Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



400 անհետ կորած միայն Շիրակի մարզից

 

01 | 07 | 2011 |11:50| լուր

Ի՞նչ վիճակում են գտնվում եւ ի՞նչ  պայմաններում են ապրում Արցախյան պատերազմում անհայտ կորած զինվորների ընտանիքների անդամները...

 

Արեւամանուկ հիմնադրամում հունիսի 29-ին մարզպետարանի աշխատակիցների, Արցախյան պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողների եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին անհայտ կորած անձանց ընտանիքներին հուզող սոցիալական խնդիրները:

 

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արման Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց.-Ձեւավորվել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների կառավարական հանձնաժողով, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ես եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար տիկին Բաղդասարյանը որպես հանձնաժողովի անդամներ այսօր Գյումրիում ենք` ծանոթանալու Արցախյան պատերազմում անհայտ կորածների ընտանիքներին հուզող հիմնախնդիրներին, փորձելու լուծում տալ դրանց, շփվելու նրանց հետ: Այսօր մենք միայն միջազգային կազմակերպությունների միջոցով կարող ենք տեղեկատվություն ստանալ կամ փոխանակել անհայտ կորածների մասին եւ այդ աշխատանքները շարունակական են:

 

Հայկական Կարմիր Խաչի Գյումրու բաժանմունքի նախագահ Լեռնիկ Մխիթարյանի խոսքերով, մարդիկ վստահում են իրենց անհայտ կորածների որոնումների հարցում:

 

Շիրակի մարզպետարանի  աշխատակազմի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի  բաժնի պետ Սամվել Գրիգորյանը նշեց.-Անհայտ կորածների ընտանիքների խնդիրներին մենք տեղյակ ենք: Կարմիր խաչի օգնությամբ միջոցներ ենք հայթայթում նրանց հողի, վառելանյութի, հագուստի եւ սոցիալական բնույթի այլ կարիքները հոգալու համար: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ պատերազմի ժամանակ մարտական առաջադրանք կատարած, զոհված զինվորների ընտանիքների սոցիալական դրության բարելավմանը:

 

Անհայտ կորածների մայրերը խոսեցին իրենց ընտանիքներին նպաստ տրամադրելու խնդրի  մասին: Նրանցից մի քանի հոգու հետ մենք զրուցեցինք:

 

Մի կին ասաց, որ, իր սկեսրայրը` Ոսկանյան Շալիկոն, 1993 թվականի վերջին որպես կամավոր մասնակցել է պատերազմին: Ադրբեջանցիները նրան գերի են վերցրել: Այժմ նա ճանաչված է որպես անհայտ կորած` Կարմիր խաչի օգնությամբ: Ադրբեջանի հետ գերիների փոխանակման ժամանակ պարզվեց, որ նա գտնվում է Ղազախի բանտում:

 

Մեկ ուրիշի խոսքերով, իր եղբայրը կորել է 1995 թվականին Աղդամում:

 

Զրուցակիցներիցս մեկը նշեց, որ, իր ամուսնու եղբայրը` Արտյոմ Վարդանյանը, ծառայել է Հորադիզում 1998 թվականին: Կնոջ պատմելով, իրենք ՌԴ-ում են եղել, երբ մի անգամ լվացվելուց հետո նա այլեւս չի երեւացել զորամաս: Փաստացի ճանաչված է որպես անհայտ կորած: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` որպես դասալիքի: Այժմ դիմել են Երեւանի զինդադախազություն` քրեական գործը չեղյալ հայտարարելու համար, բայց դեռ պատասխան չի ստացվել: Դիմել են նաեւ պաշտպանության նախարարություն: Ծնողներն ահավոր վիճակի մեջ են. ուզում են իմանալ, թե ի՞նչ է պատահել զինվորի հետ, ու՞ր է նա հիմա:

 

Ներկաներից մեկը բարձրաձայնեց, որ իր հարազատը` Հակոբյան Վահանը 1995 թվականի մայիսի 25-ին է կորել:

Մի ծեր կնոջ ելույթից պարզվեց, որ, որդին` Պետրոսյան Գրիշան տասը տարուց ավելի  անհայտ կորած է...:  

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter