Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ես կարող եմ լինել առաջին շարքերում 

 

27 | 08 | 2011 | 21:45 | ռեպորտաժ

 

-Մարդիկ տարբեր են իրենց կարողություններով, բայց բոլորն էլ հավասար են իրենց իրավունքներով, Ես ուժեղ եմ, Ես իրավունք ունեմ լինել առաջին շարքեում` ինքս այս կարգախոսներով եմ առաջնորդվում եւ նույն այս կարգախոսներով էլ առաջնորդում եմ ե՛ւ իմ աշխատակիցներին ե՛ւ շահառուներին,-ասում է Ագաթ ՀԿ-ի նախագահ Կարինե Գեւորգյանը, ով հանդիսանում է ԱՄՆ-ի Միջազգային շարժունակության (MIUSA), Կանադական Կանանց իրավունքների զարգացման ասոցացիայի (AWID),  UNESCO-ի Մարդու իրավունքների միջսերնդային ֆորումի խմբի եւ Սահմանափակ կարողություններով կանանց միջազգային համացանցի անդամ:

 

Օգոստոսի 27-ին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում տեղի ունեցավ Ագաթ ՀԿ-ի նախաձեռնությամբ նկարահանված 20 եւ 25 րոպե տեւողությամբ 2 ֆիլմի պրեմիերա: 1-ին ֆիլմը նկարահանել է ՀԿ-ի աշխատակից Մարինե Ավետիսյանը  եւ պատմում է գործունեության 4 տարիների ընթացքում կենտրոնի` Շիրակի մարզի հաշմանդամ երիտասարդների համար իրականացրած բազմաթիվ ծրագրերի, կենտրոնի շահառուների հետ անցկացված դասընթացների եւ ձեռք բերած բազմաթիվ հաջողություննրի մասին:

 

2-րդ ֆիլմը Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ ծրագրի շրջանականերում նկարահանել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը` Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորմամբ: Ես կարող եմ լինել առաջին շարքերում խորագիրը կրող ֆիլմը պատմում է կենտրոնի շահառուներից 7-ի, այդ թվում նաեւ լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների մասին, թե նրանք կենտրոնում ինչով են զբաղվում, միմյանց հետ ինչպես են շփվում, ինչպես են օգտվում բջջային հեռախոսի տեսազանգի հնարավորությունից:

 

Այս ֆիլմի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը հաշմանդամ երիտասարդների սոցիալական վիճակի, կենսակերպի, կրթական մակարդակի, աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ: Ֆիլմը նաեւ կոչված է փոխել հասարակության վերաբերմունքը սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ: 

 

Ներկայումս ՀԿ-ն ունի 50 շահառու, ոչ միայն Գյումրիից, այլ նաեւ հարակից համայնքներից (Արթիկ, Ազատան, Լուսաշող): Նրանցից 16-ն ունի լսողության խնդիր: Վերջիններս կենտրոն ինտեգրվել են շնորհիվ կենտրոնի ժեստերի լեզվի մասնագետների: Ագաթ ՀԿ-ի սոցիալական աշխատողն ու հոգեբանը Երեւանի Դիալոգ կենտրոնում մասնակցել են հայկական ժեստերի լեզվի դասընթացների եւ ստացել են համապատասխան վկայականներ: Այժմ արդեն ամբողջ աշխատակազմն է սովորում հայկական ժեստերի լեզուն` փորձելով ավելի մատչելի դարձնել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփումը: Ագաթ ՀԿ-ի նախաձեռնությամբ պատրաստվել է հայկական ժեստերի լեզվի առաջին էլեկտրոնային բառարանը:

 

Ինչպես նշում է Ագաթ ՀԿ-ի ժեստերի լեզվի մասնագետ եւ անգլերենի ուսուցանող Ռոզա Ավագյանը, կենտրոնի շահառուների հետ աշխատելը միայն սկզբնական շրջանում է դժվար, հետո, երբ նրանք ինտեգրվում են հասարակությանը, արդեն համեմատաբար հեշտ է լինում: Ես կարող եմ լինել առաջին շարքերում  ֆիլմի նկարահանման ժամանակ փոքր-ինչ դժվարություններ եղել են.

 

-Մեր շահառուները սկզբում ամաչում էին տեսախցիկից, բայց հետո կամաց-կամաց սովորեցին, դարձան ավելի համարձակ ու ինքնավստահ,-ասում է Ռոզա Ավագյանը:

 

Ի դեպ, նշենք, որ Ագաթ ՀԿ-ն ի սկզբանե գործել է որպես հատուկ կարիքներով կանանց կենտրոն եւ շահառուները եղել են միայն հատուկ կարիքներ ունեցող կանայք եւ աղջիկներ, բայց արդեն մեկ տարի է շահառուների ցանկը համալրել են լսողության խնդիրներ ունեցող երիտասարդներ:

 

-Ֆիզիկական խնդիրներ ունենալը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է, եւ մարդը ոչինչ չի կարող անել: Մենք մեզ չպետք է ներկայացնենք որպես հաշմանդամներ, այլ` որ մենք ունենք խնդիր, բայց մեր ուժերը կարող ենք փորձել այլ ոլորտներում,-ասում է Ագաթ ՀԿ-ի  ժեստերի լեզվի թարգմանիչ եւ հոգեբան, սափմանափակ կարողություններ ունեցող Քրիստինա Աղանյանը:

 

Ֆիլմի ցուցադրմանը հրավիրվածներից շատերի խոսքերով, Ագաթում հավաքված են ուժեղ կամք ունեցող մարդիկ, եւ նրանք նմանատիկ միջոցառումներով պետք է հասարակությանը իրազեկեն իրենց խնդիրների մասին:

 

-Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մասին շատ քիչ է խոսվում, իսկ  այս տեսակ միջոցառումները կարող են ինչ-որ բան ասել եւ, միգուցե, ֆիլմը դիտողներից շատերը իրենց վերաբերմունքը փոխեն նրանց հանդեպ.-ասում է ֆիլմի դիտմանը հրավիրվածներից մեկը:

 

Ֆիլմի ցուցադրման վերջում Ագաթ-ի բոլոր շահառուներին, ովքեր մասնակցել էին ֆիլմի նկարահանումներին, տրվեցին մասնակցության վկայականներ, իսկ ֆիլմի դիտմանը հրավիրվածներին բաժանվեցին  Ես կարող եմ լինել առաջին շարքերում ֆիլմի սկավառակը:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 27-ին, ժամը 21:45:00-ին (GMT = 17:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter