Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ու՞ր է գնում մարզի արդյունաբերությունը

 

30 | 08 | 2011 | 16:45 | վերլուծություն

 

Այսօր Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը, որտեղ աղքատության ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում է  11,8 տոկոս (ՇՄ սոցիալ-տնտեսական զարգացման  ծրագիր 2010-2013): Սա ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ մարզում, ըստ էության, չկա արդյունաբերություն, մինչդեռ ժամանակին այն, հատկապես Գյումրին, եղել է արդյունաբերական կենտրոն:

 

ԽՍՀՄ տարիներին մարզի տարածքում գործող շուրջ 70 արդյունաբերական ձեռնարկություններում աշխատել է շուրջ 54 հազար մարդ: Այդ 70 ձեռնարկություններից  36-ը գործել է Լենինականում, ուր 35184 մարդ է աշխատել:  1988 թվականին ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում զբաղված բանվորների եւ ծառայողների թիվը, ըստ ԱՎԾ Գյումրու գործակալության մեզ տրամադրած տվյալների, Գյումրիում կազմել է 75246 մարդ` կազմելով քաղաքի բնակչության 32,6 տոկոսը:

 

Լենինականում գործող արդյունաբերական ձեռնարկություններից առավել մեծ պոտենցիալ ունեին Լենտեքստիլ արտադրական միավորումը, Գուլպա-նասկեղենի արտադրական միավորումը, Կարի արտադրական միավորումը, Հաց արտադրական միավորումը, Գարեջրի-ածիկի գործարանը, Մսի-պահածոների կոմբինատը: Սրանց մեծ մասն այսօր արդեն հիշողություն է:

 

Այսօր Գյումրիում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Շիրակի մարզային գործակալության ամփոփ բաժնի պետ Անահիտ Մարգարյանի, գործում են փոքր, միջին ու մեծ 78 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից փոքրերը կազմում են 50 տոկոսը: Արդյունաբերության մեջ ներգրավված է շատ քիչ մարդ: Թե կոնկրետ ինչքան է այդ թիվը`վիճվարչությունից մեզ չտրամադրեցին:

 

Այսօր մարզում որոշակի ներդրումներ են իրականացվում նոր ձեռնարկությունների կառուցման կամ վերազինման ուղղությամբ: Ըստ ՇՄ սոցիալ-տնտեսական զարգացման 2010-2103 թվականների ծրագրի, մարզում կառուցվել են Գյումրի-տեքստիլ ՓԲԸ նոր կաթսայատունը, Հայելեկտրոկոնդենսատոր արտադրական ընկրության նոր մասնաշենքը: Ներդրումներ են իրականացվելու Գարեջրի ածիկի գործարանում, Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման համար:

Այսօր քաղաքի տնտեսական զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունի  Տեխնոպարկի ստեղծման գաղափարը, որի համար կառավարութունը մոտ 200 մլն դրամ է հատկացրել: Տնտեսության աշխուժացման միակ միջոցը շուկան է, որի բացակայության պայմաններում ավելորդ է տնտեսության զարգացման մասին խոսել: Պետք է քաղաքում եւ ողջ հանրապետությունում զարգացնել արդյունաբերության գիտատար, այլ ոչ թե նյութատար Ճյուղը, քանի որ դրսից հումքի ներդրումը մեզ վրա թանկ է նստում,-ասում է Աժ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

 

Ներկայում Գյումրու թեթեւ արդյունաբերական կյանքի աշխուժացմանը որոշակիորեն  նպաստում է Լենտեքս ֆիրմայի գործունեությունը: Ըստ Մ.Գյոդակյանի, 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված է 200 մլն դրամ ներդրում իրականացնել ֆիրմայի արտադրության ընդլայնման համար: Սակայն այդ ներդրումներն իրականացնողներ պետք է լինեն, քանի որ դա պետական աջակցություն չի ենթադրում,- մեզ հետ զրույցում ասաց Մ.Գյոդակյանը:

 

Լենտեքսն այսօր արտադրում է զուգագուլպաներ եւ գուլպաներ`շուրջ 50 ապրանքատեսականի: Արտադրանքի հումքը հանդիսացող բամբակյա մանրաթելը ներկվում է արտերկրից: Գործող մեքենաները կորեական եւ իտալական արտադրության են, իսկ կարող մեքենաները ճապոնական եւ գերմանական ծագում ունեն: Ինպես տեղեկացանք ֆիրմայի մարկետինգի բաժնից, իրենց արտադրանքն հիմնականում իրացվում է Հայաստանում, նախատեսվում է արտահանել նաեւ Վրաստան: Առաջիկայում նախատեսված է ավելացնել գուլպաներ եւ զուգագուլպաներ արտադրող մեքենասարքավորումների քանակը

 

ՇՄ սոցիալ-տնտեսական զարգացման 2010-2013 թվականների  ծրագրի տվյալներով, մարզում գործող արդյունաբերական ձեռնարկությունների թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալը 2008 թվականին կազմել է  17.825 մլն դրամ, 2009-ին`19.000 մլն, 2010-ին` 20.200 մլն, 2011-ին`22.200: Սպասվում է, որ այդ ցուցանիշը 2012 թվականին կլինի 26.700 մլն դրամ, իսկ 2013 թվականին` 40.000 մլն դրամ:

 

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 16:45:00-ին (GMT = 12:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter