Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Միգուցե մայթերին էլ անդրադարձ լինեն

 

20 | 08 | 2011 | 14:10 | լուր

 

Այսուհետ Մսի կոմբինատ թաղամասի գոնե մի փողոցում մեքենաները կարող են անարգել երթեւեկել, ինչը չի կարելի ասել անցորդների մասին: Օրեր առաջ սկսված Լիսինյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են: Այս տարվա պետական ծրագրով ֆինանսավորված եւ հիմնանորագված փողոցներից Լիսինյանը երկրորդն է: Բայց այս փողոցի մայթերը, ինչպես եւ Ղանդիլյանինը, մնալու են անբարեկարգ, ինչից փոքր-ինչ դժգոհում են այդ տարածքների բնակիչները, որովհետեւ ստիպված են լինելու քայլել փողոցով` վտանգելով իրենց կյանքը:

 

-Շատ լավ է, որ հիմնանորոգել են, բայց ինչ կլիներ, որ մայթերն էլ նորոգեին, ինձ համար դժվար է խճապատված մայթով քայլելը, ստիպված փողոցով եմ քայլելու, չնայած վախենում եմ այս անկանոն քշող վարորդներից,-ասում է Լիսինյան փողոցի բնակիչ 70-ամյա մի պապիկ:

 

Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Խնձրցյանից, այս տարի պետական բյուջեով Գյումրիին տրամադրված 1,3 մլրդ դրամից փողոցաշինությանը հատկացվել էր 196 միլիոնը, որից 156 միլիոնը Ղանդիլյան, իսկ  40 միլիոնը` Լիսինյան փողոցի համար: Այս գումարները հատկացված են եղել միայն փողոցների երթեւեկելի հատվածի հիմնանորոգման համար, մայթերը ընդգրկված չեն եղել ծրագրում, իսկ հատկացված գումարն էլ չի բավականացրել դրանք հիմնանորոգելու համար:  

 

Խ.Խնձրցյանի տեղեկացմամբ, տարեսկզբին նախատեսված Բուլվարայինից-Մուշ ձգվող փողոցի հիմնանորոգումը չի իրականացվել, քանի որ գումարը չի բավականացրել: Այդ փողոցը  կընդդգրկվի 2012 թվականի բյուջեի նախագծում եւ  ըստ այդմ` հաջորդ տարի կհիմնանորոգվի: Համենայն դեպս, մարզպետարանից այդպես են ասում: Ըստ Խ.Խնձրցյանի, հաջորդ տարի անդրադարձ կկատարվի նաեւ մայթերի հարցին:

 

-Մայթերի նորոգման համար ծրագիր կմշակվի եւ կներկայացվի կառավարություն, եթե ծրագիրը հաստատվի եւ ֆինանսավորում լինի, ապա հաջորդ տարի դրանք կնորոգվեն,-ասում է Խ.Խնձրցյանը:

 

Ոչ պետական ծրագրերով, համայնքի միջոցներով, ամեն տարի քաղաքի տարբեր փողոցներում իրականացվում են փոսալցման աշխատանքներ: Իսկ մայթերին անդրադարձ ոչ մի տարի չի լինում: Մինչդեռ քաղաքի անբարեկարգ մայթերի թիվը քիչ չէ, համեմատաբար վատ վիճակում են գտնվում Գարեգին Նժդեհի, Շիրակացի, Բուլվարային թաղամասի, Պուշկինի եւ մի շարք այլ փողոցների մայթերը:

 

Քաղաքապետարանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանի տեղեկացմամբ, ամեն տարի էլ  քաղաքի ե´ւ գլխավոր, ե´ւ երկրորդական փողոցներում նորոգման աշխատանքներ իրականացվում են: Ներկայումս էլ փոսային նորոգումներ են իրականացվում Ավստրիական թաղամասում, Շինարարների փողոցի մի հատվածում: 

 

-Անշուշտ, դեռ անելիքներ շատ ունենք: Մայթերի նորոգման համար այժմ հատուկ ծրագիր չունենք, բայց առաջիկայում այդպիսի մի ծրագիր կմշակվի եւ մայթերին անպայման անդրադարձ կլինի,-ասում է Լ.Աղեկյանը,- մենք էլ տեսնում ենք այդ անբարեկարգ մայթերը:

 

Լ.Աղեկյանի խոսքերով, մայթերի խնդիրը գտնվում է քաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ լուծումներ գտնելու համար միայն ժամանակ է հարկավոր:

 

Սոնա Առաքելյան 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 14:45:00-ին (GMT = 10:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter