Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դպրոցի նախկին տնօրենը չի կարողանում հանդիպել մարզպետին եւ իր ասելիքը փոխանցում է ԶԼՄ-ների միջոցով

 

30 | 08 | 2011 | 22:30 | լուր

 

-Ես բողոքող չեմ, ճիշտ հասկացեք, այստեղ հարցը վերաբերում է իմ արժանապատվությանը, խնդիրը մի ամիս շուտ կամ մի ամիս ուշ ազատվելու մեջ չէ, այլ` իմ իրավունքները պաշտպանելու,-Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Գյումրու թիվ 28 դպրոցի նախկին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանը:

 

Հիշեցնենք, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի որոշմամբ` Գյումրու թիվ 28 դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել էին օգոստոսի 5-ին:

 

Հ.Ավետիսյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ իր լիազորությունների դադարեցման մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 5-ին, այդ որոշմամբ լիազորությունները դադարել են օգոստոսի 11-ին, իսկ այդ մասին իրեն տեղյակ են պահել օգոստոսի 16-ին:

 

-Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթով հանձնարարեց բոլոր կենսաթոշակառուներին արժանապատվորեն ուղարկել թոշակի: Մինչդեռ ինձ իմ լիազորությունների դադարեցման մասին անգամ տեղյակ չեն պահել,-ասաց Հ.Ավետիսյանը,-2003 թվականից 28 դպրոցի տնօրեն եմ եղել եւ ինձ օգոստոսի 16-ին ժամը 14:30-ին զանգում են կրթության վարչությունից ու տեղեկացնում, որ ժամը 15:00-ին ժողով պետք է լինի եւ աշխատանքային հանրույթին դպրոց հրավիրեմ:

 

Համլետ Ավետիսյան նաեւ նշեց, որ նախկին մարզպետ Լիդա Նանյանի հետ կնքած պայմանագրով ինքը պիտի պաշտոնավարեր մինչեւ նոր տնօրենի ընտրությունը կամ մինչեւ դեկտեմբերի 31-ը: Մինչդեռ տնօրենի ընտրություն չի կատարվել, դեկտեմբերի 31-ն էլ չի եկել:

 

Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ էր տվել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: Նա մասնավորավես նշել էր, որ Հ.Ավետիսյանը չի մասնակցել հավաստարմագրման քննություններին, չունի հավաստագիր եւ կառավարության համապատասխան որոշման համաձայն` առանց հավաստագրի օգոստոսի 1-ից հետո ոչ ոք չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը: Իսկ ըստ Հ.Ավետիսյանի, Հանրակրթության մասին օրենքի հոդված 38-ի 3-րդ կետի համաձայն` Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2011 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր եւ մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին` համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի եւ ժամանակացույցի: Բացառություն են կազմում վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում ստացած մանկավարժական աշխատողների կամ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող այն տնօրենների հավաստագրումը, որոնց 61 եւ ավելի տարիքը լրանում է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հ. Ավետիսյանի 61 տարին արդեն վաղուց լրացել է:

 

Նախկին պաշտոնակատարի համար պարզ չէ իր լիազորությունների դադարեցման հիմքը: Մարզպետի 2011 թվականի օգոստոսի 5-ի որոշման մեջ նշվում է, որ լիազորությունները դադարեցվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի եւ Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով: Ըստ նրա, այս հոդվածները կոնկրետ ոչինչ չեն ասում, բացի այն, որ լիազորությունները դադարել են գործատուի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ Աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի համաձայն, լիազորությունների դադարեցման մասին պետք է տեղյակ պահվեր 42 օր առաջ: Հ.Ավետիսյանը գտնում է, որ եթե անգամ իր լիազորությունների դադարեցումը տեղի է ունեցել ոչ այդ հոդվածով, ապա, ամեն դեպքում` երեք օր առաջ պետք է տեղյակ պահվեր այդ մասին:

 

-Ես ցանկացա պարզաբանումներ ստանալ մարզպետից, սակայն ինձ հայտնեցին, որ նա արձակուրդում է մինչեւ օգոստոսի 29-ը: Երեկ, երբ նա արդեն վերադարձել էր աշխատանքի, փորձեցի հանդիպել Աշոտ Գիզիրյանին, բայց չկարողացա. խորհրդակցություն էր: Իսկ հետո էլ  հասարակայնության հետ կապերի բաժնում ասացին, որ մարզպետի հետ զրուցելու համար պետք է հերթագրվեմ: Ես համառություն ցուցաբերեցի եւ սպասեցի մինչ նա դուրս կգար իր աշխատասենյակից: Որոշ ժամանակ անց նա դուրս եկավ աշխատակազմի ղեկավարի եւ փոխմարզպետի հետ, ես խնդրեցի երկու րոպե տրամադրել, ասացի, որ ինձ անօրինական կերպով ազատել են զբաղեցրածս պաշտոնից, իսկ նա պատասխանեց. Ի՞նչ գիտեք, կարող է օրինական է: Ապա ասաց, որ կրթության վարչության պետի եւ փոխմարզպետի հետ պարզաբանեմ հարցերը: Մինչդեռ ես մի քանի անգամ հանդիպել եմ փոխմարզպետի հետ, բայց ինձ բավարարող պարզաբանումներ չեմ ստացել:

 

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ ենթատեքստ է տեսնում վերջինս այս գործընթացում կամ արդյո՞ք դա կապ ունի իր կուսակցական`դաշնակցական, պատկանելության հետ, Հ.Ավետիսյանը պատասխանեց, որ այս առնչությամբ չի կարող որեւէ բան ասել: Նա նաեւ նշեց, որ ինքը խնդիրներ չի ունեցել ոչ դպրոցի ուսուցիչների, ոչ է աշակերտների հետ: Եւ մինչ այսօր որեւէ տույժի չի ենթարկվել:  

Ասուլիսի ավարտին Համլետ Ավետիսյանը նշեց, որ լրատվամիջոցների միջոցով ցանկանում է մարզպետին հասցնել իր ասելիքը եւ մինչ դատական միջնորդությամբ խնդրին լուծում տալը, պարզաբանումներ ստանալ վերջինիցս: Այժմ նա դիմելու է դատարան:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 22:30:00-ին (GMT = 18:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter