Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Ռոք հեղաշրջում` Գյումրու փողոցներում

 

30 | 08 | 2011 | 14:30 | ակնարկ

 

«Հայաստանի խորքերից, հինավուրց քաղաքում, հետամնաց հասարակության մեջ, հավաքվեց մի ռոք խումբ, որ եկել է հեղափոխություն անելու համար… ». այսպես է սկսվում «Revolution» նորաստեղծ ռոք խմբի առաջին հեղինակային երգը:

 

Արմեն Եդիգարյան` կիթառ,  Մհեր Մարտիկյան` բասկիթառ,  Ալբերտ Հովհաննիսյան` կիթառ, Ռաֆայել Մարտիրոսյան` հարվածային գործիքներ. նրանք կարող են հայտնվել պատահական օր, պատահական ժամի, պատահական տեղում եւ, չնայած անցորդների զարմացած հայացքներին,  նվագել` երաժշտության մեջ ու գյումրեցիների կյանքում հեղաշրջում անելու նպատակով: 

 

Խմբի բոլոր անդամները դպրոցականներ են, նրանց միավորել է սերը դեպի ռոք երաժշտությունն ու Գյումրիում` հատկապես երիտասարդների մեջ, ինչ-որ բան փոխելու ցանկությունը:

 

-Գյումրեցի երիտասարդները կոմպլեքսավորված են, մենք փորձում ենք ինչ-որ բան փոխել նաեւ այդ առումով, ուզում ենք` նրանք սովորեն ավելի ազատ լինել: Բացի այդ, ճաշակ չկա, մեր արածն էլ երբեմն չեն հասկանում: Բայց փոփոխություն ինչ-որ առումով նկատվում է. արդեն ապշած հայացքները քիչ են, մի մասն էլ կարող է նույնիսկ կանգնել, որոշ ժամանակ լսել` նոր գնալ: Կարծում ենք` կսովորեն, ժամանակի հարց է»,-ասում են տղաները:

 

«Revolution» խումբը կազմավորվել է ընդամենը 10 ամիս առաջ: Փորձերն անցկացնում է Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանում: Պարապում են ամեն օր` երեկոյան վեցից, ամենաքիչը 3 ժամ: Ասում են` ավելի հարմարավետ փորձասենյակ ունենալու դեպքում, հնարավոր կլինի ավելին անել: Մեկ տարին էլ չբոլորած` խումբն իր մենեջերն  ունի, պրոդյուսերի եւ երաժշտական տեխնիկային կարիք` եւս:

 

-Կյանքս եմ տվել խմբին, մենեջերներն ընդհանրապես հավաքում են խմբեր ու ամեն ինչ անում, որ իրենց հավաքած խումբն հասնի բարձունքի,-ասում է խմբի մենեջեր, դարձյալ դպրոցական Արման Մարտիրոսյանը,-փառք Աստծո, երաժշտական  գործիքների խնդիր չունենք, բայց տեխնիկայի կարիքը կա` միկրոֆոններ, բարձրախոսներ: Պրոդյուսեր ունենալու դեպքում, խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն, բայց պրոդյուսերն է մեզ գտնելու, ոչ թե մենք իրեն: Մենք դրա համար ընդամենը նվագում ենք:

 

Խմբի հեղինակային երգերը բացառապես անգլերեն են, հետագայում, տղաների խոսքերով, «միջազգային շուկայում իրենց դիրքն»  ունենալու համար: 

 

-Ռոքը փողոցային երաժշտութուն է, կյանքն է, մեր երգերն էլ կյանքից են ու կյանքի մի մասնիկը,-ասում են խմբի անդամները,-երազոմ ենք լեգենդար ռոք խումբ դառնալ, որ աշխարհը մեզ ճանաչի, ու այնպես, ինչպես «Դիփ Փարփլը» 6-րդ երաժշտականը դպրոցն է նորոգում, այնպես էլ մենք մի լավ բան անենք մեր  քաղաքի համար, նաեւ օգնենք մեզ նման նորաստեղծ խմբերին»:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 14:45:00-ին (GMT = 10:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter