Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Այն մասին, թե ինչպես գյումրեցի վարորդը հաղթեց տրանսպորտային օրինազանց տեսուչներին

 

04 | 02 | 2011 | 16:30 | Հաղորդագրություն

 

Մեկ տարի առաջ` 2010 թվականի հունվարի 12-ին, ժամը 11-ի սահմաններում ԳԱԶ-3102 մակնիշի, 16OS147 պետական համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա է եղել տաքսու նշան, վարորդ Հարություն Բարսեղյանը շարժվել է Գյումրու Երեւանյան խճուղուց դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, երբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակցը կանգնեցրել է նրա ավտոմեքենան: Ոստիկանը ասել է, թե պարզապես մարդատար-տաքսի ավտոմեքենաների հաշվառում է: Վարորդը բացատրել է, որ իր մեքենան մարդատար-տաքսի ավտոմեքենա չէ, չնայած դրա վրա առկա է տաքսու տարբերանշան, ոստիկանը այնուամենայնիվ պահանջել է փաստաթղթերը: Հ.Բարսեղյանը ներկայացրել է իր ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, գազի բալոնի մասին փաստաթուղթը եւ իր վարորդական վկայականը:

 

Քիչ անց, փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո գազի բալոնի վերաբերյալ փաստաթուղթը ոստիկանը հետ է վերադարձրել, ասելով, որ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է, իսկ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը եւ վարորդական վկայականը փոխանցել է ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենայի հետնամասում նստած երկու անձանց, ովքեր քաղաքացիական հագուստով են եղել: Նրանք չեն ներկայացել, մեքենայից չեն իջել: Վարորդի համոզմամբ, նրանք Երեւանից են եղել, քանի որ միմյանց հետ խոսել են երեւանյան (արարատյան) բարբառով: Այդ երկու անձինք արձանագրություն են կազմել ապօրինի տաքսի ծառայություն մատուցելու մասին եւ Հ.Բարսեղյանից պահանջել են այն ստորագրել: Վարորդը նրանց էլ է փորձել բացատրել, որ իր մեքենայով ուղեւորափոխադրումներ չի կատարում, եւ այդ պահին մեքենայում մարդ չկա, սակայն` ապարդյուն: Շահառուն հասկանալով, որ իր մեքենայի անձնագիրն եւ վարորդական իրավունքի վկայականը իրեն չեն վերադարձնելու` մինչեւ չստորագրի արձանագրությունը, ճարահատյալ ստորագրել է դրա տակ: Նա արձանագրության մեջ գրել է, որ տաքսու նշանը պատահական է մնացել մեքենայի վրա:

 

2010 թվականի մարտի 19-ով վարորդը հայցադիմում է ստացել վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունից: Վարորդ Հ.Բարսեղյանը դիմել է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում գործող Հակակոռուպցիոն կենտրոնին, ստացել իրավաբանական խորհրդատվություն:

 

2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավոր աշխատող Էդ.Նահապետյանը, ՀՀ ՏԿՆ տրանսպորտային տեսչությունից ստացված հայցի հիման վրա վճարման կարգադրության որոշում է կայացրել, ինչի մասին տեղեկացրել է վարորդին: Հակակոռուպցիոն կենտրոնը վարորդի անունից հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, հիշյալ ակտն անվավեր ճանաչելու պահանջով: 2010 թվականի հուլիսի 13-ին վարչական դատարանը որոշում է ընդունել վճարման կարգադրության վարույթից անցնելու հայցային վարույթի:

 

Շուրջ կես տարի տեւած դատաքննության ընթացքում միայն մեկ անգամ է ՀՀ ՏԿՆ Տրանսպորտային տեսչության կողմից ներկայացուցիչ եկել Գյումրի` դատին մասնակցելու:

 

2011 թվականի հունվարի 31-ին Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավոր աշխատող Էդ.Նահապետյանը կայացրել է վճիռ, որով մերժել է ՀՀ ՏԿՆ Տրանսպորտային տեսչության հայցը վարորդին 20.000 դրամ տուգանելու մասին, եւ բավարարել է շահառուի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը, անվավեր ճանաչելով հիշյալ տեսչության կազմած 005521 ակտը:

 

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ունեցած տեղեկություներով, սա առաջին դեպքն է, երբ հանիրավի տուգանված վարորդը դատական ճանապարհով շահել է գործը ընդդեմ ՀՀ ՏԿՆ Տրանսպորտային վարչության: Որւեւէ մեկը այդ տեսչությունից եւ նախարարությունից չկարողացավ ապացուցել, որ Հարություն Բարսեղյանը ապօրինաբար տաքսի ծառայություն էր մատուցել: Կենտրոնը շարունակելու է աջակցել պաշտոնյաների ապօրինություների դեմ պայքարելու կամք դրսեւորող քաղաքացիներին:  

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Գյումրու հակակռուպցիոն կենտրոն


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter