Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցը կարողացավ փոխել տալ կառավարության որոշումը` դպրոցը լուծարելու մասին

 

26 | 08 | 2011 | 18:15 | ակնարկ

 

Շիրակի մարզի դպրոցների վերակազմակերպման արդյունքում Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում գործող թիվ 23 միջնակարգ ՊՈԱԿ-ը դարձել է հիմնական դպրոց: Ինչպես մյուս հիմնական, այնպես էլ այս դպրոցում կսովորեն 1-9-րդ դասարանցիներ:

 

Օգոստոսի 26-ի դրությամբ  թիվ 23 հիմնական դպրոցում կատարվել է  15 առաջին դասարանցու ընդունելություն: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Արաքչյանի գնահատմամբ` սա միջին ցուցանիշ է:  Իսկ 9-րդ դասարանն ավարտած, վկայական ձեռք բերած   շուրջ 46 աշակերտ (նրանցից 29-ը ռուսական դասարան է ավարտել) ուսումը շարունակելու է քաղաքի ավագ դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում:

 

-Այստեղ էլ առաջացել է բնակելի թաղամասից (դպրոցականների մեծ մասն ապրում է 8-րդ զինվորական թաղամասում) կենտրոն հասնելու տրանսպորտային ֆինանսական խնդիրը,-ասում է Ա.Արաքչյանը:

 

Դպրոցը երկրաշարժից հետո գործել է հիշյալ թաղամասում ու նույն մասնաշենքում: Դեռ 2010 թվի օգոստոսի 1-ի կառավարության որոշմամբ` այն լուծարվելու էր, իսկ շենքն հանձնվելու էր ՌԴ պաշտպանության նախարարությանը: Որոշմանը դեմ դպրոցի ծնողական խորհուրդն ու ուսուցչական կազմը երկարատեւ վիճաբանություններ են ունեցել նախարարությունում, Շիրակի  մարզպետարանում: Արդյունքում էլ շատ ծնողներ երեխաների փաստաթղթերը վերցրել ու դուրս  են եկել:

 

-Նախքան այդ վիճաբանությունները, մենք ունեինք մոտ 384 դպրոցական,-հիշում է Ա.Արաքչյանն ու հավելում,-երկար պայքարից հետո միայն նույն թվի սեպտեմբերին հնչեց առաջին զանգն ու շարունակեցինք աշխատել:

 

Ներկայումս դպրոցն ունի 260 աշակերտ (առանց հիշյալ առաջին դասարանցիների թվի): Համակարգչային դասերն անցկացվում են  երկու աշխատասենյակներում` համապատասխանաբար 7 եւ 8  գործող համակարգիչներով:

 

-Այս տարվա հւլիսի 21-ի կառավարության որոշման համաձայն` մեզ ժամանակ են տվել աշխատել այս շենքում մինչեւ 2013 թիվը,-ասում է Ա.Արաքչյանը:

 

Ի դեպ, Մուշ թաղամասում կառուցվում է 1180 աշակերտի համար նախատեսվող դպրոց, ուր կտեղավորվի նաեւ թիվ 23 դպրոցի ուսուցչական ու աշակերտական անձնակազմը: Թե ինչ կարգավիճակով` առայժմ պարզ չէ: Դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնում է 4 կապալառու ընկերություն: Պատախանատուների վստահեցմամբ` նշված դպրոցի շինարարությունն ավարտին կհասցվի 2012 թվին:

 

Իմ այցից առաջ արդեն դպրոցը ստացել էր 2-րդ դասարանում շախմատ դասավանդելու 12 կտոր գույք (սեղաններ, աթոռներ, որոնք դեռ արկղերում էին): Դրանք կտեղավորվեն դասասենյակում, իսկ շախմատ կդասավանդի մրցույթին մասնակցած ու հավաստագիր ձեռք բերած ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 26-ին, ժամը 18:30:00-ին (GMT = 14:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter