Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անիլլաջ Օրվա երթը կայացավ. Շիրակի միլիցիք հոգեգարության եզրին են

 

16 | 02 | 2011 | 23:00 | Հաղորդագրություն-6

 

Փետրվարի 16-ին Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների բողոքն ստանալուց հետո, նրանց ներկայացուցչին ընդունեց եւ նրա հետ զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանը: Զրույցի ընթացքում նա հայտնեց, որ կիսում է վարորդների մտահոգությունը, տեղեկացրեց, որ խնդրի մասին նա հաղորդել է ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանին եւ հիմա փորձում են կազմակերպել մի քննարկում, որին կմասնակցեն պատգամավորները, ՊԵԿ աշխատակիցները եւ բողոքավոր վարորդները` գուցե հնարավոր լինի գտնել խնդրի կարգավորման փոխզիջումնային տարբերակ:

 

Ժամը 13-ից 14-ը, վարորդները նկատելով, որ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հարակից թաղամասերը լի են ոստիկաններով եւ նրանց մեքենաներով, որոնք հսկում էին բառացիորեն բոլոր խաչմերուկները, մի քանի ուղղություններով խառը երթերի ելան Գյումրու քարուքանդ փողոցներով: Նրանց այդ ընթացքում հետեւում էին ավելի քան մեկ տասնյակ բացահայտ եւ ծպտված ոստիկանական ավտոմեքենա:

 

Փետրվարի 16-ին Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հետ Գյումրիում Անիլլաջ Օր անցկացնելու ակցիային մասնակցելու համար Վանաձորից Գյումրի էին մեկնել մեկ տասնյակ ավտոմեքենա, որոնց ընթացքը Ջաջուռ գյուղի մոտ արգելափակել են Գյումրու եւ Ախուրյանի ոստիկանության մեծուպուճուր ոստիկանները: Արգելափակումը տեւել է չորս ժամից ավելի: Այստեղ էին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Գ.Թադեւոսյանը, Ախուրյանի բաժնի պետը` տեղակալի եւ մոտ մեկ տասնյակ ենթակաների հետ: Սրանք, ինչպես նախորդ օրը` Ջաջուռ գյուղի մուտքի մոտ իրենց մեքենաներով եւ մեքենաների դիմաց նետվելու փորձված հնարքով արգելում էին վանաձորցիների ընթացքը Գյումրի: Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների գյումրեցի վարորդների մի մասը մեկնեց Ջաջուռ` վանաձորցիների ճամփան բացելու: Լրագրողների եւ վարորդների այն հարցին, թե ինչո՞ւ եք ճամփան փակել, սրանք պատասխանում էին, թե` հրաման ենք կատարում եւ` այդպես է պետք: Տեղում վարորդները ավտոմեքնաների շուրջը շղթա կազմելով քայլ-առ քայլ դրանք տեղափոխում էին ոստիկանների պատնեշի միջով: Ոստիկանները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս, փորձելով պատռել մարդկային շղթան, ճիշտ է` չէին հարվածում, բայց ամբողջ ուժով շղթայի մարդկանց հրում էին մեքենաների վրա եւ դեմը: Առանձնակի կատաղությամբ եւ մոլուցքով աչքի էին ընկնում Ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Ենգոյանը եւ նրա տեղակալ Սարգսյանը, որոնք նախօրդ օրերին նույնպես աչքի էին ընկել վարորդների նկատմամբ բիրտ եւ անօրինական վերաբերմունքով: Այդ հրմշտոցից, բարեբախտաբար, վրաերթեր տեղի չունեցան: Չնայած դրան, մի ավագ լեյտենանտ սկսեց ճղճղալ, թե իրեն ավտոյի տակ գցեցին, այնինչ դա սուտ էր: Այդպես վարորդները չորս մեքենա անցրին դեպի Գյումրի, մյուս երկուսին ուղեկցեցին այնպես, որ հարակից Ջաջուռ եւ Կամո գյուղերով սրանք շրջանցեցին ոստիկանական պատնեշը, մյուսները պատնեշը հաղթահարել չկարողացան եւ մեկ ժամից ավելի սպասելուց հետո վերադարձան Վանաձոր:

 

Գյումրեցի վարորդները ժամը 16-ին իրենց մեքենաներով հավաքվեցին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքի մոտ, պահանջելով վարչության պետի հետ հանդիպում, հերթապահությունում ասացին, թե նա տեղում չէ, քիչ անց Ջաջուռի ապօրինության վայրից իր սխրանք ավարտելուց հետո վերադարձավ պետի տեղակալը, որն էլ ընդունեց վարորդների ներկայացուցիչներին: Մոտ 40 րոպե տեւած զրույցի ժամանակ, նրանց համառ հարցումներին, թե ինչու եք երեկ եւ այսօր փակել Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղին, Գ.Թադեւոսյանը պատասխանում էր, թե իրեք չենք փակել ճանապարհը: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը վերջինիս բացատրեց, որ ոստիկանների, այդ թվում իր` Գ.Թադեւոսյանի կատարած օրինազանցությունների` ինքնիրավչության, լիազորություններն անցնելու, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարումների բոլոր դեպքերը մանրամասնությամբ նկարահանված են, դրանք տեղադրված են ինտերնետում ու դրանք տրամադրվելու են նախաքննություն իրականացնողներին, եւ այդ ապօրինությունների մասին հաղորդում է ուղարկվելու ՀՀ գլխավոր դատախազին: Ոստիկանության վարչության պետի տեղակալը փորձում էր բացատրել, թե վարորդների խնդրի լուծումը մոտ է, դրա համար լավ կլինի վարորդները դիմեն Երեւան, բայց վարորդների ներկայացուցիչները բացատրեցին, որ չեն եկել իրենից մաքսազերծման խնդիրների կարգավորում խնդրելու, այլ բացատրություն են պահանջում իրենց եւ վանաձորցի իրենց բախտակիցների ճամփան փակելու մասին: Վերջում Գ.Թադեւոյանին բացատրեցին, որ եթե չխոչընդոտեին վանաձորցիների ժամանումը, Անիլլաջ Օրվա ակցիան հիմա ավարտված կլիներ, եւ, որ ակցիան տեղի է ունենալու հիմա:

 

Ժամը 17:00-ին վարորդները` մոտ 35 ավտոմեքենաներով սկսեցին Անիլլաջ Օր միջոցառումը, որը ավարտվեց 19:10-ին: Երկու ժամից ավելի այս ավտոշարասյունը 5կմ/ժամ արագությամբ անցնում էր Գյումրու այն փողոցներով որտեղ գտնվում են Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրու քաղաքային բաժնի շենքերը, ու Շիրակի մարզպետարանը: Արդյունքում Գյումրու Պռոշյան, Նժդեհի, Սայաթ-Նովա փողոցներն ու Հաղթանակի պողոտան կաթվածահար էր խցանումներից մոտ երկու ժամ: Ոստիկանների այն հարցերին, թե ինչու արագ չեք քշում, վարորդները պատասխանում էին. անիլլաջ եմ (հավես չունեմ): Արդյունքում երթեւեկության կանոնների որեւէ խախտում չարձանագրվեց: Մարզային ՃՈ պետը եւ մի շարք այլ ոստիկանական ավտոմեքենաներ ուղեկցում էին երթը երկու ժամ շարունակ: Երթի ընթացքում հետզհետե նորանոր ավտոմեքենաներ էին միանում ցուցարարներին: Արձագանքելով ՃՈ պետի հորդորին, վարորդները դադարեցրին ազդանշանային շչակներ տալ:

 

Երթի վերջում ավտոմեքենաները ուղղվեցին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ` փետրվարի 17-ի իրենց անելիքները որոշելու: Պարզվեց 19:10-ին ավելի քան 10 ոստիկանական եւ ՃՈ ավտոմեքենաներ դեռ հսկում են Ակումբի հարակից թաղամասերը, սրանք նորից փորձեցին խոչընդոտել մեքենաների մուտքը թաղ, բայց արագ կռահեցին, որ խցանվում է Գորկու փողոցը, եւ բացեցին ճանապարհը:

 

Ժողովի ժամանակ վարորդները որոշեցին փետրվարի 17-ին ուղեւորվել Երեւան` եւ իրենց բողոքը ներկայացնել Կառավարությանը: Երեկոյան Գյումրի են ժամանել Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները, ովքեր առավոտյան Շիրակցիների հետ առավոտյան մեկնելու են Երեւան:          

 

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների տերերի եւ վարորդների բողոքի միջոցառումները Գյումրիում սկիզբ են առել 2011 թվի փետրվարի 5-ին եւ ընթանում են արդեն 11 օր: Վարորդները բողոքում են այն մաքսային նորամուծության դեմ, որի համաձայն իրենց մեքենաները մաքսազերծելու համար նրանք 15 օրում պիտի հայթայթեն մեծ գումար 1000-7000 դոլար` կախված մեքենայի գնահատման գնից, եւ վճարեն պետական բյուջե, ինչն անել չեն կարող:     

 

Հ.Գ.-Այս հաղորդագրության մեջ օգտագործված պատնեշ բառը խնդրում է հասկանալ ուղղակի եւ ոչ թե անեկդոտիկ իմաստով:     

  

Հաղորդագրության ավարտը 


2011
հունվար          
           
 
2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter