մեկը կտրամադրվի շախմատին, իսկ վերջինիս մեկ դասաժամն էլ կվերցվի դպրոցական մյուս առարկաներից: Շախմատը դպրոցներում կարող են դասավանդել միայն վկայականներ ստացած ուսուցիչները, ուսուցումը կազմակերպվելու է հատուկ` մասնագիտացված լսարաններում, իսկ համապատասխան գույքը դպրոցները կստանան մինչեւ սեպտեմբերի մեկը:

 

Եթե մինչեւ այսօր միջին մասնագիտական հաստատությունների տնօրեններն իրենք համոզված էին ու համոզում էին նաեւ իրենց դիմորդներին, թե ուսումնարանը կամ քոլեջն ավարտելուց հետո իրենց շրջանավարտները  առանց քննությունների դառնալու են ԲՈՒՀ-երի ուսանողներ, ապա խորհրդաժողովից հետո ընդունելության պատկերն այս հաստատություններում ամենայն հավանականությամբ կտրուկ կփոխվի. Կարինե Հարությունյանը շտապեց տեղեկացնել, որ քոլեջներն ու ուսումնարանները ավարտած դիմորդները ԲՈՒՀ ընդունվելու համար ստիպված են լինելու մասնակցել ընդունելության միասնական քննություններին:

 

Տնօրենների հավաստագրման մրցույթին մեկ անգամ մասնակցած, բայց գրավոր կամ բանավոր քննությունից կտրված դպրոցի տնօրենները հնարավորություն ունեն ուժերը փորձել երկրորդ անգամ` ցանկության դեպքում արդեն անվճար` եւս մեկ անգամ անցնելով վերապատրաստման դասընթացը:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, մինչեւ սեպտեմբերի մեկը նոր համակարգիչներ կտրամադրվեն հանրապետության բոլոր ավագ դպրոցներին, իսկ  մարզի բոլոր դպրոցները կստանան համակարգիչներ` վարչական աշխատաքները կազմակերպելու համար:

ՀՀ վարչապետի հովանավորությամբ սկսվել է նաեւ Մեկ աշակերտին մեկ համակարգիչ ծրագիրը: Զուտ կամավորության հիմունքներով դպրոցները ձեռք են բերելու Noutbook-եր կամ  Netbook-եր: Եթե դասարնում կա 25 երեխա, նվազագույն քանակը, որ պիտի ձեռք բերվի 25-ն է: Այդ քանակը կարող է դասարանից դասարան շրջել, անհրաժեշտության դեպքում երեխան այն կարող է տանել տուն` հանձնարարկանը կատարելու համար: Սա անվճար չէ. լինելու է բանկ, որի հետ կնքվելու է ապառիկ վաճառքի պայմանագիր, իսկ արժեքը փակվելու է երկու տարում,-նշեց Կարինե Հարությունյանը: Մի դեպքում պայմանագրային կողմը կարող է լինել ծնողը, որի պարագայում համակարգչի նկատմամբ երեխան ձեռք է բերում սեփականության իրավունք, մյուս դեպքում` գումարը ամսական կտրվածքով դարձյալ փակվելու է ծնողի կողմից, բայց համակարգիչը համարվելու է դպրոցի սեփականությունը:

 

Հայաստան ողջ տարածքում մոտ ապագայում կապահովվի նաեւ ինտերնետ կապի առկայությունը:

 

Հարցուպատասխանի համար նախատեսված ժամանակահատվածում դահլիճից հնչեց ընդամենը ներկաներից մեկի հարցը, Գյումրու Ֆոտոն վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանին հետաքրքում էր երկու հարց. Ինչո՞ւ են հումանիտար դասարաններում կրճատվել բնագիտական առարկաների դասաժամերը, եւ որտեղ կարող է աշխատել նորավարտ մանկավարժը, եթե դպրոցում աշխատելու համար իրեն անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:

 

Փոխնախարարի խոսքերով, հումանիտար դասարանների աշակերտները բուհերում բնագիտական մասնագիտություններ չեն ընտրելու, իսկ ինչ վերաբերում է սահմանված հինգ տարվա աշխատանքային փորձին, ըստ տիկին Հարությունյանի, դա տնօրենների անձնական նախաձեռնությունն է, եւ նրանց ոչ ոք չի արգելել որպես պարտադիր կանոն պահանջել, ասենք, 1 տարվա աշխատանքային փորձ: 

 

Շուրջ երկու ժամ տեւած խորհրդակցության ավարտին, Ս.Մինասյանը ընթերցեց  ՀՀ նախագահի` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական պարգեւների շնորհաման հանձնաժողովի նամակը`ուղղված Շիրակի մարզպետին: Նամակում մասնավորապես ասվում է, որ 2005 թվականից ՀՀ մրցանակբաշխություն է անցկացվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որին մասնակցում են  առաջատար բուհերն ու դպրոցները, իսկ 2006 թվականից նաեւ Գյումրու Ֆոտոն վարժարանը, որտեղից մրցույթին 58 աշակերտ է մասնակցել, բոլորն էլ արժանացել են մրցանակների: Նամակում նաեւ շնորհակաություն էր հայտնված դպրոցին ու տնօրեն Մանվել Մովսիսյանին: Սահակ Մինասյանն էլ հավելեց, որ իր անձնական ուսումնասիությունները ցույց են տվել, որ  հանրապետությունում ընդամենը երկու դպրոց ունի մրցանակների այսպիսի ավար:

 

 Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 25-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter