Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բոլոր փոփոխությունները չէ, որ բարեփոխումներ են

 

25 | 08 | 2011 | 19:00 | ռեպորտաժ

  

Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա մասնագիտական ստարժ: ՀՀ հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածն այսուհետ կունենա նոր ձեւակերպում` ուսուցիչ համարվում է վերջին 5 տարում մանկավարժական ստաժ կամ ուսուցչի որակավորում ունեցող անձը:

 

Այս եւ նման նորություններով ու փոփոխություններով օգոստոսի 25-ին Գյումրիում էին Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները: Թիվ 21 դպրոցում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզի հանրակրթական հաստատությունների փոխտնօրեններն ու ուսուցիչները, ներկայացվեցին նախորդ ուսումնական տարվա արդյունքներն եւ հաջորդ տարվա անելիքները: Նշենք, որ փոխտնօրենների խորհրդակցություն հանրապետությունում անցկացվում էր առաջին անգամ եւ ընտրվել էր  Շիրակի մարզը:

 

-Այս տարի Շիրակի մարզում մի քիչ ավելին է արվում: Սեկցիոն պարապմունքներ են անցկացվում նաեւ փոխտնօրենների համար, որտեղ կներկայացնենք կրթության համակարգին վերաբերող լուրջ փոփոխություններ եւ նրանց ուշադրությունը կհրավիրենք դրանց վրա, որպեսզի ուսումնական տարվա ընթացքում դժվարություններ չունենան,-նշեց Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանը:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկված խնդիրներն առավելապես վերաբերում էին աշակերտների ընդունելության կարգի փոփոխություններին, որոշ թվով բացականեր ունեցող աշակերտներին հաջորդ դասարան փոխադրելու հարցին: Նորություն էին նաեւ ուսւցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը, ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթները, որոնք կյանքի են կոչվելու այս ուսումնական տարվանից:

 

Անդրադառնալով տնօրենների հավաստագրման գործընթացին, Ն.Մանուկյանը նշեց.

 

-Այս գործընթացը գործնականում արդեն ավարտված է եւ հանրապետության 1400 տնօրեններից մոտ 1000-ը հավաստագրվել են: Շուտով կսկսվեն հավաստագրման երրորդ փուլը ու տնօրենների վերապատրաստման գործընթացը:

 

Մարզի որոշ ուսումնական հաստատությունների տնօրենների ընթացիկ փոփոխությունները Ն.Մանուկյանը բացատրում է  նրանց եւ մարզպետի միջեւ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով, ինչի արդյունքում մարզի շուրջ 120 դպրոցներում նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ:

 

Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է այն տնօրեններին, որոնց 65 տարին լրանալու է նշանակվելուց 1 տարի հետո: Նրանց համար հավաստագրման քննությունը կազմակերպվում է միայն գրավոր փուլով, բանավոր փուլին նրանք այլեւս չեն մասնակցի:

 

Բարդացել է նաեւ էքստեռն քննությունների անցկացման կարգը. 16 տարին լրացած եւ դպրոց չգնացած երեխան, ի տարբերությոն նախորդ տարիների, երբ հնարավորություւն ուներ մի քանի անգամ քննություն հանձնել, այժմ քննություն հանձնելու մեկ հնարավորություն ունի, այն էլ Երեւանում: Այդ է պատճառը, որ այս տարի քննություն հանձնած 95 աշակերտներից միայն 5 են  ավարտական վկայական ստացել:

 

Կրթական համակարգում կատարվող փոփոխությունները, սակայն, այնքան էլ չեն ոգեւորել կրթության ակունքներում կանգնած ուսուցիչներին.

 

-Ուսումնական պրոցեսը փորձադաշտ չէ, պետք է լավ մշակել, փորձարկել, նոր դնել գործընթացի մեջ: Նման հեղհեղուկ վիճակով չի կարելի առաջ գնալ, վերջը մենք գործ ունենք երեխայի ճակատագրի հետ: Եթե որեւէ տեղից որեւէ համակարգ են ներմուծում եւ ուզում ներդնել մեր հանարապետությունում, պետք է առաջին հերթին հաշվի առնեն ազգային հոգեկերտվածքը, հակառակ դեպքում մենք առաջընթաց չենք ունենա,- նշեց Լեռնակերտ համայնքի դպրոցի փոխտնօրեն Սամվել Գրիգորյանը:

 

-Բոլոր փոփոխությունները չեն, որ բարեփոխումներ են: Մեր դեպքում դա ընդամենը փոփոխություն է, որ գտնվում է անցումային փուլում. ո´չ գիտենք` որտեղից է սկիզբ առել, ո´չ էլ գիտենք` ուր է գնում,-մտահոգություն արտահայտեց ներկաներից մեկը:

 

Խորհրդակցությանը զուգահեռ առանձին սեկցիաներում տարբեր առարկաների ուսուցիչները ծանոթանում էին նոր ուստարվա նորություններն ու իրենց անելիքներին: Ի դեպ, սեկցիոն պարապմունքները սկսվել էին հայտարարվածից մեկ ժամ շուտ: Այստեղ եւս սպասելիքներն արդարացված չէին.

 

-Առարկայական սեկցիաները ոչ միշտ են արդյունավետ, որովհետեւ հիմնված են բանավոր խոսքի վրա, որը ամրագրել ու փոխանցել գործնականում անհնար է, իսկ նորությունները այնքան էլ հստակ ձեւակերպված չեն: Բացի այդ, ապահովված չեն նաեւ տարածքային նորմալ պայմաններ. լսարանը փոքր է, ուսուցիչների քանակը մեծ է ու ստիպված են ոտքի վրա անցկացնել,-ասաց թիվ 17 դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ալլա Հարությունյանը:

 

Ուսուցիչներից մեկն էլ վերջում հիշեց հին չինական մի անեծք. երբ հին չինացիները որեւէ մեկին վատ բան էին ցանկանում, ասում էին` Ցանկանում եմ քեզ ապրել փոփոխությունների շրջանում: Հիմա մեր կրթության ոլորտն ապրում է այդ շրջանը:

 

Մարինե Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 25-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:15:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter