Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աշոտ Զաքարյան. Ժամանակն է հայտարարել ջրբաժանի մասին

 

27 | 08 | 2011 | 17:20 | կարծիք

 

Օգոստոսի 26-ին պետք է տեղի ունենար ՀԱԿ-իշխանություն երկխոսության 7-րդ ռաունդը, սակայն Կոնգրեսի պատվիրակությունը չներկայացավ կոալիցիայի հետ հերթական հանդիպմանը: Նույն օրը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ ՀԱԿ-ը առկախում է իր մասնակցությունը երկխոսության շրջանակում ընթացող բանակցություններում, քանի որ Կոնգրեսի եւ կոալիցիայի նախորդ հանդիպման ընթացքում եղել էր հավաստիացում, թե փոխվելու է Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը, սակայն վերջինս դեռ գտնվում է անազատության մեջ:

 

Մեզ հետ զրույցում անդրադառնալով վերջին իրադարձություններին, ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանն ասաց.

 

-Այստեղ խոսքը պարզապես անձի, տվյալ դեպքում Տիգրան Առաքելյանի մասին չէ, նախ` մեզ համար սկզբունքային հարց է բացառել քաղաքական բանտարկյալ հասկացությունը: Եւ երկրորդ` իշխանությունը շարունակում է պահել քաղբանտարկյալ, այսինքն` չունի բավականին կամք, որ ձերբազատվի երկրում քաղբանտարկյալ ունենալու իրողությունից: Նման իշխանության հետ բանակցելն անիմաստ ժամանակի կորուստ է:

 

Ա.Զաքարյանը նշում է, որ ի սկզբանե` դեռ 2008 թվականին, ՀԱԿ-ը հայտնել էր իր երկխոսելու պատրաստակամության մասին, եթե Հայաստանում չլինեն քաղաքական բանտարկյալներ: Եւ միայն 2011 թվականին, երբ համաներմամբ ազատվեց վերջին քաղբանտարկյալը, Կոնգրեսը կրկին պատրաստակամություն հայտնեց երկխոսություն սկսելու եւ ձեւավորեց իր պատվիրակությունը`  օրակարգում ունենալով մեկ հարց` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

 

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատվիրակության եւ իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 18-ին: Օգոստոսի 4-ին, երկխոսության 3-րդ ռաունդում կողմերը համաձայնության եկան հանդիպել շաբաթական երկու անգամ` քննարկումների հաճախակիությունը մեծացնելով: Սակայն օգոստոսի 9-ին տեղի ունեցավ միջադեպ ոստիկանների եւ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների միջեւ, արդյունքում 7 ակտիվիստների բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք: Նրանցից վեցին 1-2 օր անց ազատ արձակեցին, իսկ Տ.Առաքելյանին` ոչ: Սա որոշակի բեկում մտցրեց երկխոսության գործընթացում:  

 

-Ցավոք, արդեն բանակցությունների որոշակի փուլում տեղի ունեցավ իշխանությունների սադրանքը, ՀԱԿ-ի մի քանի ակտիվիստներ հայտնվեցին անազատության մեջ,-ասաց Աշոտ Զաքարյանը,-մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է, իսկ այն իշխանության հետ, ով ունի քաղաքական պատանդներ, Կոնգրեսը բանակցելու ցանկություն չունի: Այս ամենով հանդերձ, գիտակցելով, թե ինչ իրավիճակում է պետությունը, նրան ազատելու դեպքում մենք պատրաստ ենք շարունակելու բանակցությունները:

 

Սեպտեմբերի 9-ին Ազատության հրապարակում  տեղի է ունենալու Կոնգրեսի հերթական հանրահավաքը: Ա.Զաքարյանն այն կարծիքն հայտնեց, որ եթե մինչ այդ որեւէ փոփոխություն տեղի չունենա, ապա իրենք ժողովրդի հետ համատեղ որոշում կկայացնեն ՀԱԿ-ի հաջորդ քայլերի վերաբերյալ: Միաժամանակ նա հավելեց.

 

-Ես գտնում եմ, որ ժամանակն է հայտարարել ջրբաժանի մասին, գնալ բացահայտ առճակատման, ժողովրդի հետ հասնել վարչախմբի հրաժարականին:

 

ՀԱԿ-ի Գյումրու գրասենյակի ղեկավարը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 9-ին ոչ թե հերթական հանրահավաք է լինելու, այլ դրանից սկսած` հաջորդ բոլոր հանրահավաքներն ավելի ու ավելի են մոտեցնելու հանցավոր ռեժիմից ազատվելուն: Նա կոչ արեց մասնակցել հանրահավաքին, քանի որ դրանով որոշվում է  ոչ միայն իշխանափոխության խնդիրը, այլ երկրի ապագան:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 27-ին, ժամը 17:30:00-ին (GMT = 13:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter