Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու քաղաքապետը վարորդներին ասել է, թե խնդիրն ինքը հաղորդել է Ս.Սարգսյանին 

 

14 | 02 | 2011 | 20:30 | Հաղորդագրություն-4

 

Փետրվարի 14-ին, առավոտյան ժամը 11:20-12:00 Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների շուրջ 60 վարորդների ընդունել եւ լսել է Գյումրու քաղաքապետը: Հանդիպման ընթացքում վարորդները նրան են ներկայացրել այն խնդիրները, որոնց առաջ իրենք հայտնվել են ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների հետեւանքով: Վարորդները բացատրել են, որ իրենք ի վիճակի չեն 10-15 օրում հայթայթել եւ պետությանը վճարել այնպիսի ահռելի գումարներ, ինչպիսիք հաշվում են իրենց մեքենաների մաքսազերծման համար ՊԵԿ-ում: Քաղաքապետ Վ.Ղուկասյանը, ըստ վարորդների հաղորդման, իր աջակցությունն է հայտնել նրանց, ասելով, թե նրանց բողոքն արդարացի է, կիսում է նրանց մտահոգությունները, կանգնած է նրանց կողքին, ինքն էլ այդ հարցով դիմել է ՀՀ նախագահին եւ տեղյակ է, որ Շիրակի մարզպետն էլ է մտահոգ այդ խնդրով: Քաղաքապետը խորհուրդ է տվել չքաղաքականացնել խնդիրը:

 

Այնուհետ վարորդները այցելել են Գյումրում ՀՀԿ գրասենյակներից մեկը, ակնկալելով այնտեղ հանդիպել ՀՀ ԱԺ պատգամավոր Ս.Ավետիսյանին եւ հիշեցնել, որ իրեն այդ հարցով մեկ շաբաթ առաջ դիմում են հղել: Պատգամավորին տեղում չգտնելով, գրասենյակի աշխատակիցներին են փոխանցել դիմումի եւս մեկ օրինակ, փոխանցելով, որ սպասում են պատգամավորի պատասխանին: Գրասենյակի աշխատակիցներից մեկը փորձել է խեթել նրանց, թե իրենք ընտրե՞լ են Ս.Ավետիսյանին, որ պահանջներ են առաջադրում, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատգամավորը ընտրվել է ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով: Վարորդները բացատրել են, որ անգամ համամասնական ընտրակարգով պատգամավորներին ընտրում են քաղաքացիները:  

 

Երոկոյան վրացական պետհամարանիշերով մոտ 50 ավտոմեքենաների վարորդներ քաղաքում հերթական երթն անցկացնելուց հետո այցելեցին ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին, նրան հաղորդելով իրենց մտահոգությունները խնդրի շուրջ եւ խնդրելով Վեհափառի հետ միջնորդել իշխանություններն ու սատարել իրենց: Թեմի առաջնորդը հայտնեց, որ խնդիրն իրոք մտահոգող է, եւ եկեղեցու սպասավորների մեջ նույնպես կան հոգեւորականներ, որոնք այդ խնդրի առաջ են կանգնած: Տ.Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ ինքը ակնկալել է, թե կառավարությունը այդ խնդրի կարգավորման ավելի մեղմ մեթոդներ կկիրառեր` ավտոմեքենաների մաքսազերծման դրույքները հաշվարկելով այնպես, որ դրանց նկատմամբ Վրաստանի ավտոմեքենա ներկրողները շահեկան վիճակում չլինեն` այլ լինեն համանման պայմաններ, կամ` կառավարությունը կաներ այնպես, որ այդ նորամուծությունը վերաբերվեր այդ օրենսդրական փոփոխություններից հետո Վրաստանում գտնվող մեքենաներին: Վարորդները թեմի առաջնորդին բացատրեցին, որ չունենալով անհասկանալի դրույքաչափերով հաշվվող մաքսազերծման գումարը, ստիպված են կամ շտապ` կես գնով իրենց մեքենաները վաճառել Վրաստանում, կամ փորձել Վրաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ ուղղությամբ վարորդներն արդեն պարզել էին, որ հարկավոր է Վրաստանի ցանկացած քաղաքում, համապատասխան պետական գրասենյակ ներկայացնել նոտարի կողմից վավերացված ծննդյան վկայականը, անձնագրի պատճենը, երկու լուսանկար, Վրաստանի 2 քաղաքացու երաշխավորագիր եւ վճարել համապատասխան գումար` 80 օրում քաղաքացիություն ստանալու համար` 200 լարի, 60 օրում ստանալու համար` 300 լարի, իսկ 30 օրում քաղաքացիություն ստանալու համար` 400 լարի: Այս ամենը վարորդները ներկայացրին թեմի առաջնորդին, բացատրելով, որ իրենց նկատմամբ իշխանությունների շարունակական արհամարանքի դեպքում գուցե Վրաստանի քաղաքացություն ստանալուն այլըտրանք չունենան: Թեմի առաջնորդը խոստացավ իր ջանքերը ներդնել խնդիրը Վարչապետին հասցնելու համար:

 

Օրվա վերջում վարորդները գումարեցին իրենց ժողովը եւ պլանավորեցի փետրվարի 15-ի բողոքի միջոցառումները:   

 

Օրվա բոլոր միջոցառումները նախաձեռնել էին վարորդները

  

Հաղորդագրության ավարտը 


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter