Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակցի վարորդները շարունակում են պայքարը. Անիլլաջ Օրվան սպասելիս 

 

12 | 02 | 2011 | 21:30 | Հաղորդագրություն-3

 

Փետրվարի 11-ին, առավոտյան ժամը 10:26-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հակակոռուպցիոն կենտրոնը ահազանգ է ստացել Ախուրյանից այն մասին, թե ոստիկանության շենքի եւ Ախուրյանի խճուղու խաչմերուկում կայանած վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին չորս ոստիկան տանում են Ախուրյանի ոստիկանապետի հետ հանդիպման:  

 

Տեղում պարզվել է, որ, իսկապես, երկու վարորդների առավոտյան ոստիկանները տարել են Ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Վ.Ենգոյանի մոտ` զրույցի: Վարորդները Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցչին պատմեցին, որ իրենց ուղղակի պարտադրել են գնալ այդ հանդիպմանը, որի ժամանակ փոխգնդապետ Ենգոյանը նրանց սկսել է բացատրել, թե ոստիկանությունը նրանց մեքենաները ճանաչում է, համարներն ունի գրած, լավ կլինի, որ չմասնակցեն մաքսազերծման նոր կարգի դեմ բողոքի ակցիաներին եւ այլն:   

 

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները, ինչպես պայմանավորվել էին նախօրեին, մոտ 100 մեքենաներով բողոքի երթի ելան ժամը 12:45-ին, անցան Գյումրու, Ղուկասյան, Գորկու, Տիգրան Մեծի, Պռոշյան, Նժդեհի, Սայաթ-Նովա, Հաղթանակի, Տերյան փողոցներով, ապա ուղեւորվեցին Ախուրյան` Ոստիկանապետին բողոքելու առավոտյան վարորդներին իր մոտ պարտադրաբար տանելու դեմ: Ախուրյանի ոստիկանության շենքի մոտ վարորդները հանդիպեցին բաժնի պետի հետ, հրաժարվեցին նրա հետ իր աշխատասենյակում զրուցելու հրավերից եւ այդտեղ, հենց մայթին, վերջինիս բացատրեցին, որ չի կարելի չորս ոստիկան ուղարկել վրացական պետհամարանիշերով վարորդին զրույցի հրավիրելու, այդ գործի համար մեկ ոստիկանն էլ է բավարար: Գնդապետ Ենգոյանը նախ փորձեց արդարանալ, ասաց, թե որեւէ մեկին իր մոտ չի հրավիրել, ոչ ոք իր մոտ չի բերվել, բայց մեկ րոպե անց սկսեց բացատրել, թե այդ երկու հոգուն հրավիրել է անձնական զրույցի, ճանաչում է նրանց եւ այլն, 5 րոպե տեւած զրույցի վերջում Վ.Ենգոյանն ասաց, թե ինքը պրոբլեմ չունի վարորդների հետ: Հնչեցին բուռն ծափահարություններ:

 

Ախուրյանից Գյումրի վերադառնալու ընթացում վարորդներից մեկին Գյումրու ոստիկանության քաղաքային բաժնից զանգեցին եւ հրավիրեցին ոստիկանություն, ասելով, թե քաղմասի պետ Ա.Բիչախչյանն (փետրվարի 8-ին եւ 10-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հարակից թաղամասերը պաշարելու հրաման տվողը) է հանձնարարել հրավիրել զրույցի: Երթն առաջնորդող մեքենան երթն առաջնորդեց Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին: Հրավիրված վարորդի շենք անցնելուց հետո 120-ից ավելի վարորդները խմբվեցին Ոստիկանության դռան առաջ: Քիչ անց նրանց ներկայացան քաղմասի պետ գնդապետ Բիչախչյանը եւ հետաքրքրվեց, թե ինչու են հավաքվել մարդիկ: Վարորդները բացատրեցին, թե սպասում են իրենց ընկերոջը, որին ինքն է հրավիրել ոստիկանություն: Ոստիկանապետը, անակնկալի եկած, մի քանի անգամ ժխտեց, թե ինքը վարորդներից որեւէ մեկին իր մոտ է հրավիրել, խոստացավ նրան գտնել շենքում եւ ճանապարհել: Նրա ներս անցնելուց 2-3 րոպե անց հրավիրված վարորդը վերադարձավ եւ պատմեց, թե այնտեղ ոստիկաններից մեկը փորձել է իմանալ, արդյո՞ք իրենք մասնակցելու են փետրվարի 15-ի Տ.Կարապետյանի ցույցին, կամ` ամսի 18-ի ՀԱԿ հանրահավաքին Երեւանում: Վարորդը բացատրել է, թե իր եւ իր բախտակիցների պայքարը զանազան միջոցներ է ենթադրում, եւ ոչինչ բացառել չի կարող:

 

Փետրվարի 11-ի բողոքի ակցիան ավարտելով վարորդները իրենց ժողովն անցկացրին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում:

 

Փետրվարի 12-ին վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները ավտոերթով անցան Գյումրու Ղուկասյան, Գորկու, Տիգրան Մեծի, Սայաթ-Նովա, Հաղթանակի, Տերյան փողոցներով եւ Երեւանյան խճուղով մեկնեցին Արթիկ: Արթիկի կենտրոնական հրապարակում նրանց միացան մի քանի տասնյակ արթիկցիներ, քննարկեցին առկա խնդիրը, պայմանավորվեցին հետագա համագործակցության մասին: Վարորդները պարզեցին, որ արթիկցի ԱԺ երկու պատգամավորները գրասենյակներ չունեն Արթիկում, եւ, չնայած նրանց ուղղված իրենց պահանջագիրը մի քանի օր առաջ պատվիրված նամակով եւ էլեկտրոնային տարբերակով արդեն ուղարկվել էին նրանց, որոշեցին պահանջագրի մեկական օրինակ էլ թողնել Արթիկում: Պատգամավոր Մ.Վարագյանի օրինակը թողեցին Արթիկի քաղաքապետարանի շենքում, աշխատակիցներին խնդրելով այն փոխանցել պատգամավորին` քաղաքապետի եղբորը, իսկ ՕԵԿ պատգամավոր Ա.Աղաջանյանի օրինակը տարան ՕԵԿ գրասենյակ, որը փակ էր, եւ, հարեւանների պատմելով, վաղուց չէր բացվել: Այս օրինակը վարորդները խցկեցին դռների արանքը: Գյումրի վերադառնալուց հետո ավտոերթն ուղղվեց ԱԺ պատգամավոր Մ.Մրիգորյանի գրասենյակ եւ այնտեղ` աշխատակիցներն հանձնեցին պահանջագրի մեկ օրինակը եւս: Օրվա վերջում վարորդները իրենց հերթական ժողովն անցկացրին, որոշելով հետագա անելիքները:

 

Իրենց իրավունքների ոտնահարումների դեմ (բողոքի ակցիաների խափանում, ոստիկանների կողմից ավտոմեքնաների առեւանգում, վարորդերին ոստիկանություն տանել եւ այլն) օպերատիվ պայքարի համար վարորդները կազմակերպել են արագ արձագանքման շտաբ, խորհրդատվության եւ իրավական աջակցության համար` հեռախոս 091 821 363:                     

 

Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով վարորդների ավտոերթերի երթուղիները որոշվում են երթից 5 րոպե առաջ` փակ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում են միայն 5 խմբապետերը: Յուրաքանչյուր երթի առաջնորդող մեքենան նույնպես որոշվում է այդ խորհրդակցության ժամանակ, երթուղին ընտրելու վերջնական որոշումը կայացնում է այն խմբապետը, ում մեքենան այդ խորհրդակցության ժամանակ որոշվում է որպես առաջնորդող: Այսպիսով, ոստիկանությունը կամ դրա գաղտնի գործակալները, որոնց ավտոմեքենաները, անգամ վրացական պետհամարանիշերով, քաջ հայտնի են բողոքավոր վարորդներին, որեւէ կերպ չեն կարողանում խոչընդոտել այդ երթերին, նրանց մնում է իրենց մգացված ապակիներով ավտոմեքենաներով միանալ երթերին եւ ուղեկցել դրանք: Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները որպես կանոն միանում են այս երթերին դրանց կեսից սկսած եւ առանց որեւէ օրինազանցության ուղեկցում են դրանք մինչեւ վերջ:

 

Առաջիկա օրերին շիրակցի վարորդները որոշել են այցելել Գյումրիում ՀՀ ԱԺ պատգամավորների գրասենյակներ նույնպես, արդեն պայմանավորվածություն կա ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդին այցելելու մասին: Վարորդերը, իշխանություններից պատշաճ արձագանք չունենալու դեպքում, առաջիկայում նախատեսում են անցկացնել Անիլլաջ Օր: Թե ինչ է դա նշանակում, առայժմ գաղտնի է պահվում:   

 

Նոյեմբերյանից, Ստեփանավանից եւ Վանաձորից ունեցած լուրերի համաձայն, այդ քաղաքներում նույնպես բողոքի ակցիաներ են կազմակերպվում ավտոմեքենաների մաքսազերծման օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների դեմ, Շիրակցի վարորդները մտադրվել են իրենց մասնակցությունը բերել այդ եւ այլ քաղաքներում կազմակերպվելիք բողոքի միջոցառումներին:    

 

Հաղորդագրության ավարտը 


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter