Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



1050 տարի առաջ Բագրատունյաց թագավորությունում ցնծություն էր.

 

27 | 08 | 2011 | 18:20 | ռեպորտաժ

 

Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունները զուգակցվել էր Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսավորության հետ:  

 

Այսօր` օգոստոսի 27-ին, նույն ցնծությունն ու բարձր տրամադրությունն էին փորձում ստեղծել նաեւ Գյումրիում: Բագրատունյաց հրապարակում, ուր 2007 թվականից կանգնած է Աշոտ Ողորմած թագավորի արձանը, արդեն 5-րդ տարին օգոստոսի վերջին շաբաթ օրը նշվում է Բագրատունյաց փառքի օր ավանդական դարձած միջոցառումը: Այս տարի զուգահեռ նշվում է նաեւ Բագրատունյաց թագավորության հռչակման 1126-ամյակը: Միջոցառումը սկսվեց հոգեհանգստի արարողակարգով, ապա ոգեշունչ երաժշտություն, պարային համարներ ու փողային նվագախմբի կատարումներ` զուգակցված քաղաքապետի ու պատմաբանների շնորհավորանքներով:

 

-Այսօր տոն է, եւ ոչ թե նրա համար, որ Բագրատունյաց թագավորությունը համարվում է մեր պատմության փայլուն դրսեւորումներից մեկը ու այսօր մենք տոնում ենք  նրանց տոնը, այլեւ նրանով, որ Շիրակն անմիջականորեն առնչվում է բագրատունյաց թագավորության հզորացման հետ: Շիրակն եղել է թե´ վարչական, թե´ տնտեսական, թե´ մշակութային կենտրոն: Շիրակցիներս հպարտանալու տեղ ունենք, որովհետեւ Բագրատունյաց թագավորության հզորացումը պայմանավորված է հենց Շիրակ աշխարհով,-նշեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը:-Մեզ համար գովելի է նաեւ այն հանգամանքը, որ Մայր տաճարի նմանությամբ 19-րդ դարում մեր քաղաքում կառուցվել է Ամենափրկիչ եկեղեցին:

 

Պատմաբանը հույս  հայտնեց, որ կգա ժամանակ, երբ մենք վերականգնված կտեսնենք նաեւ Անիի մայր տաճարը, այնպես ինչպես այսօր Գյումրիում վերականգնվում է 88-ի աղետից վնասված Ամենափրկիչը:

 

-Անին առանձնանում էր ոչ միայն ուրույն ճարտարապետական ոճով, կոթողներով, արտաքին տեսքով, այլեւ կառավարման համակարգով: Դեռեւա 10-րդ դարում միջնադարյան այս քաղաքն ուներ քաղաքապետ, քաղաքային ավագանի, քաղաքայի լայն ինքանակառավարման համակարգ, որին Եվրոպան հանգեց 3 դար հետո միայն,-ավելացրեց պ.գ.թ. Լիլիթ Ասոյանը:

 

-Ինձ համար այսօր իրոք ուրախություն է, որ մենք հիշում ենք  մեր նախնիներին, թագավորներին: Եթե ասում ենք Անի, պիտի հասկանաք Գյումրի, եթե ասում ենք կարսեցի, պիտի հասկանաք ալեքսանդրապոլցի: Մենք ամեն ինչով նման ենք, բայց մեր մեղքերի երեսից Անին ամայացավ: Ես հավատում եմ, որ կգա մի ժամանակ, երբ մենք կտիրենք մեր հողերին, որովհետեւ Սուրբ գրքի մեջ այդպես է գրված,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքպետ Վ.Ղուկասյանը:

 

Բագրատունյաց թագավորներից Աշոտ Ողորմածի օրոք 961 թվականին արքունիքը Կարսից տեղափոխվել է Անի եւ Անին հռչակվել հայոց մայրաքաղաք: Այդ ժամանակաշրջանում Հայաստանն ապրում էր տնտեսական եւ մշակութային վերելք: Երկրում նրա օրոք բացվեցին դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որը բացառիկ երեւույթ էր այդ ժամանակի համար: Աշոտ Գ-ն բարեգործ էր, որի համար էլ ստացել է Ողորմած անունը:

 

Իսկ Անին աշխարհին հայտնի էր իր հազար ու մի եկեղեցիներով: Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցի, իսկ առավել նշանավոր էին Մայր տաճարը, զվարթնոցատիպ Գագկաշենը, Սուրբ Փրկչի տաճարը, Տիգրան Հոնենց ու Սբ. Գրիգոր Աբուղամրենց եկեղեցիները: Անին ուներ 7 դարպաս: Քաղաքը նաեւ  արհեստագործական ու առեւտրային խոշոր կենտրոն էր:

 

Անցյալն ու պատմությունը ճանաչելի դարձնելու նմանատիպ ձեռնարկումները ընդունելի ու գնահատելի են գյումրեցիների կողմից, թեեւ հրապարակն այնքան էլ մարդաշատ չէր:

 

-Մեզ պետք են նման միջոցառումները, դրանք շատ կարեւոր են: Բայց լավ կլիներ, որ մասին շատերը տեղյակ լինեին ու հատկապես երիտասարդությունը: Հենց նրանց է պետք իմանալ ու ճանաչել մեր պատմությունն ու փառահեղ թագավորներին: Այստեղ միայն մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են, նրանք այսպես թե այնպես պատմությանը տեղյակ են,- ասաց ներկաներից մեկը:

 

-Եթե մենք մոռանանք մեր պատմական անցյալը, մեր հաղթանակներն ու պարտությունները եւ դրանք չվերլուծենք, նորովի չգնահատենք, սխալ կլինի ներկայիս պատմության համար: Պետք է գնահատել ազգային այն նվիրյալներին, ովքեր մեծ նվիրումով են պայքարել այդ ազգի համար: Մենք էլ պետք  է դաս քաղենք ու հայրենասեր լինենք,-միջոցառման կարեւորությունն այսպես գնահատեց մշակությի բաժնի գլխավոր մասնագետ Ազգանուշ Մկրտչյանը:

 

Միջոցառումը շարունակվեց Հաղթանակի զբոսայգու եւ Արագած ճեմափողոցի հատման կետում գտնվող Բագրատունյաց հուշակոթողի մոտ, ուր միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին, իսկ վաղը Գյումրու Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին ու Հակոբ Մծբնեցի եկեղեցիներում բագրատունյաց թագավորների հիշատակին մատուցվող պատարագից հետո կլինի հոգեհանգստի արարողակարգ:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 27-ին, ժամը 18:30:00-ին (GMT = 14:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter