Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ճշտի ու ճշտաբանության մասին

 

30 | 08 | 2011 | 14:45 | մեկնաբանություն

 

Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայ մեծ բանասեր Սերժ Սարգսյանը մի շարք ուշագրավ ու գիտության տեսակետից դարակազմիկ մտքեր է հայտնել: Չծանրանալով այդ մտքերի գիտականության եւ գիտա-հասարակական առաջընթացի տեսակետից ճշմարտացիության վրա, ուշադրություն դարձնենք դրանցից մեկին, որը առնչվում է ոչ այնքան գիտությանը, որքան մեր հասարակության հոգեւոր-բարոյական ընկալումներին ու արժեքային համակարգին:

 

Խոսքը վերաբերում է երիտասարդ գիտնականներից մեկի բարձրացրած մտահոգությանը, թե մեր երկրում գիտնականները հարգված չեն. Հասարակության մեջ չկա հարգանք, եթե գիտնական ես, ուրեմն խղճուկ կերպարի տպավորություն ես թողնում: Գիտնականի իմիջը պետք է բարձր լինի, բայց մեր երկրում ով փող ունի, նրան են հարգում: Երիտասարդ գիտնականի ներկայացրած այս վիճակը մեր կյանքի իրական, դեռ մի բան էլ մեղմ գույներով ներկայացված պատկերն է: Հարգված ու նոր սերնդի համար օրինակելի չէ ոչ միայն գիտնականը, այլեւ գրողը, նկարիչը, դերասանը, ուսուցիչը...

Իհարկե, կարելի է ասել, որ այդ հարգանքի բացակայության պատճառը պետք է փնտրել այդ մարդկանց, համենայն դեպս նրանցից շատերի, պահվածքի, արարքների ու գործողությունների մեջ: Եւ նման պնդումը ինչ-որ տեղ ճիշտ կլինի, բայց...

 

Բայց շան գլուխը թաղված է մեկ այլ տեղ: Սերժ Սարգսյանն, օրինակ, կարծում է, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այդպիսի շեղում մտել է. Երբեք իշխանությունները չեն փորձել ճիշտ մարդու, կոպիտ ասած, հերոսի կերպար ձևավորեն, որպեսզի մնացածները, երեխաները կարողանան ընդօրինակել, որպեսզի դառնա հարգանքի առարկա: Յուրաքանչյուր իշխանության համար դա պետք է պարտադիր պայման լինի, այո, չենք արել: Բայց դա միայն իշխանությունների մեղքը չէ, դա նաեւ կոնկրետ խաղի, կատեգորիայի մեղքն է: 

 

Մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանի ակնարկած կոնկրետ խաղ, կատեգորիա անորոշ ձեւակերպումները: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը շեշտը դնում է ճիշտ բառի վրա, իսկ հերոսը հավելում կոպիտ ասած արտահայտությամբ: Այսինքն, նրա համար ճիշտը ճիշտն է, իսկ հերոսը`կոպտաբանություն:

 

Առավել հետաքրքիր է նրա այն միտքը, թե իշխանությունները չեն փորձել ճիշտ մարդու կերպար ձեւավորել: Այս ճիշտ-ը շատ լավն է, իսկապես` ճշտի կողմնակից մեր իշխանավորների մոտ շատ լավ է ստացվում դատողությունները ճշտի հասկացողության ու մտածողության շուրջ: Ճիշտն ասած` նրանց բոլոր արարքների, դատողությունների ու պատկերացումների հիմքում ընկած է հենց միայն ճիշտն ու ճշտովը:

 

Բայց մի տեղ Սերժ Սարգսյանը սխալվում է: Իշխանությունները լավ էլ ճիշտ մարդու կերպար ձեւավորել են, որին այսօր հարգում ու ձգտում են նմանվել երեխաները. խոսքը թիկնապահ-սափրագլուխների, գողական-բիզնեսմենների, բիրդան աղաների, թրի առաջն էլ, ետեւն էլ կտրող տականքների մասին է: Ով կարող է ժխտել, որ օրինակելի այս խավին ձեւավորել է հենց իշխանությունը, որի վրա էլ վերջինս հենվելով` առաջ է տանում իր ճիշտը:

 

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 14:45:00-ին (GMT = 10:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter