Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Աղբարկղը փորփրելիս էլ ծնվեց նրանց սերը

 

30 | 08 | 2011 | 14:30 | ֆոտոռեպորտաժ

 

 Գյումրեցիներ 43-ամյա Կառլեն Պատրիկյանն ու 46-ամյա Արուսյակ Հարությունյանի համատեղ կյանքն ունի արդեն մեկ տարվա պատմություն: Նրանք այսօր ապրում են Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցի թիվ 13 շենքի մուտքում: Նրանց բնակատեղին կից կա խանութի պահեստ, որը կողպած է, իսկ բնակիչներն այս կողմով մուտք ու ելք չեն անում: Տունը, դռան փոխարեն, փակում են պարանից կախ տված երկար կտորները, ներսում նեղ մահճակալի դեր տանող ինչ-որ իր է, իսկ աղբարկղից բերած ջարդոտված հնամաշ դարակն էլ ծառայում է որպես սեղան. վրան ճանճերով պատված հացն է ու պանիրը: Միջավայրի գարշահոտության ու աղտեղության պատճառով  հարեւանները նրանց հանդեպ անտարբեր են, ոմանք էլ` արհամարհական, իսկ իմ ներկայությունն այստեղ շատերին զարմացրել էր:

 

Արուսյակն ու Կառլենը սովորել են նույն դպրոցում, լավ են գիտեցել իրար, դպրոցն ավարտելուց հետո նրանց միջեւ կապ չի եղել: Ամեն մեկն իր ճանապարհով է գնացել, երկար ժամանակ միմյանցից խաբար չեն ունեցել ու հանկարծ

 

-Ու հանկարծ իրար տեսանք էդ Երկաթգծի զիբլանոցի մոտ, շիշ կհավաքեինք,-ասում է Արուսը:

 

Անսպասելի հանդիպումը եղել է հուզիչ ու զարմանալի:

 

- Կառլեն, էս դո՞ւ ես, կա՞ս վա՜յ Արուս ջան, ո՞ւր էիր, ես էլ գիտեի`  դու չկաս կա՛մ, կա՛մ տե՛ս` ինչ օրի եմ,-հիշում ու պատմում է Արուսը:

 

 

 

 

 

-Սո՛ւս ըլը, ես ել պատմեմ,-մեջ է ընկնում Կառլենը, տղամարդուն վայել բղավում Արուսի վրա,-ես էլ վատ օրի էի, ապրել եմ Եռանկյունի թաղամասում, ժաշկին 17 հոգի մարդ եմ կորցրել, էրեխեքիս էլ եմ թաղել ,-աչքերն արցունքով են լցվում, բայց զսպում է իրեն ու շարունակում,-դոմիկս էլ պաժառ ընկավ ու ես դարձա թափառաշրջիկ, տուն չունիմ, հեչ բան չունիմ

 

Միեւնույն վայրում նույն նպատակով հայտնված մեր հերոսների հանդիպումը դառնում է ճակատագրական:

 

-Հենց զիբլանոցի մոտ էլ սիրահարվա,-երկար լռությունից հետո նորից խոսում է Արուսն ու ուշադիր նայում  Կառլենին,-իրար գտանք ու որոշեցինք ապրել իրար հետ ամուսինների նման Կառլենի նման լավ տղամարդ ըլը չեմ տեսել:

 

Վերջինս գոհ է մնում այս խոսքերից ու հպարտ իմ կողմը նայում: Մոտ 25.000 դրամ թոշակ ու նպաստ են ստանում նրանք, գիշեր-ցերեկ աղբարկղը քանդում, շիշ հավաքում, հանձնում ու գումար ձեռք բերում: Արուսն ունի հարազատներ:- Բայց չեղածի նման են,-ասում է նա ու բողոքում կյանքի դժվարություններից:

 

Ցուրտ ձմեռն անգամ պատրաստ են այստեղ  դիմավորել Արուսն ու Կառլենը, իրենց տարբերակի մասին են ինձ հարցնում.-Ճիշտ չե՞մ,-ասում է Արուսը, փեչկըմ կդնենք ստեղ, ցելոֆանով էլ կփակենք ու կապրինք

 

Աստիճաններից ներքեւ իջնելիս ինձ է մոտենում թաղի բնակիչներից մեկն ու ասում.

-Նրանք թիվը կավելանա,- մատնացույց է անում հերոսներիս ու ավելացնում,-արդեն տեսնում ենք, թե ինչպես մայր ու դուստր են հայտնվել աղբերի կողքին, երեկ տեսել եմ, թե ինչպես հաց, կարտոֆիլ գտան ու արագ-արագ կերան

 

Իսկ փողոցից Արուսն ու Կառլենը բարձր ձայն են տալից միմյանց.

 

-Տղոնցը բարեւեմ, տեսնիմ ինչըղ են, գամ:

 

-Շուտ գուգաս, կլսե՞ս:

 

-Հա՛, հա՛, շուտ գուգամ, մի՛ խառնվի իրար:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 14:45:00-ին (GMT = 10:45:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter