Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեր բուհերի եվրոպական չափանիշները

 

02 | 07 | 2011 |11:45| ակնարկ

 

Որդեգրելով բոլոնյան սկզբունքներն ու առաջնորդվելով զարգացման միջազգային չափորոշիչներով, կրթության ավանդական ձեւերից անցում կատարելով եվրոպականին` Հայաստանյան կրթական համակարգը փորձ է անում լիարժեք ուսում ապահովել:

 

Բոլոնյան համակարգը hայաստանյան բուհերում այլեւս իրականություն է: Դրա տասը հիմնական գործոնից երկուսը` կրեդիտային ու եռաստիճան համակարգերը` բակալավրիատ, մագիստրատուրա եւ դոկտորանտուրա, արդեն հաղթահարված են:

 

Գործընթացի բաղկացուցիչ մասերից մեկն էլ  դասախոսական կազմի եւ ուսանողների ակադեմիական շարժունության եւ փոխանակումների իրականացումն է միջազգային կազմակերպությունների եւ գործընկեր համալսարանների հետ համագործակցությամբ:

 

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, օրինակ, 2007-ից համագործակցում է Էրասմուս մունդուս` արտաքին համագործակցության բաց պատուհան ծրագրի հետ, որի արդյունքում տասնյակ ուսանողների եւ դասախոսների են ուղարկել Եվրոպա եւ Ֆրանսիայից ընդունել մեկին: Ըստ ԳՊՄԻ-ի արտաքին կապերի եւ բարեփոխումների բաժնի վարիչ Հ.Մելքոնյանի` այս եւ նմանատիպ ծրագրերը նպաստում են նորի կայացմանն ու հնարավորություն են տալիս ավելի հեշտ յուրացնելու միջազգային փորձը: Նոր ուսումնական տարին Բելգիայում, Հունաստանում եւ Իտալիայում կդիմավորի մանկավարժականի հինգ ուսանող: Մի քանի ամսով կամ մեկ տարով ուսանողներին եւ դասախոսներին հին աշխարհամասում ուսումը շարունակելու եւ վերապատրաստվելու  հնարավորություն է տալիս նաեւ Տեմպուս ծրագիրը: Նման շարժ առաջիկա ուստարվանից կիրականացվի նաեւ ակադեմիական փոխանակումների գերմանական կազմակերպության միջոցով

 

Բոլոնյան գործընթացում կարեւոր է նաեւ ներքին եւ արտաքին համակարգերի ներդրումը: Այդ նպատակով 2008-ին Հայաստանում ստեղծվել է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն Ներքին համակարգերը ներսում են գործելու` գնահատելով ու ապահովելով իրենց մատուցած կրթության որակը: Ի դեպ` այսուհետ բուհերի կառուցվածքային եւ ծրագրային հավատարմագրումն իրականացվելու է կրթօջախի ներքին համակարգերի ինքնավերլուծության եւ ինքնագնահատման արդյունքների հիման վրա: Բուհի կամ մասնագիտության հավատարմագրման գործընթացը որակի ապահովման արտաքին եւ ներքին համակարգերի ներդրման փոխլրացումն է եւ տրամաբանական շարունակությունը:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter