Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Օրինազանցություններ Հ1-ի եթերում

 

10 | 01 | 2011 | 11:30 | Նամակ

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը նամակով դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանին (պատճենները`Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա.Հարությունյանին եւ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհ. Հովսեփյանին), ներկայացրել  2010 թվի դեկտեմբերի 31-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի եթերում դիտարկված ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիայի մասին ու Գովազդի մասին օրենքների մի քանի դրույթների բազմակի խախտըումների մասին: Այսպես. 

 

  1. Առավոտյան ժամը 07:52:26-ից մինչեւ 24:00:00-ը 16 ժամ 07 րոպե 34 վայրկյան ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 01 րոպե 57 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 12,6 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը եւ այն գերազանցվել է 5,6 տոկոսով, կամ սահմանվածի 80 տոկոսի չափով:

  2. Տասներկու անգամ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը): Առավելագույն գովազդի ծավալի չափը չի խախտվել մնացած 4 ժամերի դեպքում:

  3. Վեց դեպքում առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ Գովազդի մասին օրենքով սահմանված առավելագույն չափը):

  4. Ժամը 22:50:41-ից մինչեւ 23:44:29 հեռարձակված Ռետրո-22.30 հաղորդումը հեռարձակվել է 0:00:22, 0:10:12, 0:11:53, 0:18:52, 0:06:37 տեւողությամբ հինգ մասերով եւ ընդմիջվել է գովազդային եւ հովանավորների հիշատակմամբ գովազդային չորս բլոկներով, ինչով խախտվել է  ՀՀ Գովազդի մասին օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ հոդվածի պահանջը:

 

Նամակում ասվում է. Պարոն Ամալյան, այս նամակին կից ՀՌԱ Հանձնաժողովին եմ ուղարկում Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների մեր վերծանման աղյուսակը: Խնդրում եմ քննության առնել վերը բերածս փաստերը եւ համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բարի եղեք այս նամակում բերածս խնդիրների Ձեր ուսումնասիրությունների եւ ձեռնարկած միջոցների մասին տեղեկացնել ինձ վերոհիշյալ հասցով:

 

Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի վերծանման աղյուսակը pdf ձեւաչափով:


2010
հունվար փետրվար-մարտ ապրիլ մայիս-հունիս
հուլիս-օգոստոս-սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
www.asparez.am կայքի արխիվը
2009
հունվար փետրվար մարտ ապրիլ-մայիս-հունիս
հուլիս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր դեկտեմբեր
 
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter