Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ընդունելության շրջանը փակվում է

 

30 | 08 | 2011 | 17:15 | ակնարկ

 

Գյումրու բուհերում ընդունելության բակալավրի աստիճանի քննություններն արդեն ավարտվել են: Մարզում դիմորդների թիվը` 12-ամյա կրթական համակարգին անցնելու եւ Հայաստանի դպրոցներում շրջանավարտներ չունենալու հետեւանքով, ինչպես եւ ենթադրում էին, քիչ էր: Իսկ այժմ բուհերում մեկնարկել են մագիստրատուրայի քննությունները:

 

-Դիմումները դեռ ընդունվում են եւ այդ պատճառով էլ դիմորդների կոնկրետ թիվը չեմ կարող նշել,-մեզ հետ զրույցում ասաց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը,-մագիստրատուրայի համար նախատեսված է 104 վճարովի ուսուցման եւ 38 պետպատվերի տեղ, որից 4-ը` տարկետման իրավունքով:

 

Դիմորդների շրջանում տարածվել էին լուրեր, որ վարձավճարները բարձրանալու են: Բայց Ս.Ալեքսանյանը նշեց, որ առաջիկայում ԳՊՄԻ-ում մագիստրատուրայի վարձավճարների բարձրացում նախատեսված չէ: Վարձավճարային փոփոխություններ չեն լինելու նաեւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Այստեղ դիմումների ընդունումն ավարտվել է օգոստոսի 27-ին:

 

-Մոտ 80 դիմորդ ունենք, նախատեսված է ուսուցման 58 տեղ երեք մասնագիտությունների գծով` ֆինանսներ, հաշվապահական հաշվառում եւ կոմերցիա: Այս տեղերից 8-ը անվճար ուսուցման համար է նախատեսված,-ասաց մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Պարույր Գոմցյանը,-տարկետման իրավունքով տեղեր չենք ունենալու: Դասերը լինելու են շաբաթական երեք օր, օրվա երկրորդ կեսից, ինչն էլ հնարավորություն կտա ուսանողներին սովորելուն զուգընթաց աշխատել:

 

Իսկ Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում մագիստրատուրայի դիմումների  ընդունումը եւս դեռ շարունակվում է:

 

-Արդեն ունենք 30 դիմորդ, նախատեսված 22 տեղերի եւ երեք` ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում, տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերություն, տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության արտադրատեսակների տեխնալոգիա մասնագիտությունների համար,-մեզ տեղեկացրեց ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ Գեւորգ Հակոբյանը,-անվճար տեղերում սովորողները ընդունվել են առաջին փուլով, այն տեղի է ունեցել հունիսի 4-ին: Տարկետման իրավունքի տեղերը 2-ն են` ընդունվել են առաջին փուլում:

 

Փաստորեն, մեր զրուցակիցների տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ մագիստրատուրայի դիմորդների թիվը` բակալավրի համեմատ, նախատեսված տեղերից ավելի են, հետեւաբար` դիմողների շրջանում կլինի նաեւ մրցակցություն:

 

Իսկ քոլեջներում ավարտին է մոտենում դիմորդների ընդունելության շրջանը: Գյումրու պետական մանկավարժական քոլեջում ընդունելության դիմումների ընդունումը ավարտվել է հունիսի 25-ին:

 

-Առայժմ հրահանգներ չունենք` ընդունելության ժամկետը երկարաձգելու համար: Արդեն 60 դիմորդ ունենք, նախորդ տարվա համեմատ մեծ թիվ են կազմում 9-ամյա կրթությամբ դիմորդները,-ասաց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտուշ Քոչարյանը,-նախադպրոցական կրթության բաժնում ծրագրված տեղերը լրացված են, այլ բաժիններում ցուցանիշները ցածր են: Ընդունելության ժամկետները երկարաձգելու դեպքում գուցե հնարավորություն կլինի թիվը ավելացնել, որովհետեւ կան աշակերտներ, որ դեռ չեն կողմնորոշվել` քոլեջ ընդունվել, թե ուսումը ավագ դպրոցում շարունակել:

 

Իսկ Գյումրու պետական գյուղատնտեսական քոլեջում դիմումներն ընդունել են մինչեւ օգոստոսի 25-ը, 28-29-ը դիմումատուներն արդեն հրամանագրվել են: Հիշեցնենք, որ ընդունելությունը կատարվում է դիմորդների ատեստատների կամ վկայականների մրցութային առարկաների գնահատակաների միջին թվաբանականի հիման վրա:

 

-Դիմորդներից 33-ը հիմնական կրթությամբ են, 29-ը 10-ի բազայով,-ասաց գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Գագիկ Վարդանյանը:-Նախորդ տարի եղել են 60-ը, իհարկե, այս տարի այս թիվը տարբերվում է, սակայն սպասում էինք, որ դիմորդների թիվը ավելի է լինելու: Ամբիոնի վարիչները դպրոցներում հանդիպումներ էին ունեցել աշակերտների հետ, նրանցից շատերը տրամադրված էին քոլեջ ընդունվել:

 

Ենթադրվում էր, որ քոլեջներում սովորողների թիվը պետք է ավելանար, նաեւ այդ կարծիքն էին հայտնում դպրոցների տնօրենները. թե այս տարի կրթական համակարգում իրականացված մեկ այլ փոփոխության` որոշ դպրոցների ավագ դպրոցի վերակազմավորման արդյունքում աշակերտները ավագ դպրոցներ դիմելու փոխարեն դիմելու էին քոլեջներ: Քոլեջներում դիմորդների թվից չեն դժգոհում, բայց նաեւ ակնկալիքները չեն արդարացել:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 30-ին, ժամը 17:20:00-ին (GMT = 13:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter