Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կառավարությունը քայլեր է ձեռնարկում հանրապետությունում բերքատվության բարձրացման ուղղությամբ

 

27 | 08 | 2011 | 17:15 | ռեպորտաժ 

  

Հանրապետությունում բերքատվության բարձրացման համար կառավարության կողմից իրականացվող ծրագրերի եւ մարզի գյուղատնտեսական հիմնախնդիրների շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի հետ:

 

Զրուցակցիս խոսքերով, հանրապետությունում բերքատվության բարձրացման համար կառավարության կողմից ներկայումս իրականացվում է ցորենի սերմնաբուծության ծրագիր, որը շարունակվելու է մինչեւ 2015 թվականը: Ծրագրի իրականացումը մեզ կտա բարձրորակ սերմերի ստացում եւ միջին բերքի աճ: Շարունակվում է նաեւ կառավարության կողմից  իրականացվող գարնանացան գարու ծրագիրը, որով  մարզերին 140 տոննա էլիտար եւ 200 տոննա առաջին վերարտադրության գարու սերմացու է հատկացվել`  շուրջ 60 համայնքների սերմային բազան համալրելու համար: Արդյունքում, ըստ Մ.Մանուկյանի,  կունենանք որակյալ սերմ` հետագայում տեղում սերմնարտադրություն կազմակերպելու համար: Նշենք, որ վերջին տարիներին սերմերը ներկրվում են միայն ՌԴ-ից:

 

Անդրադառնասլով մեր մարզին, Մ.Մանուկյանն ասաց, որ գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է տրված իրենց գյուղտեխնիկայով համայնքներում ազատ շուկա ձեւավորել:

 

-Վար, հարթեցում, գլանացում, որակյալ սերմի առկայություն, ոrոգման կազմակերպում, բնակլիմայկան բարենպաստ պայմաններ, բնական աղետների բացակայություն, հողի սնուցում: Սրանք են բարձր բերքատվություն ապահովելու առաջին պայմանները,-ասաց Մ.Մանուկյանը:

 

Գաղտնիք չէ, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում մեր մարզի որոշ համայնքներում հակակարկտային կայանների բացակայությունը բերքատվության ցուցանիշների անկման  պատճառ են դառնում: Կարկուտն ամեն տարի 600- 700 միլիոն դրամի վնաս է հասցնում մեր մարզին:

 

Հակակարկտային կայանների տեղադրման հետ կապված Մ.Մանուկյանն ասաց, որ մարզում ունենք 29 հակակարկտային կայաններ, որոնք տեղադրված են Ախուրյանի, Ամասիայի եւ Արթիկի շրջաններում: Հակակարկտային կայանների խիստ պահանջարկ է զգացվում Անիի տարածաշրջանի ներքին գոտում` Երազգավորս, Բայանդուր համայնքից մինչեւ Բագրավան համայնք: Կառավարությունն ունի հնգամյա ծրագիր մարզում 31 հակակարկտային կայանների եւ սպասարկող  ռադիոլոկացիոն կենտրոնի տեղադրման հետ կապված, որի միջոցով կփակվի կարկտաբեր այն հոսանքների ներթափանցումը մեր մարզ, որոնք հիմնականում գալիս են Թուրքիայից: Ըստ Մ.Մանուկյանի, այս ամենը հնարավորություն կտա բնական աղետների վնասը հասցնել նվազագույնի: 

 

Վերջինիս խոսքերով, 2010 թվականի աշնանը  ՌԴ-ից ներկրված էլիտար ցորենը հատկացվել է Շիրակի մարզի 7 եւ ավելի հեկտար ունեցող սերմարտադրողներին, որոնց արտադրված ցորենը հետ է տրվելու մարզպետարանին` մյուս համայնքներին բաշխելու համար:

 

 Ըստ Մ.Մանուկյանի, մարզում բարձրարժեք եւ բարձրորակ սեմացու է արտադրում Սելեկցիոն կայան ՓԲԸ-ն:

 

-Ունենք 12 խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք միայն հացահատիկի սերմի արտադրությամբ են զբաղվում: Այս տարի 650 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու ենք տալու մարզի համայնքներին եւ կրկին էլիտար սերմացու է ներկրվելու ՌԴ-ից,-ասաց Մ.Մանուկյանը:

 

Անդրադառնալով անվար ցանքի կիրառմանը, Մ.Մանուկյանն ասաց, որ ամերիկյան մեթոդով այս տեխնոլոգիան հողամշակման ավանդական մեթոդի համեմատ  մարզում այնքան էլ արդյունավետ չէ բերքատվության բարձրացման տեսակետից, քանի որ 40.000 հեկտարից ավելի հացահատիկ ենք ցանում, որից միայն 4.000 հեկտարի վրա անվար ցանքի կիրառումը բերքատվության բարձրացման համար շոշափելի արդյունքներ չի տա.  շատ փափուկ հողեր է պետք ունենալ դրա համար:

 

-Մինչեւ այժմ անվար ցանքի տեխնոլոգիան կիրառվել է Ախուրյան, Առափի, Նոր Կյանք համայնքներում:  Այն կիրառվում է կաղամբի, կարտոֆիլի, բանջարաբոստանային եւ այլ մշակաբույսերի աճեցման համար, իսկ բազմամյա խոտերի վրա անվար ցանքի կիրառումը լուրջ խնդիր է, քանի որ շարքացանը նման հնարավորություն չի տալիս,-ասաց Մ.Մանուկյանը:

 

Խոսելով Երեւանում կազմակերպված գյուղմթերքի տոնավաճառի մասին, Մ.Մանուկյանն ասաց, որ մարզից 10 արտադրողներ մասնակցել են դրան եւ կարողացել են իրենց արտադրած մթերքն էժան գներով իրացնել շուկայում:

 

 Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 27-ին, ժամը 17:30:00-ին (GMT = 13:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter