Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կարտոֆիլի շուկա. աճող գներ ու կրճատվող ծավալնե՞ր, թե նոր հեռանկարներ

 

25 | 08 | 2011 | 12:10 | վերլուծություն

 

Կարտոֆիլի մշակությամբ հայտնի Շիրակի մարզում գյուղատնտեսական կարեւոր նշանակության այս մշակաբույսի արտադրության, իրացման ծավալների եւ շուկայական գների մասին խոսակցություններն հատկապես թեժանում են տարվա այս եղանակին, երբ շուկայում, այսպես ասած, նոր կարտոֆիլն արդեն հայտնվել է, բայց ավելի մեծ ծավալներով վաճառք կազմակերպելու համար գյուղատնտեսներին դեռ ժամանակ է պետք` մինչ կավարտվի բույսի վեգետացիոն շրջանն ու սերմնացուն դուրս կգա իրացման շուկա:

 

Պիկասո, Ֆոնտանե, Ագաթա, Մարֆոնա, Էլպասո, Իմպալա ... միայն այս տարի հոլանդական կարտոֆիլի շուրջ 20 տեսակներ շրջանացվել եւ սերտիֆիկատ են ստացել Հայաստանում:

 

Հոլանդական Ագրիկո ընկերության հետ Հայաստանն ու հատկապես Շիրակի մարզը համագործակցում են 1990 թվականից: Հայաստանում երկրորդ հաց համարվող կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող խոշոր գյուղացիական տնտեսություններն առաջին անգամ երկրաշարժից հետո որպես հումանիտար օգնություն, ապա արդեն որպես կոմերցիոն համագործակցության տրամաբանական շարունակություն, Ագրիկոից են ստացել կարտոֆիլի սերմնատեսակներ, զբաղվել տնկանյութի բազմացմամբ ու կարտոֆիլի սերմացու վաճառել մանր գյուղացիական տնտեսություններին:

 

Ագրիկո ընկերության հայաստանյան գրասենյակի իրացման բաժնի տնօրեն Ալֆրեդ Խաչատրյանի խոսքերով` կարտոֆիլարտադրության մեջ հայ-հոլանդական համագործակցության շնորհիվ կատարվել է մի փոքրիկ հեղափոխություն, իսկ հատկապես Շիրակի մարզում գրանցված արդունքները խոսում են բարձր լեռնային գոտում առավել բարձրորակ կարտոֆիլի արտադրության մասին:

 

Շիրակի մարզի Ազատանի փորձադաշտերում միջահաս, երբեմն էլ ուշահաս կարտոֆիլի տնկանյութի տեսակարար կշիռներն են գերազանցում, իսկ վաղահաս կամ գերվաղահաս փորձարկված տեսակների համար ներքին վաճառքը կազմակերպվում է արդեն Արարատյան դաշտավայրում: 

 

Հոլանդիայից ներկրված Ա դասի տնկանյութն իրեն արդարացնում է միայն բոլոր ագրոկանոններին համապատասխան խնամք իրականացնելու դեպքում,-նշում է  Հացիկի սերմնաբույծ ընկերության տնօրեն Արթուր Խոդիկյանը, ով առաջիններից մեկն է համագործակցել Ագրիկոի հետ,-չնայած ամեն ինչ բնության ձեռքում է: Մանր գյուղացիական տնտեսությունները, պարզապես, պետք է ոչ թե ավանդական, այլ խնամքի` տվյալ տեսակի համար նախատեսված եղանակներին տիրապետեն:

 

Շուրջ 20 հա տնկանյութից այս տարի սպասում ենք մոտ 30-40 տոննա բերք, իսկ արտադրությանն ծավալներն ավելացնելու համար խանգարող հանգամանքներ չկան, միայն թե շուկան է անկայուն, իսկ գերարտադրության դեպքում իրացման խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի,- ասում էԱգրոբարիք ՍՊԸ տնօրեն Գրորգ Գեւորգյանը:   

 

Որքան բարձր աշխարհագրական գոտում է կարտոֆիլի ցանքատարածությունը, այնքան ավելի որակով  եւ վիրուսազերծ տնկանյութ է ստացվում. հենց այս պատճառով,  այսօր Ռուսաստանում նախընտրում են շիրակյան` 1500 եւ ավել մետր բարձրության վրա մշակված տնկանյութը: Համագործակցությունը Ռուսաստանի հետ նախորդ տարի հաջողությամբ է ավարտվել, արտահանման նույն ծավալները կպահպանվեն, հնարավոր է նաեւ մեծանան այս տարի: Նախատեսվում է կարտոֆիլի տնկանյութ արտահանել նաեւ Իրան եւ Միջին Ասիական այլ երկրներ:

 

ՀՀ ներկրվող կարտոֆիլի սեմացուի 70 տոկոսն իրացվում է Շիրակի մարզում: Մարզում աշխատող խոշոր գյուղատնտեսների հավաստիացմամբ, այս ցուցանիշն ավելի մեծանալու միտում ունի, քանի որ հատկապես վերջին տարիներին անհամեմատ ավելի շատ է այն փոքր գյուղացիական տնտեսությունների թիվը, որոնք ուզում են համալրել մարզում առաջատար սերմարտադրողների շարքերը: Մեկ հեկտարի վրա մոտ 2.5-3 մլն դրամի ծախս, ագրոպահանջներին համապատասխան մշակություն եւ Շիրակի մարզը կշարունակի լինել կարտոֆիլի մատակարարի առաջատարը Հայաստանում:

 

Արտադրված է Հյաստանում. կարտոֆիլի մշակմամբ զբաղվող մեկ այլ գյուղատնտեսի` Վարդան Ղազարյանի համար էլ իրատեսական է այն միտք, որ Հայաստանը շատ շուտով արտահանման բոլոր չափանիշներին համապատասխան` հայկական պիտակներով եւ սեփական արտադրության պարկերով կարտոֆիլի տնկանյութ է արտահանելու սկզբում Ռուսաստան, հետո նաեւ այլ պետություններ: Դրա համար բոլոր հնարավորությունները կան, միայն թե առայժմ ներդրումներն են քիչ:

 

Եթե խոշոր գյուղացիական տնտեսություններում միայն արտաքին շուկայի բացակայությունը եւ փոքր ներդրումներն են խնդիրները, ապա մանր գյուղացիական տնտեսություններում, ինչպես փաստում են գյուղացիները, տարեցտարի շարունակում են կրճատվել կարտոֆիլի ցանքատարածությունները, համապատասխանաբար շուկայում էլ ուղիղ համեմատականի օրենքով շարունակում են աճել կարտոֆիլի գները:

 

10-20 դրամի վրա ենք աշխատում,-նշում են զրուցակիցներս,-կարտոֆիլի գինը տատանվում է 200-250 դրամի միջեւ, երբեմն էլ, եթե ավելի խոշոր է` 300-ի է հասնում: Նախորդ տարի համեմատաբար էժան էր, նույնիսկ 150 դրամով կարելի էր կարտոֆիլ գնել: Թանկ է, շատ թանկ է: Այսպես աշխատել հնարավոր չէ. օրվա հացի փող ենք աշխատում, մինչեւ ե՞րբ:

 

Լուսանկարներն ըստ www.agrico-cis.ru-ի

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 25-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter