Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Պահանջագիր վարորդներից իշխանություներին

 

08 | 02 | 2011 | 10:00 | Բողոք


Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դիմում-բողոքը իշխանություններին

 

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանին

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանին

Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ Ս.Ավետիսյանին, Մ.Գրիգորյանին, Ռ.Զաքարյանին, Ա.Ղուկասյանին, Ս.Բալասանյանին, Մ.Վարագյանին, Ա.Աղաբաբյանին, Հ.Մագարյանին, Ա.Աղաջանյանին

Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին,

Գյումրու ավագանու անդամներ Հ.Զաքարյանին, Գ.Ադամյանին, Թ.Համբարձումյանին, Ա.Բադեյանին, Տ.Փանոսյանին, Մ.Սահակյանին, Գ.Ղազարյանին, Ա.Խաչատրյանին, Չ.Զարգարյանին, Հ.Պողոսյանին, Վ.Կիրակոսյանին, Գ.Առաքելյանին, Ա.Բաղրամյանին, Է.Ավետիսյանին, Ս.Հարթենյանին

Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին

ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Ա.Տեր-Թադեւոսյանին  

 

Դիմում-բողոք

 

Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստիպված դիմում ենք ձեզ ներկայացնելով մեր խնդիրներն ու պահանջները:

 

Մեզ համար անընդունելի են մշակված եւ ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով, եւ, որոնցով մեզ ստիպում են մաքսազերծել այդ ավտոմեքենաները խայտառակ բարձր գներով, որ մենք ի վիճակի չենք: Տեղեկացնում ենք, որ մենք այդ ավտոմեքենաները վարում ենք վրացական պետական համարանիշերով այն հասարակ պատճառով, որ մեր ֆինանսական վիճակը հայաստանյան օրենսդրությամբ եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քմահաճորեն սահմանած առասպելական սակագներով թույլ չի տալիս մեզ մաքսազերծել, ավել գումար ունենալու դեպքում ավելի թանկարժեք մեքենա ձեռք կբերեինք, կամ եթե իմանայինք, որ հայրենի կառավարությունը նման դավադիր օրենսդրական փոփոխություն էր ընդունելու, այդ մեքենաները պարզապես չէինք գնի եւ ժամանակավոր ներկրի Հայաստան:

 

Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունները ՀՀ օրենսդրության մեջ արվել են առանց տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը հաշվի առնելու, առանց այդ փոփոխությունների տնտեսագիտական, սոցիալական եւ ժողովրդագրական հետեւանքները հաշվարկելու, ունենալով, լավագույն դեպքում մեկ նպատակ` ամեն գնով բյուջե լցնել, իսկ վատագույն դեպքում`  շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոհիշյալը, այդ օրենսդրական փոփոխությունները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում եւ Հայաստանի Հանրապետությունում:

 

Պարոնայք իշխանավորներ, խնդիրը խաղաղությամբ կարգավորելու համար դիմում ենք ձեզ, ներկայացնելով հետեւալ պահանջները, առաջարկելով շուտափույթ կատարել դրանք.        

 

  1. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թվի վերջը:

  2. Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության հին ռեժիմի վերականգնման հետ մեկտեղ, առաջարկում ենք ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական վճար` 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտավոր կլինենք վճարել պետական բյուջե առանց սահմանը հատելու:

  3. Արմատապես բարեփոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը եւ վճարները, այնպես, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել եւ մաքսազերծել:

  4. ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարումը լիազորագրով վստահել այլ անձանց: 

  

Պարտավոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի եւ սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, հետեւողականորեն, դիմելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներին, ժողովներ, երթեր եւ հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին:

 

Ձեզ կոչում ենք ողջամտության, սեփական քաղաքացիների շահերն իսկապես եւ ոչ թե խոսքով ու ձեւականորեն պաշտպանելու:

 

Շիրակի մարզի վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների մի քանի հազար վարորդների անունից 


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter