Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դիմում գլխավոր դատախազին

 

03 | 02 | 2011 | 20:00 | Հաղորդում հանցագործության մասին

 

Քիչ առաջ Հետքը պատվիրված նամակով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկեց Հաղորդում հանցագործության մասին` կցելով նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք հաղորդման բովանդակությունը.

 

Հարգելի պարոն Հովսեփյան,

Ս.թ. փետրվարի 2-ին Հետք թերթի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ներկայանալուց հետո Ռուբեն Հայրապետյանն ասել է. Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք:
 

Իսկ Ձեզ զանգելն արգելվա՞ծ է,- հարցրել է Հետքի լրագրողը Ռուբեն Հայրապետյանին:
 

Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, չերեզ լրատվական ծառայություն իմ հետ կապնվի,- ասել է պատգամավորը եւ անջատել հեռախոսը:
 

Գրիշա Բալասանյանը լուսաբանում է ԱԺ-ի աշխատանքները եւ շատ լավ տեղյակ է, որ ԱԺ որեւէ պատգամավոր մամուլի ծառայություն չունի: Ինքը` Ռուբեր Հայրապետյանը, մամուլի ծառայություն ունի ֆուտբոլի ֆեդերացիայում, բայց լրագրողը ֆուտբոլին վերաբերող տեղեկություն չէ, որ նրանից ուզում էր ճշտել:
 

Հետեւաբար, լրագրող Գրիշա Բալասանյանը կրկին զանգահարել է Ռ. Հայրապետյանին` պարզելու, թե ինչու է պատգամավորն իրեն վիրավորում եւ տգետ անվանում միայն այն բանի համար, որ ինքն իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում եւ ընդամենը փորձում է պատգամավորից` պետական պաշտոնյայից, տեղեկություններ ստանալ: Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտել է` արդյոք զրույցը ձայնագրվո՞ւմ է, եւ երբ լրագրողը տեղեկացրել է, որ, այո, ձայնագրվում է, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ լրագրող Գ. Բալասանյանին: Ավելին` հայհոյանքներ տալուց հետո ավելացրել է. լավ արեցի ու շարունակել հայհոյել:
 

Պատգամավորը ակնհայտ խոչնդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը` ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված:
 

Ուստի, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
 

Հաղորդմանը կցվում է Հետք շաբաթաթերթի N4 (64) փետրվարի 3-9, 2011 համարը` համապատասխան հոդվածի առկայությամբ, հեռախոսազրույցի ձայնագրությունը` խտասկավառակի վրա: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել ձայնագրության բնօրինակը:

 

Հարգանքներով`

Հետաքննող լրագրողներ ՀԿ նախագահ,
Հետք թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան

Հետք թերթի լրագրող Գրիշա Բալասանյան


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter