Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բլոգն ու բլոգոսֆերան` բլոգերների աչքերով

 

30 | 08 | 2011 | 11:20 | ակնարկ

 

Անձնական, հեղինակային, կոլեկտիվ կամ սոցիալական, բաց, թաքնված, կորպորատիվ, ակումբային կամ հասարակական, թեմատիկ եւ ընդհանուր. սրանք բլոգի տեսակներն են, որոնք լինում են  քաղաքական, կենցաղային, ճանապարհորդական, կրթական, մասնագիտական եւ այլ թեմատիկ ուղղվածություններով, իսկ ըստ նյութերի տեսակների տարանջատում ենք`  ֆոտոբլոգ, վիդեոբլոգ, տեքստային եւ երաժշտական բլոգներ:

 

Բլոգը հասարակության համար հասանելի ինտերնետային ինտերակտիվ կայք է, որը գործում է վեբում եւ կառավարվում անհատի կամ խմբի կողմից: Այլ կերպ ասած, բլոգը օնլայն օրագիր է, կամ` մարդու ավանդական օրագրի այն մասն է, որն ինքը կամենում է դարձնել հրապարակային, որովհետեւ իր կարծիքով հանրային նշանակության ասելիք ունի: Բլոգում յուրաքանչյուր անհատ, ըստ իր ճաշակի ու նախասիրությունների, կարող է գրառել իր մտքերն ու նշումները, որոնք էլ մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը, այսինքն` հեղինակի թողած նյութերը կարդում եւ քննարկում են նաեւ մարդիկ, որոնց հեղինակը չի ճանաչում: Բլոգը նաեւ ինքնադրսեւորման տարբերակ է:

 

Բլոգ վարող մարդուն անվանում են բլոգեր, մարդկանց` բլոգերներ, իսկ բոլոր բլոգները միասին կազմում են  բլոգոսֆերան:

 

Գյումրու բլոգոսֆերայի բլոգերներին գտնելու, հադիպելու եւ զրուցելու առիթը Բլոգի միջազգային օրն էր (Blog International Day), որն ամբողջ աշխարհում նշում են օգոստոսի 31-ին, այդպիսով բլոգերների համար ապահովելով եւս մեկ հետաքրքիր թեմա` իրենց ինտերնետ օրագրերում:

 

Սկզբում խառը` առօրեական գրառումներով, հետո արդեն թեմատիկ` ռոմանտիկ մտքերով, երբեմն էլ փիլիսոփայությանը մոտ թեմաներով, գյումրեցի բլոգեր Աննիե Դավթյանի http://www.anniedavi.wordpress.com անձնական բլոգը մեկ տարեկանը նոր է բոլորել: Բլոգը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: Ինձ համար իմ բլոգը ապրելակերպ է դարձել: Բոլոր լավ ու վատ մտքերը, որ ուզում եմ կիսել ընկերներիս հետ, գրում եմ բլոգում,-ասում է Աննիեն,- բլոգին նվիրվել է պետք, եթե մի օր չգրես, այցելուներիդ թիվը կտրուկ կնվազի, իսկ դա մեզ համար լավ չէ: Գյումրեցի բլոգերների եւ բլոգոսֆերայի մասին խոսելիս Աննիեն  ուրախությամբ նշում է երեւանցի բլոգերներից գյումրեցիների տարբերությունը: Ճիշտ է, մերոնք քիչ են ու երբեմն էլ ոչ այնքան ակտիվ, բայց ի տարբերություն երեւանցիների, մերոնք բարբառով չեն գրում, ինքնահսկումն էլ ավելի շատ է պահպանվում քան մայրաքաղաքացիների մոտ:  

 

Աղմկահարույց իրավիճակներ ու վեճեր Աննիեի բլոգում չեն եղել, որովհետեւ ինքը չի ուզել. բլոգի ուղղվածությունն ու թեմատիկան է այլ, բայց այցելուները  որեւէ հետաքրիր թեմա չեն շրջանցում, կարդում են, թողնում մեկնաբանություններ, երբեմն էլ որոշում են բլոգ բացել, միայն թե բլոգերը սահմանափակ մտածողություն ունենալ չի կարող, ու դրանով է, որ պայմանավորված է բլոգի կյանքի տեւողությունը:

 

Բլոգի տոնի առիթով Աննիեն իր ընկերներին ցանկացավ արդյունավետ մտքեր ու ազդեցիկ խոսք` շնորհավորելով նախ իր բլոգին` որպես  ամենահավատարիմ ընկերոջ:

 

Լուսանկարչությունը Էդուարդ Խաչատրյանի համար հոբբի է, բլոգոսֆերան` ինքնաարտահայտման դաշտ,  ներկայանալու եւ ճանաչում ձեռք բերելու ինքնատիպ միջոց: http://rockforfoto.blogspot.com/ բլոգում Էդուարդի լուսանկարներն են, 8 ամիս առաջ ստեղծված բլոգը մեկ օրում աշխարհի տարբեր անկյուններից մինչեւ 80 այցելու կարող է ունենալ: Բլոգը այցելուներին հետաքրքրում է սոցիալական տարբեր կայքերում  Էդուարդի նկարները տեսնելուց հետո: Բլոգներն ու բլոգերներին գնահատելիս Էդուարդի համար ամենակարեւորը ոչ այնքան այցելուների քանակն է, որքան որակը: Իսկ իր բլոգում որակի առումով դրական փոփոխություններ կարելի է նկատել ամեն նոր թեմայից հետո. լուսանկարչությունը ինքնազարգացման շնորհիվ հոբբիից պրոֆեսիոնալիզմ է քայլում: Բլոգի տոնի առիթով Էդուարդը նախ կշնորհավորի իր ընկերներին, հետո շնորհավորանքներ կընդունի ինքը` օնլայն եւ վիրտուալ աշխարհի շնորհիվ:

 

Ազատություն ամեն ինչում ու մասնավորապես խոսքում. գյումրեցի Լուսինե Բարսեղյանի առաջին անձնական http://freedominall.wordpress.com բլոգին հաջորդեցին թեմատիկ հայալեզու բլոգները` թենիսի  ու ջազի մասին,  գիտական բլոգը` գիտահանրամատչելի հոդվածներով եւ bloging blog-ը, որ սովորեցնում է ինչպես վարել օնլայն օրագիրը: Գրել ցենզուրայի մեջ ու բացառել նախեւառաջ copy-past-ը` թխելը տարբեր տեղերից: Լուսինեն խուսափում է նաեւ քաղաքական թեմաներից, բայց չի վախենում վիրտուալ վեճերից, մանավանդ, երբ դրանք ինչ-որ դրական լուծման են հանգեցնում: Եթե Գյումրիում հատկապես երիտասարդ բլոգերները շատ լինեին, ինչ-որ հարցի շուրջ անհամաձայնություն հայտնելու, բողոքելու կամ էլ նոր գաղափարի շուրջ համախմբվելու ցանկություն հայտնելու դեպքում մեր ձայնն ավելի հեշտությամբ կհասներ հասցեատիրոջը:  

 

Իր անձնական բլոգում Լուսինեն մեկ օրում 150-200 այցելու կարող է ունենալ,  բայց նա ավելի շատ կարեւորում է մեկնաբանությունների որակը` համոզվելու համար, որ նյութն իսկապես դուր է եկել ու խոսքը տեղ է հասել: Ասում է` մասնագիտական բլոգը նաեւ լուրջ մասնագիտական աճի կարող է բերել. այն ստիպում է ավելի ու ավելի շատ նյութեր ուսումնասիրել, անընդհատ կարդալ ու ինքնազարգացման պրոցեսում լինել:

 

Առաջին բլոգս ինձ համար օնլայն տիրույթում ինքնաարտահայտվելու, ճանաչում ձեռք բերելու միջոց էր, հիմա արդեն մասնագիտություն է, որովհետեւ սկսեցի հետաքրքրվել նաեւ բլոգի տեխնիկական կառուցվածքով: Բլոգը նաեւ հայկական ինտերնետը որակյալ հայալեզու բովանդակությամբ լցնելու գործիք է, բացի այդ, բլոգոսֆերայի զարգացումը ինտերնետային ամբողջ ոլորտի զարգացմանը կբերի, որովհետեւ բլոգոսֆերան այն տարածքն է, որը որոնողական համակարգերում իր առաջնային դիքն ունի: Հայաստանի եւ աշխարհի բլոգերներին Լուսինեն ցանկացավ խոսքի ազատություն ու  անկաշկանդություն, իսկ իր բլոգներըը խոստացավ պահել հնարավորինս երկար ու կտակել զավակներին:

 

Ի դեպ` այս տարի նախորդի նման, Բլոգի միջազգային օրը ներքին պայմանավորվածություն կա բլոգերների միջեւ` օգոստոսի 31-ին հայտնաբերել հինգ անծանոթ բլոգ եւ դրանց մասին գրառումներ անել սեփական բլոգում: Բլոգերների համոզմամբ, այդպիսով կբացահայտվեն նոր բլոգներ, ինչն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 31-ին, ժամը 11:30:00-ին (GMT = 07:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter