Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վառ եվ գորշ գույների համադրություն

 

01 | 07 | 2011 |12:25| լուր

 

ՀՀ եւ ՌԴ միջեւ մշակութային կապերն աշխուժանում են...

 

Գյումրու Գեղարվեստի ազգային ակադեմիայում ռուս նկարիչների հետ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում հունիսի 29-ին տեղի ունեցավ հանդիպում գեղանկարչության ոլորտում վարպետության դասերին մասնակցելու նպատակով Ուլյանովսկի մարզ եւ Կարսունի շրջան մեկնած Գեղարվեստի ազգային ակադեմիայի առաջին կուրսի ուսանողների հետ: ՌԴ-ում վարպետության դասերը տեւեցին  հունիսի 15-24-ը:

 

Ծրագրի պատասխանատու Գոռ Մարգարյանի խոսքերով, նպատակը փորձի փոխանակումն է գեղանկարչության ոլորտում եւ մասնագիտական նոր հմտությունների ձեռք բերումը: ՌԴ այցելած ուսանողներն իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին Պլաստովի անվան դպրոցին: Այցելեցին ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի ընկեր Յազիկովի անվան գյուղ: Ծանոթացել են Մոսկվայից հյուրընկալված վաստակավոր նկարիչ Միրոնովի, հայտնի նկարիչ Բորիս Ալեքսանդրովիչ Սկլյարուկի հետ: Գեղանկարչության ոլորտում ռուս երիտասարդության հետ շփումների արդյունքում վերջիններս սկսել են նկարել լեռներ, սարեր, լեռնաշխարհ. այն ինչը չկա իրենց մոտ: Կարսունում հանդիպել են հայի, որն ունի 700 աշխատատեղ ապահովող մեծ ֆաբրիկա: Ծանոթացել են բժիշկ Կարեն Տաշցյանի հետ:

 

ՌԴ մեկնող ուսանողուհիներից Ռիմա Գյոդակյանի խոսքերով, ռուս նկարիչների աշխատանքներին ծանոթանալը ռուսական բնությանը հաղորդակցվելու միջոց է: Ռուսական նկարների գույները տարբեր են հայկականից. մեր նկարներում գերիշխող են դեղինն ու կարմիրը, իրենց մոտ` կանաչը, շագանակագույնը, կապույտը:

 

ՌԴ մեկնած ուսանողներից մեկի` Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ, ռուսական նկարներում դեղին գույնի տարատեսակները շատ են, որոնք Հայաստանում չկան:

 

Ներկաների խոսքերով, ՌԴ-ում մեծ ակնածանք են տածում Մարտիրոս Սարյանի հանդեպ, իսկ ռուս հայտնի նկարիչ Պլաստովի նկարներից մեկը` Ակունքը, գտնվում է Հայաստանում:

 

Ուսանողները  նվերներ են հանձնել Ուլյանովսկի մարզպետ Մարոզովին, իսկ իրենց նվիրել են Պլաստովի գրքերն` իր նկարներով: ՌԴ մեկնելու ծախսերը հոգացել է Շիրակի մարզպետարանը, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում բոլոր ծախսերը հոգացել է ռուսական կողմը:

 

Անահիտ Սիմոնյան

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter