Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գործազրկության եւ արտագնա աշխատանքի  ուրվագիծը կամ Էս ի՞նչ քեռի է մեր տուն եկել:

 

26 | 08 | 2011 | 17:25 | վերլուծություն

 

Գյումրու բնակիչ 48-ամյա տիկին Կարինեն արդեն տարիներ շարունակ հիմնական աշխատանք է փնտրում, սակայն այդպես էլ չի գտնում: 2 երեխաների մորը երբեմն հաջողվում է ժամանակավոր աշխատանքի տեղավորվել, բայց այն հիմնական չի դառնում:

 

-Վերջերս հայտարարությամբ գնացի խանութում վաճառողուհի աշխատելու: Պետք է 15 օր փորձաշրջան անցնեի, ինչ արած` համաձայնեցի: Հացի եւ խմորեղենի բաժնում սկսեցի աշխատել, միաժամանակ տնօրենը ցանկանում էր, որ ազատ ժամանակ փոշին վերցնեի, հատակը մաքրեի: Բան չունեմ ասելու` ցանկացած աշխատանք էլ մարդու համար է: Բայց ես նախ որպես հավաքարար չէի ընդունվել աշխատանքի, բացի այդ, պատկերացնու՞մ եք, թե ինչպես է վաճառողուհին մի ձեռքով հաճախորդին հաց տալիս, իսկ մյուսով փոշի սրբում կամ ավլում: Որքանո՞վ է հաճելի գնորդի համար: Դուրս եկա աշխատանքից:

 

Տիկին Կարինեն պոլիտեխնիկական կրթություն ունի, ժամանակին աշխատել է Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում: Ուներ լավ աշխատանք, հաճախակի պարգեւատրվում էր: Հիմա դա քչերին է հետաքրքրում:

 

Այսօր շատերն են այս խնդրին բախվում` բարձրագույն կրթության ստացած մարդկանց դիպլոմները պահարաններում դրված փոշոտվուն են, ոչ մի բանի համար պիտանի չլինելով:

 

-Մանկավարժ եմ, իսկ մեջն ի՞նչ կա,-ասում է 29-ամյա Արտակը,-աշխատանք չունեմ, անցյալ տարիներին գնում էի Ռուսաստան` արտագնա աշխատանքի, այս տարի դա էլ չհաջողվեց: Եթե հաջողվեր էլ` ինչքա՞ն ընտանիքիցս հեռու մնամ: Արտերկրից եկա, 3-ամյա տղաս չճանաչեց, փոքր էր, երբ գնացել էի: Նայեց-նայեց ու ասաց. Էս դյադյան ո՞վ է: Մշտական գործ չեմ կարողանում գտնել, ստացվում է, որ իզուր եմ սովորել: Հիմա էլ անընդհատ փորձում եմ աշխատանք ունենալ: Բան դուրս չի գալիս:

 

Արտագնա աշխատանքի մեկնելը դարձել է գյումրեցի տղամարդկանց միակ փրկությունը: Տիկին Կարինեի ամուսինը եւս իր 4 հոգանոց ընտանիքի ապրուստը հայթհայթելու համար հաճախ մեկնում է արտերկիր.

 

-Ամուսինս եւս մասնագիտությամբ ինժեներ է, բայց չի աշխատում իր մասնագիտությամբ. կամ արտագնա աշխատանքի է մեկնում կամ այստեղ ժամանակավոր աշխատանք է գտնում  շինարարությունում: Երկու երեխա ունենք, մի բան պետք է անե՞նք, թե՞ ոչ,-պատմում է տիկին Կարինեն,-ինքս էլ տարբեր աշխատանքներ եմ փնտրել, բայց ապարդյուն: Հիմա չգիտեմ ինչ անել, ծանոթներիցս խորհուրդ են տվել, որ դիմեմ Զբաղվածության կենտրոն:

 

Այսօր Գյումրու Զբաղվածության կենտրոնում գրանցված է 8.748 մարդ, նրանցից 7.665-ը գործազուրկի կարգավիճակ ունի: Մյուսներն աշխատանք փնտրողներ են, այսինքն` նրանք որոշակիորեն զբաղված մարդիկ են. հողամաս ունեն, ուսանող կամ թոշակառու են:

 

-Այստեղ գրանցված են տարբեր մասնագիտության տեր մարդիկ` մանկավարժներ, ինժեներներ, բուժքույրեր, կան նաեւ մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ,-ասում է Գյումրու Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը,-իսկ շուկայի հիմնական պահանջարկը վերաբերվում է սպասարկման ոլորտին: Ստացվում է, որ պահանջարկն ու առաջարկը երբեմն չեն համընկնում: Ավելի շատ անհրաժեշտ են խոհարարներ, վարսահարդարներ, կահույքագործներ եւ նման մասնագիտության տեր մարդիկ: Այս տարվա առաջին կիսամյակում 285 մարդ աշխատանք է գտել: Մինչեւ տարեվեջ շուրջ 500 մարդ աշխատանքի կտեղավորվի:

 

Կենտրոն դիմողների մեջ մեծ թիվ են կազմում 35 եւ բարձր տարիքի մարդիկ: Իսկ գործատուները  մի կողմից աշխատանքային փորձ են ուզում, մյուս կողմից` երիտասարդ աշխատողների: Ստացվում է, որ գործ գտնելը դժվար է ոչ միայն միջին տարիքի, այլեւ երիտասարդ մարդկանց համար: Անդրադառնալով այսօրվա երիտասարդներին` տիկին Կարինեն նշում է, որ գոնե իրենց սերունդը լավ մանկություն եւ պատանեկություն է ունեցել.

 

-Իսկ այսօրվա երիտասարդությունը ինչ է հիշելու վաղը` այս դժվարություննե՞րը: Երեխաներս արդեն մեծ են` վաղը մյուս օրը դպրոցը կավարտեն, ինչքան նրանք մեծանում են, այնքան հոգսն էլ հետներն է աճում, իսկ երեխաներին անընդհատ ամեն ինչից զրկելը մեր սրտին ավելի ծանր է նստում, քան  նրանց:

 

Համապատասխան մասնագիտությամբ գործ գտնելը դժվար կլինի, բայց ամեն դեպքում Ա.Ադամյանը նշում է, որ Զբաղվածության կենտրոնը համագործակցում է տարբեր կազմակերպությունների ու գործատուների հետ: Առանձնապես կապ չունի` ինչ կազմակերպություն է կամ գործատու:

 

-Ներկայումս կենտրոնը իրականացնում է մասնագիտական ուսուցման դասընթացներ: Ունենք նաեւ գործատուի աշխատանքի փոխհատուցման ծրագիր,-ասում է Ա.Ադամյանը,-իրականացվում է նաեւ այլ վայրում աշխատանք գտնելու դեպքում աշխատողի  ծախսերի հատուցման ծրագիր:

 

Թեեւ Կենտրոնում գրանցվածների թիվը մեծ է, սակայն դա ամբողջությամբ չի արտահայտում գործազրկության իրական պատկերը. մեծ է նաեւ չգրանցված գործազուրկների թիվը, ովքեր արդեն թերահավատորեն են մոտենում ամեն ինչին եւ անգամ մոտեցող վաղվա օրվան:

 

Ի դեպ, գրանցվածների մեջ մեծ է կանանց թիվը` 5970: Թերեւս այս ցուցանիշը չի խոսում այն մասին, որ գործազուրկ տղամարդիկ քիչ են կամ նրանք հեշտությամբ են աշխատանք գտնում: Ուղղակի պարզ հաշվարկ կատարելով կարող ենք տեսնել, թե մոտավորապես քանի մարդ է տարեկան մեկնում արտագնա աշխատանքի եւ քանի փոքրիկ է հայրիկի վերադարձին նրան չճանաչելով` ասում. Էս ի՞նչ քեռի է մեր տուն եկել:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 26-ին, ժամը 17:45:00-ին (GMT = 13:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter