Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հիմարությունը սահման չունի. ապացուցել են Շիրակի եւ Լոռու մարզի միլիցիք

 

16 | 02 | 2011 | 22:30 | Հաղորդագրություն-5

 

Փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 10:30-11:20, Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հետ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ անակնկալ հանդիպման եկավ ՀՀ Շիրակի եւ Արագածոտնի Ճանապարհային ոստիկանության պետ գնդապետ Ա.Կարապետյանը եւ սկսեց նրանց բացատրել, թե քանի որ ձյուն է գալիս  եւ Ջաջուռի լեռնանցքը անանցանելի է, ինքը չի կարող թույլ տալ նրանց երթը դեպի Վանաձոր: Գյումրեցի վարորդները, իմանալով, որ Վանաձորում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները բողոքի հանրահավաք են կազմակերպել, պատրաստվել էին մեկնել Վանաձոր եւ մասնակցել միջոցառմանը: ՃՈ տարածաշրջանային բաժնի պետը տեսնելով, որ չի կարողանում տարհամոզել վարորդներին, վերջում ասաց, թե միեւնույն է` ինքը թույլ չի տալու նրանց մեկնել, իբր, նրանց անվտանգությունից ելնելով: Այդուհանդերձ, վարորդները ճանապարհ ըկան 11:20-ին: Մի քանի ավտոմեքենա կարողացան անցնել Ջառուռ գյուղի դիմաց կանգնած ոստիկանական ավտոմեքենաների պատնեշը, իսկ մյուսների` մոտ 40 ավտոմեքենաների մուտքը արգելափակեց մոտ 10 ոստիկանական ծառայողական եւ անձնական ավտոմեքենաների եւ մոտ 25 ոստիկանների պատնեշը: Նրանց մեջ էին, Ոստիկանության մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալը, Ախուրյանի բաժնի պետն ու տեղակալները, ՃՈ աշխատակիցները, մի շաք սպաներ եւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Միջպետական նշանակության Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղու փակելը այս ոստիկանները բացատրում էին իբր այն հանգամանքով, թե լեռնանցքը ձնաբքի պատճառով փակ է: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, որ ժամը 11:20-ին էր լեռնանցքով անցել դեպի Լոռու մարզ, եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա.Սաքունցը, որ Վանաձորից էր եկել դեպի Գյումրի, Ջաջուռի ոստիկանական պատնեշի մասնակիցներին երեքուկես ժամ շարունակ բացատրում էին, որ իրենց արածն ակնհայտ ապօրինություն է, ճանապարհը իրականում անցանելի է, առավոտյան առատորեն ավազ են շաղ տվել այնտեղ եւ, որ ոստիկանները իրավունք չունեն խոչընդոտել ավտոմեքենաների ընթացքը դեպի Վանաձոր: Ոստիկանները մնացին անդրդվելի, մինչեւ ժամը 15:30-ը, այդպիսով մասնակիորեն փակ պահելով ճանապարհը: Առաջին երկու ժամերի ընթացքում նրանք ոչ մի մեքենա, անգամ բեռնատարներին թույլ չէին տալիս անցնել իրենց պատնեշը, ուղղակի կրծքով եւ հետույքներով հենվելով ավտոմեքենաներին: Այդ խառնաշփոթի մեջ մի հին ավտոբուս հաջողացրեք եւ մտավ ոստիկաններից մեկին պատկանող թանկարժեք սեւ Նիսսան ավտոմեքենայի դռների մեջ, ոստիկանները այդ մեքենան արագ հեռացրին:

 

Այդ ընթացքում լրագրողները մեքենայով ելան լեռնանցք, անընդհատ` մեկ ֆայլով նկարահանեցին ամբողջ ճանապարհը, այդ ընթացքում նկարահանեցին այդ ճամփին պարեկող ՃՈ ավտոմեքենան, եւ վերադարձան Ջաջուռի ոստիկանական պատնեշ:

 

Մեքենաների ճամփան արգելափակած ոստիկանները իրենց արածը փորձում էին մեկնաբանել այն հանգամանքով, թե իրենք հրաման են կատարում, չէին կարողանում բացատրել թե ինչպես են Վանաձորի կողմից տարատեսակ մեքենաներ հաջողությամբ իջնելով լեռնանցքը գնում դեպի Գյումրի եթե, իրենց ասելով` լեռնանցքը փակ էր:

 

Ժամը 15:30-ին ոստիկանական հիմնական ուժերը ինչ-որ հրաման ստանալով թողեցին հեռացան, իսկ մնացած ճանապարհային ոստիկանները այլեւս չխոչընդոտեցին վարորդների ճանապարհը:

 

Այդ ընթացքում Վանաձորում տեղի ունեցած բողոքի հանրահավաքից հետո, վարորդները որոշեցին երթով գալ Գյումրի: Նրանց հետ էին Ժառանգություն կուսակցության պատգամավորներ Ա.Մարտիրոսյանը, Զ.Փոստանջյանը, Ս.Սաֆարյանը:

 

Շիրակի եւ Լոռու մարզերի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների երթերը հանդիպեցին Մեծ Պարնի գյուղի մոտ եւ որոշեցին երթ անել դեպի Վանաձոր: Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձորի քաղաքային բաժնի բոլոր պետերն ու բոլոր տեղակալները մոտ 120 ոստիկանների հետ փակել էին Վանաձոր քաղաքի մուտքը, իրենց կարծիքով` ամենահանճարեղ միջոցով: Ոստիկանները ավտոմայրուղու կենտրոնում կանգնեցրել էին ձնահավաք մի հսկա մեքենա, իսկ դրա երկու կողմերին` ճանապարհային ոստիկանության մեքենաներ, այսպիսով բացարձակ անանցանելի դարձնելով Երեւան - Բագրատաշեն ճանապարհը: Բողոքի միացյալ երթի մասնակիցները բուռն ծափահարություններով ողջունեցին ոստիկանության` ճանապարհ փակելու նախաձեռնությունը, ինչ-որ մեկը վրացական պետհամարանիշեր նկարեց թուղթուգրիչով եւ այն փակցրեցին տրակտորի վրա: 10 րոպե անց Վանաձորի մուտքի մետ խցանումների երկարությունը մեկ կիլոմետրից ավելի էր: 30 րոպե անց, Ոստիկանության Լոռու մարզային վարչության նախաձեռնած ապօրինության պատճառով, Սպիտակի ուղղությամբ խցանումը ձգվում էր մոտ 4 կմ իսկ դեպի Վանաձոր` մոտ 1,5 կմ, մեքենաների մի մասի մեջ երեխաներ կային, այդ խցանումների մեջ էին հայտնվել հայկական, վրացական եւ թուրքական բեռնատարներ նույնպես:

 

Ոստիկանները, վերջապես գլխի ընկնելով, որ 50 մեքենայից բաղկացած խաղաղ ավտոերթը խափանելու իրենց հանճարեղ նախաձեռնությունը հանգեցրել է Հայաստանի գլխավոր ավտոմայրուղիներից մեկի կաթվածահարման, ձյուն մաքրող մեքենային հրամայեցին հեռանալ ճանապարհից: Ոստիկանները այդ ամբողջ ընթացքում բանակցում էին վանաձորցի ավտովարորդների բողոքի միջոցառումների համակարգողի եւ Ժառանգություն Կուսակցության պատգամավորների հետ` Վանաձորում բողոքի ավտոերթի երթուղին ճշտելու համար: Գյումրեցի ավտովարորդները հայտարարեցին որ իրենք սկզբունքորեն չեն մասնակցի հայտարարված երթուղով ավտոերթի: Ոստիկանության ներկայացուցիչները այդ հայտարարություններից հետո ակնհայտորեն կատաղում էին, բայց ոչինչ անել չկարողացան: Արդյունքում, մոտ 60 ավտոմեքենաներից բաղկացած ավտոերթը անցավ Վանաձորի գրեթե բոլոր թաղամասերով եւ ժամուկես անց հանգրվանեց Արցախ պուրակի մոտ: Վարորդները համատեղ քննարկեցին հետագա անելիքները եւ հրաժեշտ տվեցին միմյանց: Վանաձորցի ոստիկանները ակնհայտորեն գրգռված էին գյումրեցիների` այստեղ գտնվելուց, պետերից մեկը անգամ հանդգնեց վարորդներից մեկին ասել թե գնացեք ձեր քաղաքում երթ արեք, բայց ի վերջո, ճանապարհային ոստիկանները ուղեկցեցին գյումրեցիների ավտոշարասյունը` մինչեւ Վանաձորի վարչական սահմանները:                               

 

Փետրվարի 16-ին` Վրացական պետհամարանիշեորվ ավտոմեքենաների շիրակցի վարորդները Գյումրիում անցկացնելու են Անիլլաջ օր, որի բովանդակությունը գաղտնի են պահում: Այս միջոցառմանը մասնակցելու են նաեւ Վանաձորից ժամանած վարորդները: 

  

Հաղորդագրության ավարտը 


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter