Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ինչու՞ երիտասարդները աշխատանք չեն գտնում.

աշխատատեղ չկա՞, թե ցանկություն

 

30 | 08 | 2011 | 14:30 | ակնարկ 

 

19-24 տարիքային խմբում 723, իսկ 25-30-ում` 940 հաշվառված գործազուրկ: Գյումրու զբաղվածության կենտրոնի տրամադրած ցուցանիշներն առավել քան խոսուն են: Երկրում օրեցօր ավելացող երիտասարդ գործազուրկների ցուցանիշով Գյումրին առաջիններից մեկն է: Պատկերն ավելի հստակ կինի, եթե հաշվի առնենք ամեն տարի բուհերն ավարտած ու գործազուրկների շարքը համալրող երիտասարդներին:

 

Մասնագիտական, բարձրագույն կրթություն ստանալը պատանիներից շատերի համար դարձել է գերագույն խնդիր, ընկերներից հետ չմնալու անբացատրելի ձգտում: Սակայն երազած բուհն ընդունվելուց ու ավարտելուց  հետո արդեն դիպլոմավորված մասնագետը կանգնում է աշխատանք գտնելու խնդրի առաջ: Նրան սպառնում է գործազրկությունը, լավագույն դեպքում աշխատանք խանութներում ու սպասարկման օբյեկտներում, այն էլ եթե բարետես են ու անգլերեն գիտեն: Նորավարտ երիտասարդին աշխատանքի տեղավորվելու համար անչափ կարեւոր է նաեւ աշխատանքային փորձ ունենալը, որը ուսանողը երեւի պիտի ձեռք բերի ուսումնառությանը զուգընթաց:

 

-Երիտասարդությանն այսօր հուզում է ոչ միայն զբաղվածության, այլեւ ազատ ժամանցի կազմակերպման, բարոյահոգեբանական, ֆիզիկական, հոգեւոր կրթություն ստանալու խնդիրները, միջազգային ծրագրերին մասնակցելու անկարողությունը: Հիմնախնդիր է նաեւ այն, որ ուսումնառության տարիների ընթացքում ուսանողներն ստիպված աշխատում են,-նշում է  Գյումրու ուսանողական խորհրդի պատասխանատու Կարեն Պետրոսյանը:

 

Գործազրկությունը երիտասարդների նախաձեռնողականության բացակայության արդյունք է նաեւ:  Պատրաստի մատուցվող ամեն ինչը լավն է, ընկալելի, մինչդեռ այն ամենը, ինչ պիտի սեղծվի սեփական նախաձեռնությամբ, բարդ է ու գրեթե անհնար:

 

-Մեր երիտասարդության հիմանախնդիրները մի քանիսն են. նախեւառաջ արժեհամակարգի, սկզբունքայնության բացակայությունը: Երիտասարդության մոտ այսօր բացակայում է նաեւ կամավորականության սկզբունքը. նրանց համար նախընտրելի է նստել տանը, քան թեկուզ կամավոր սկզբունքով ընդգրկվել որեւէ երիտասարդական կազմակերպության մեջ, ինչն անշուշտ կնպաստի նրանց եւ աշխարհայացքի մեծացմանը, եւ գիտելիքներ ստանալուն,-նշում է Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպության անդամ Սարինե Ասատրյանը:

 

Մեր քաղաքում այսօր ակտիվ գործունեություն ծավալող ու հասարակական ակտիվություն ցուցաբերող բազմաթիվ երիտասարդական ՀԿ-ներ կան: Ցանկության դեպքում  երիտասարդները ազատ ժամանցի խնդիր չեն ունենա, բայց դրա համար պետք է ցանկություն, որ չկա

 

-Մենք հիմա երիտասարդների զբաղվածության հարցը լուծելու համար բացել ենք պատանեկան եւ երիտասարդական խմբակներ,-նշում են Նոր սերունդ ՀԿ-ից:-Մեզ մոտ այսօր գործում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի անվճար դասընթացներ, թենիսի, մաֆիա խաղի խմբակներ, բանավեճի ակումբ, կինոդիտումներ եւ այլն: Երիտասարդների նախաձեռնությամբ նաեւ բարեգործական ակցիա ենք նախատեսել սոցիալապես անապահով երեխաներին գրենական պիտույքներով օգնելու համար: Այլ հարց է, որ երիտասարդների մի ստվար մասը չի ցանկանում ընդգրկվել եւ հաղորդակից լինել հետաքրքիր ու արդյունավետ ժամանցի:

 

Ինչու՞ երիտասարդները աշխատանք չեն գտնում հարցի վերաբերյալ զրուցակիցներիս կարծիքները բազմազան են.

 

-Ավարտողների մեծ մասը նստում է տանը: Դիպլոմն էլ դարակից մեկ-մեկ հանում են` հյուրերին զարմացնելու համար,-կարծիք հայտնեց հարցվածներից մեկն ու ավելացրեց,-այսօր շա՜տ քչերն են աշխատում:

 

-Ես այն կարծիքին եմ, որ աշխատանք գտնելու համար պետք է պարզապես լավ մասնագետ ու լավ աշխատող լինել: Ես ավարտելուց հետո միաժամանակ մի քանի տեղ եմ աշխատում, որովհետեւ սովորելու տարիներին էլ մի քանի տեղ եմ աշխատել, առանց ալարելու ու գումարի մասին մտածելուԹող երիտասարդները քիչ բողոքեն ու գործ անեն,-նշեց զրուցակիցներիցս մեկը:

 

-Աշխատանք չգտնելը պայմանավորված է գիտելիքների նկատմամբ ունեցած անվստահությամբ: Իմ համոզմամբ, աշխատանք չեն գտնում նրանք, ովքեր չունեն բավարար մասնագիտկան գիտելիքներ: Լավ մասնագետը միշտ էլ աշխատանք գտնում է, իսկ լավ մասնագետ միանգամից չեն դառնում: Դրա համար, սեփական փորձից եմ ասում, պետք է կամավորական աշխատանքներում ընդգրկվել` մասնագիտական հմտություններն ու կարողություններն ամրապնդելու համար,- համոզված է մյուս զրուցակիցս:

 

Հարցի մյուս կողմն է նաեւ մասնագիտության անհամապատասխան աշխատանք գտնելը: Եթե ուզում ես աշխատել մասնագիտությանը համապատասխան, ցանկալի ու բարձր վարձատրվող աշխատանքով, ստիպված ես բանեցնել այլ լծակներ, ինչը քչերին է հասանելի,- համոզմած են երիտասարդները: Ուստի աշխատանքի այլընտրանքային տարբերակը  դառնում է նախընտրելի շատերի համար:

 

Գյումրիում այսօր երիտասարդ մասնագետների պակաս չկա: Միայն 2010-2011 ուստարում քաղաքի 4 պետական բուհերում ընդհանուր հաշվով 1732 շրջանավարտ է եղել, որից 1328-ը ԳՊՄԻ-ից, 153-ը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից, 203-ը ՀՊՃՀ-ից, 48-ը Գեղարվեստի ակադեմիաից (պայմանականորեն Գյումրիում այդպես են կոչում երեւանյան երեք բուհերի մասնաճյուղերը` մեկտեղ): Ինչպես հավաստիացնում են համապատասխան բուհերից` Գյումրու բանկերում հիմնական աշխատողները տնտեսագիտական եւ ճարտարագիտական բուհերի երիտասարդ կադրերն են: Իսկ մանկավարժականում վիճակագրությունն այնքան էլ պարզ չէ. ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող են մասնակցել 5 տարվա մանակավարժական ստաժ ունեցող անձինք: Այս դեպքում մնում է հուսալ, որ ուսումնառության տարիներին ուսանողը բավականին փորձ կհավաքի ու փորձառու մրցակիցներին շրջանցելու հավանականությունն էլ մեծ կլինի:

 

Իսկ մասնավոր բուհերում շրջանավարտների քանակի մասին տեղեկություն չտրամադրելու համար բանեցնում էին ամեն հնարավոր միջոցները: Մի դեպքում այդ տեղեկատվությունը նույնիսկ գաղտնիք որակեցին` միայն ԿԳ նախարարությանը տրամադրելու մակարդակի գաղտնիք: Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիշեցումը բուհի ռեկտորին սթափեցրեց վերանայել իր ասելիքը եւ պատասխանն այլ կերպ ձեւակերպել`մեր աշխատակիցները սեպտեմբերի մեկից նոր աշխատանքի են գալիս, այդ ժամանակ դիմեք: Մյուս դեպքում ինֆորմացիան կարող են տրամադրել միայն ռեկտորի ներկայությամբ, ով ամսվա ընթացքում 1-2 անգամ է լինում քաղաքում և այլն: Ինձ հաջողվեց պարզել միայն Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի շրջանավարտների հստակ թիվը` 102:

 

Չնայած առկա բոլոր դժավարություններին` երիտասարդությունը բողոքելու ժամանակաշրջան չէ: Այսօր քաղաքում բազմաթիվ երիտասարդական ՀԿ-ներ կան, բազմաթիվ ծրագրեր են իրականցվում, ուր կարելի է ընդգրկվել թեկուզ կամավորականություն սկզբունքով: Բողոքելու փոխարեն նախաձեռնող լինելու դեպքում երիտասարդները զբաղվածության խնդիր, շատ թե քիչ, չեն ունենա:

 

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 14:45:00-ին (GMT = 10:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter