Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ամռան փուշը ձմռան նուշն է. հայ տանտիկինները զբաղված են փակոցով

 

31 | 08 | 2011 | 15:40 | ակնարկ

 

Անուշահամ բույրերով, պայծառ ու գունագեղ ամառը իր տեղ զիջում է ոչ պակաս անուշահամ աշնանը: Ամառային եւ աշնանային բարիքների հրաշալի տեսականին շուտով կանհետանա շուկայի վաճառասեղաններից, իսկ սրանց որոշ ներկայացուցիչների էլ դեռ կարելի կլինի հանդիպել` միայն թե թանկ գներով, հետեւաբար ոչ բոլորին մատչելի: Բայց մինչ այդ, մեր մայրիկները եւ տատիկներն արդեն իսկ պատրասվում են այդ փորձությանը. նրանք պահածոյացնում են մրգերը եւ բանջարեղենը, ձգտում են դրանցում ամբարել ամռան ողջ ջերմությունը:

 

Հյութեղ ու համեղ մրգերի ու բանջարեղենների բույրը հաճելիորեն տարածված է ոչ միայն շուկայում, այլ նաեւ բակերում: Բացված պատուհաններից տարածվող հոտերից կարելի է ենթադրել, թե ինչ է պատրաստում տվյալ տան տիկինը եւ ինչպես է նախապատրասվում ձմռանը: Այս գործը հայ կնոջ համար կարեւոր է եւ նույնիսկ պարտադիր:

 

Պարսկահայ Լուսիկ Հակոբյան-Զաքարյանը, ով արդեն երկար տարիներ Գյումրիում է բնակվում, այս ընթացքում շատերի նման խառը, բայց հաճելի եռուզեռի մեջ է:

 

-Պարսկաստանում փակոցներ չէինք անում, միայն տարբեր տեսակի թթուներ էինք դնում, դրանց կարիքը չունեինք, ամեն ինչ թարմ-թարմ էինք գնում: Բայց հիմա աշխատում եմ ամեն ինչ էլ փակեմ, տուն է, բա չլինի՞,-ասում է տիկին Լուսիկը ու շարունակում իր գործը: Այսօր ախորժակ է պատրաստում եւ հետն էլ պատմում է, թե ինչպես եփել, որ համեղ ստացվի.

 

-Կարեւորը ամեն ինչ ճիշտ անես` ընտրես թարմ, որակյալ բանջարեղեն եւ ինչ-որ անում ես` անպայման սիրով անես: Մի բան, որ սիրով, ջերմությամբ չպատրաստես` համեղ չի լինի: Դա իմ տարիների փորձից եմ ասում:

 

Խոսելու ընթացքում նա կտրում է կարմիր պղպեղների պոչերը, լվանում է, ապա աղում: Հետո ավելացնում է լվացրած եւ աղացած պոմիդորները, ապա դնում է եփվելու:

 

-Հիմա շուտ եմ հոգնում, տարիքս իրենն է ասում, բայց, միեւնույն է, չեփել, չփակել չեմ կարող, ձմեռը հո՞ դատարկ բանկաներով չես դիմավորի,-ասում է ու ժպտում:

 

Ապա լվանում է կանաչ պղպեղները, պատառաքառով ծակում դրանք եւ ավելացնում եփվող խառնուրդին: Մինչ ախորժակը եփվում է, նա հավաքում է ավելորդ իրերը, դասավորում համապատասխան տեղերում, չի սիրում անհարմարություններ եւ թափթփվածություն:

 

-Շատերը սխտոր չեն սիրում, իսկ իրականում այն շատ առողջարար է, բացի դա էլ, ախորժակին տալիս է յուրահատուկ համ ու հոտ,-սխտորին վերաբերող կարճ բացատրությունից հետո տիկին Լուսիկը մի քանի պճեղ սխտոր է մաքրում, ճզմում եւ ավելացնում ընդհանուր զանգվածին:

 

Ապա քիչ անց ավելացնում է ձեթ, խնձորի քացախ, չաման, մանրացրած մաղադանոս եւ աղ, ինչից հետո խոհանոցում տարածված ախորժակի ախորժելի բույրը իրեն ճաշակելու հրավեր է անում: Բայց մենք դեռ սպասում ենք մինչեւ պատրաստ կլինի:

 

Մինչ  ախորժակը եփվում է, տիկին Լուսիկը թեյ է հյուրասիրում եւ հետն էլ պատմում է այն թթուների մասին, որոնք պատրաստում էին Պարսկաստանում:

 

-Կարծում են, քչերն են տեղյակ սմբուկի (բադրջանի) թթվի մասին: Պատրաստման համար բադրջանի պոչերը պետք է կտրել, քցել եռացող ջրի մեջ, որ եփվի: Ապա դա լցոնել պոչերը կտրած սուր պղպեղով եւ քերած գազարի, սխտորի, մանրացրացած մաղադանոսի խառնուրդով: Լցոնած բադրջանները կարելի է ոչ միայն պահածոյացնել, այլ նաեւ թթվեցնել էմալապատ տարաներում: Թթվի մասին մեր համեղ զրույցի ընթացքում ախորժակն արդեն եփվել էր:

 

Պահածոյացման շրջանը շուտով կավարտվի, իսկ ձմռանը վայելելով հոգսաշատ շրջանի պտուղները, շատերը հաճույքով կհիշեն Ամռան փուշը ձմռան նուշն է արտահայտությունը եւ համակարծիք կլինեն դրա հետ:

 

Ալիսա Հակոբյան

 

 

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

         
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի օգոստոսի 31-ին, ժամը 15:40:00-ին (GMT = 11:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter