Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դպրոցի ճամփան թանկ է, ծախսատար... բոլորի համար

 

27 | 08 | 2011 | 17:25 | ակնարկ

 

Պայուսակ, կոշիկ, վերնաշապիկ, կիսաշրջազգեստ կամ տաբատ, գրքեր, տետրեր, գրիչներ, գունավոր մատիտներ, նկարչության ալբոմ եւ օրագիր. գոնե այսքանը անհրաժեշտ է յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի` նոր ուսումնական տարին դիմավորելու համար:

 

Սեպտեմբերյան շուկայի եռուզեռն ու գնումների գլխապտույտ ընթացքը մի պահ մոլորության մեջ կարող են գցել. մի՞թե  ամեն ինչ այնքան լավ է, գումարն էլ շատ, որ կայծակնային արագությամբ դատարկվում են գրենական պիտույքների խանութներ: Հարեւան Թուրքիայից դպրոցական արտահագուստ բերող վաճառականներն էլ շաբաթական նախկին մեկի փոխարեն` երկու անգամ են հատում պետական սահմանը:  

 

Իրականում, առեւտրի նմանօրինակ արագությունը ոչ թե գումարի առատության, այլ նախօրոք գլխի գալիքը իմանալու արդյունք է. սեպտեմբերյան վազքն ու առեւտուրը մեզանում նույնքան պարտադիր են, որքան Նոր Տարվա ճոխ սեղանն ու Վերջին զանգի ճոռոմ տոնակատարությունները:  

 

Եթե վերջին տարիներին պետությունը հոգում է առաջին դասարանցիներին պայուսակ ու գրենական պիտույքներ տրամադրելու հարցը, ապա երկրորդ դասարանից ու արդեն 12 տարի աշակերտին դպրոց ըստ պատշաճի պարտավոր է ուղարկել ծնողը:

 

Խորհրդային դպրոցում գոնե արտահագուստի լավ ու վատ լինելու խնդիրը չկար: Մեր օրերում հատկապես առաջին դասարանցիների ու դեռահասության տարիքի դպրոցականների համար սա գերխնդիր է. առաջին անգամ է դպրոց գնում` ինչո՞վ է պակաս իմ երեխան, կամ ինչու՞ պիտի ավելի լավը հագնի համադասարանցիս. այսպես մտածում են գրեթե բոլոր ծնողներն ու աշակերտները:

 

Գրենական պիտույքների խանութներում շրջելիս` փորձեցինք զրուցել եւ գնորդների, եւ վաճառողների հետ: Կողմերից երկուսի հավաստմամբ էլ գրենական պիտույքների գները նույնն են, ինչ նախորդ տարիներին, փոխարենը տարեցտարի փոխվում են աշակերտների պահանջները. ավելի փայլուն տետրեր, ավելի շատ գունավոր գրիչներ, ավելի սիրուն օրագիր եւ այսպես շարունակ:

 

Դպրոցում ավելի լավը լինելու մրցավազքը աշակերտներից, պարզվում է, փոխանցվել է նաեւ ուսուցիչներին: Մեր զրուցակիցներից մեկն հիշեց, որ տղայի դասղեկն արդեն հասցրել է ծնողական ժողով անցկացնել ու հորդորել ծնողներին գնել միանման տետրեր ու կազմեր` ուսուցչանոցում ավելի լավը լինելու եւ մյուսներից տարբերվելու համար:

 

Չգիտես ինչու, ոչ ոք չի հարցնում ծնողին, թե հնարավո՞ր է արդյոք բավարարել դպրոցի կամ երեխայի բոլոր պահանջները: Մենք հարցրեցինք ու ստացանք հետեւյալ պատասխանները. Աղջիկ ջան, ես ասեմ` դու հաշվի: 7000 դրամ կոշիկին եմ տվել, 10.000 վերնաշապիկին, այդքան էլ կիսաշրջազգեստին, մի 15.000 դրամ հենց նոր գրենականին տվեցի, պայուսակ էլ դեռ չեմ առել, բայց հինգից (5.000 դրամն ի նկատի ուներ) պակաս հաստատ չեմ գտնի: Խանությում եմ աշխատում,  աշխատավարձս էլ 40.000 դրամ է: Հերի՞ք է: Հա, գրքերի փողն էլ չհաշված: Դե դու հաշվի: Հաշվեցի: Առանց գասագրքերի գումարը կազմեց 37.000 դրամ, դասագրքերով կլինի մոտ 47-48 հազար: Իսկ առեւտուրն արված էր 9-րդ դասարանցի աղջկա համար:

 

Այս տարի երեք երեխա եմ դպրոց ուղարկելու: Բախտս բերել է, որ բոլորն էլ տարրական օղակում են սովորում, թե չէ ինչքան դասարանները բարձրանում են, ծախսերը մեծանում են: Տղայիս չորրորդ դասարանի համար ավելի մեծ տետրեր են ուզել, դրանք ավելի թանկ են, քան հիմա գնում եմ երկրորդ դասարանցի աղջկաս համար: Ամեն երեխայիս համար 100 դոլար եմ նախատեսել, ավել չեմ կարող, ինչ որ հասցրեցի,-նշեց տիկին Արաքսյան, որը չի աշխատում` եկամտի միակ աղբյուրն էլ տանը սկեսրայրի թոշակն է:

 

Հիմա, ախր, երեխաներն էլ տարօրինակ են: Նախորդ տարվա վերցրած պայուսակը այս տարի չեն ուզում տանել` թե հին է: Հարցը պայուսակը չէ. 3000-4000 դրամով էլ կարելի է գնել, հարցը հոգեբանությունն է. զրուցակիցս ավագ տղային նոր պայուսակ գնելուց հետո փորձում էր համոզել փոքրին, թե առաջին դասարան տարած պայուսակը կարելի է երկրորդում էլ վերցնել. փոքրիկն  անզիջում էր եւ տուն գնաց նոր պայուսակով:

 

Թանկը` թանկ է: Բայց թե, մեր առաջին բալիկն է, նախօրոք գումար հավաքել էինք, ծախսերը նախատեսված էին: Բացի այդ, նվերներ էլ է շատ ստացել: Կարեւորն այդ օրը հիշարժան դարձնելն է,- ավելի անհոգ, քան մյուս զրուկացիներս, նշեցին երիտասարդ ծնողները:

 

Մինչ ծնողներն ամեն ինչ անում են առաջին կամ հերթական սեպտեմբերի մեկը հիշարժան դարձնելու համար, ու աշակերտներն էլ անհամբեր սպասում են այդ օրը համադասրանցիներին նոր կոշիկը, պայուսակը կամ տետրը ցույց տալուն, մեր համաքաղաքացիները հասցրել են բնորոշ հումորով ձեւափոխել հայտնի բանաստեղծության առաջին տողերը. Դպրոցի ճամփան թանկ է, ծախսատար, բոլորի համար

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 27-ին, ժամը 17:30:00-ին (GMT = 13:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter