Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վարորդներն իրենցն արեցին, ոստիկանները իրենք էլ չհասկացան, թե ինչ հրաման էին կատարում

 

10 | 02 | 2011 | 22:00 | Հաղորդագրություն

 

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների պայքարը շարունակվում է 

 

Փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնի աշխատակիցները, նորից ձեռնարկել էին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հարակից թաղամասերի պաշարումը, որ կազմում էր մոտ 15 թաղամաս` մոտ մեկ քառակուսի կմ տարածք: Պաշարման նպատակը այս տարածք վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքն արգելելն էր, ինչը ոստիկաններն անում էին մեծ նվիրումով:

 

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք փետրվարի 10-ի երթը պլանավորել էին ժամը 12-ից դեպի Բավրա, այնուամենայնիվ հավաքվում էին արգելափակված խաչմերուկների հարեւանությամբ` ակամա խցանելով եւ դժվար անցանելի դարձելով դրանք:

 

Ժամը 12:10-ին, Ժառանգություն կուսակցության պատգամավորներ Զ.Փոստանջյանի, Ս.Սաֆարյանի, Ա.Մարտիրոսյանի եւ կուսակցության փոխնախագահ Ռ.Հակոբյանի, ինչպես նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տ.Կարապետյանի եւ նրանց ուղեկիցների հետ գյումրեցի ավտովարորդները սկսեցին իրենց երթը, ինչը ոստիկանները խոչընդոտել չկարողացան եւ ստիպված եղան ուղեկցել մինչեւ Բավրա: ՃՈ ավտոմեքենաներից բացի երթն ուղեկցում էին ոստիկաններով լի մոտ 20 մարդատար ավտոմեքենաներ: Բավրայում մոտ 200 ավտոմեքենաների վարորդները եւ սեփականատերերը ինքնաբուխ հանրահավաք կազմակերպեցին, եղան մի շարք ելույթներ, որոնց հիմնական ուղերձը իշխանություններին ներկայացվող պահանջն էր վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման պարտադրանքի բեկանումը: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները մաքսակետին դիմում հանձնեցին, որով պահանջում էին մեկ ամսով կասեցնել այդ ավտոմեքենաների պարտադիր մաքսազերծման պահանջը, մինչեւ կառավարությունն ու Ազգային Ժողովը կքննարկի եւ կլուծի վարորդների հիմնական պահանջների կատարման հարցը:       

 

Բավրայի մաքսակետում մոտ մեկ ժամ տեւած այդ հավաքից հետո ցուցարարները 15 րոպեով փակեցին Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը, ապա շարժվեցին Գյումրի` թատերական հրապարակ` հանրահավաքի: Այստեղ 16:20-17:20-ը տեղի ունեցող ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցների պահանջները նույնն էին: Հանրահավաքի վերջում ցոցարարները 20, 50, 100 դրամանոցներով հանգանակություն կազմակերպեցին հայրենի կառավարությանը օգնելու` բյուջե լցնելու համար: գումարը հավաքվեց վարորդներից մեկի գլխարկի մեջ եւ հանձնվեց Ժառանգություն կուսակցության ներկայացուցչին` կառավարությանը փոխանցելու պայմանով: Ցուցարարներից մեկը, դրամի բացակայության պատճառով` հանգանակությանը մասնակցեց արեւածաղկի խարկած մի բուռ սերմով:

 

Ժամը 18-ից մինչեւ 19:30-ը վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները Ժառանգություն կուսակցության ներակայացուցիչների հետ ժողով անցկացրեց եւ որոշեց հետագա անելիքները: Վարորդները ցուցակագրվեցին, բաշխվեցին հինգ խմբերի, ընտրվեցին 5 խմբապետեր, որոնք ձեւավորեցին կազմկոմիտե: Որոշվեց փետրվարի 11-ից սկսված բողոքի բազմապիսի ակցիաներ անցկացնել քաղաքում եւ մարզում, գնալ եւ մասնակցել Հայաստանի այլ քաղաքներում` համանման այլ ակցիաների, եւ նախապատրաստել Բողոքի գլխավոր օրվա միջոցառումներին, որի մասին կլինի հատուկ հաղորդագրություն մամուլի եւ հայ ժողովրդի համար: Այդ ժողովի ժամանակ խոսվեց Լոռու եւ Տավուշի մարզերում նույն խնդրով մտահոգ խմբերի հետ ստեղծված կապերի եւ համագործակցության հնարավորությունների մասին:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի մատույցներում, քաղաքի ավելի քան 15 թաղամասերում ազատ տեղաշարժի անօրինական սահմանափակումների մասին, ակումբի խորհրդի նախագահը բողոք է հղելու ՀՀ Գլխավոր դատախազին: Ակումբը արդեն երկրորդ անգամ այս տարածքների անհեթեթ արգելափակման մասին հայտարարություն կտարածի փետրվարի 11-ին:   

 

Օրվա լուսանկարները` Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի

 

Տեսեք նաեւ հետեւյալ աղբյուրները.

 

 

http://www.lragir.am/armsrc/country-lrahos43954.html

http://www.lragir.am/armsrc/country-lrahos43949.html

http://www.lragir.am/armsrc/country-lrahos43939.html

http://www.lragir.am/armsrc/country-lrahos43938.html

http://www.lragir.am/armsrc/country-lrahos43931.html

http://www.tert.am/am/news/2011/02/10/protestingyumri/

http://hetq.am/am/society/bavra-3/#more-50667

http://www.azatutyun.am/archive/Gyumri/latest/2032/2034.html

http://www.aravot.am/am/articles/society/88409/view

http://www.1in.am/arm/armenia_right_9425.html

http://www.1in.am/arm/armenia_right_9414.html

http://www.a1plus.am/am/social/2011/02/10/gyumri-action 


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter