Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ոստիկանները վարորդներից երբեք այսքան դիլխոր չեն եղել, որքան Գյումրիում եղան

 

08 | 02 | 2011 | 20:30 | Ռեպորտաժ

 

Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 9-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային եւ Շիրակի մարզային վարչությունները մոտ 250-300 ոստիկանական ուժեր էին տեղադրել Գյումրու կայարանամեձ հրապարակում, որտեղից Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները պլանավորել էին սկսել խաղաղ երթը դեպի Բավրա: 9:50 րոպեից սկսած Գյումրու քաղաքային ոստիկանության աշխատակիցները բռնի կերպով զավթել են վրացական պետհամարանիշերով երեք ավտոմեքեն եւ վարորդների հետ դրանք տեղափոխել ՃՈ Գյումրու տուգանային հրապարակ: Այդ մեքենաները օրենքով սահմանված կարգով կայանած են եղել հրապարակի հարավային մայթի մոտ:

 

Մինչեւ ժամը 11:30-ը ոստիկանական ուժերը, որոնց մի մասը զինված էին մահակներով պաշարած են պահել Կայարանամերձ հրապարակը, թույլ չտալով այնտեղ կայանել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներին: Դրանց փոխարեն ամբողջ հրապարակը լի էր ոստիկանների մեքենաներով:

 

11:30-ին մի քանի տասնյակ վարորդ գնացին ՃՈ Գյումրու բաժին այնտեղ տարված մեքենաները ստանալու, իսկ մյուսներն իրենց ավտոմեքենաներով ուղղվեցին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ` խորհրդակցելու: Ոստիկանական ուժերի մի մասը, ինչ-ինչ կասկածներ ունենալով ուղղվեցին Գյումրու հյուսիսային դարպաս եւ դիրքավորվեցին Մ1 մայրուղու վրա, իսկ մյուսները` գնացին մոտ 60 հոգի եւ 20 ավտոմեքենա` Ժուռնալիստերի Ասպարեզ ակումբի գտնվելու վայր: Վերջինները բառացիորեն պաշարել էին ակումբը ու հարակից տարածքները` մոտ 500 մ շառավղով, փակելով ավտոմեքենների ազատ տեղաշարժի հնարավորությունը Պուշկինի, Ղուկասյան եւ Մյասնիկյան փողոցներով` Գորկու, Մուսայելյան փողոցների եւ Հաղթանակի պողոտայի կողմերից: Այս անհեթեթ պաշարումը տեւեց մոտ 2 ժամ:

 

Ժամը 13:30-ին ՃՈ Գյումրու բաժինը թույլ տվեց վարորդներին տուգանային հրապարակից վերցնել իրնց մեքենաները:

 

Ժամը 15-16-ը վրացական պետական համարանիշերով ավտոմեքենաների մոտ 80 վարորդների հետ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում հանդիպեցին եւ խնդիրները քննարկեցին այդ հարցով Գյումրի եկած Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցոթյան փոխնախագահ Ռ.Հակոբյանը եւ ուրիշներ: Վարորդները նրանց ներկայացրեցին ինչպես հիմնահարցը, իրենց պահանջներն իշխանություններին եւ Ազգային Ժողովին, այնպես այսօր իրենց նկատմամբ ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունները, մասնավորաբար Կայարանամերձ հրապարակից երեք ավտոմեքենաների առեւանգումները, այնտեղ այլ մեքենաների կայանման արգելումները, ինչպես նաեւ լրագրողական ակումբի հակաից մոտ 10 թաղամասերի պաշարումը:

 

Քննարկման արդյունքում Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները խոստացան խնդիրը հնչեցնել ՀՀ ԱԺ այսօրվա նիստում հայտարարությունների ժամանակ եւ վաղը` Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Բացի այդ որոշվեց փետրվարի 10-ին իրականացնել այսօրվա չկայացած խաղաղ երթը Գյումրիից դեպի Բավրա: 

 

 

Լուսանկարները Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի

 

Առաջինլուսանկարում երեւում է, թե ինչպես էին ոստինաններին մահակներ բաժանում մի Մոսկվիչի բեռնախցից:   

 

Տեսեք նաեւ հետեւյալ տեսանյութը

 

http://www.youtube.com/watch?v=6cX6Bvy3RiM&feature=player_embedded


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter