Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ռաֆայել Աթոյանի ցուցահանդեսը Գյումրիում.

մշակույթի նախարարությունից մարդ չկար

 

02 | 07 | 2011 | 21:40 | լուր

 

Հուլիսի 1-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի առթիվ: Ասուլիսը հրավիրել էին արվեստաբան, Գյումրու պատվավոր քաղաքացի Շահեն Խաչատրյանը եւ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը:

 

-Ռաֆայելը ծնունդով Գյումրիից է, հիմա ապրում է ԱՄՆ-ում: Նա իմ մտերիմ ընկերն է: Հիանալի անձնավորություն է, բարի, կամեցող: Նրա նկարները հիմնականում վերաբերում են հայրենիքին, հայրենի բնությանը, գյուղական կյանքին: Ռաֆայելը երբեք վատ բաների մասին չի խոսում, շատ կատակասեր է: Իսկ Կարոտ ֆիլմում նա այնպես է Առաքելի դերը խաղում, որ ուղղակի խոսքեր չեմ գտնում,-ասում է Շ.Խաչատրյանը:

 

Հաջորդ օրը` հուլիսի 2-ին, Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանում (Ձիթողցոնց տուն) տեղի ունեցավ Ռաֆայել Աթոյանի նկարների ցուցահանդեսը: Ներկայացված էին նկարչի ստեղծագործություններից 20-ը, որոնց մեծ մասը նկարվել է ԱՄՆ-ում: Ցուցահանդեսի բացմանը ավելի քան 50 հոգի էր ներկա: Բացման խոսքով հանդես եկան Շ.Խաչատրյանը, Ս.Հարությունյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հ.Կիրակոսյանը:

 

-Ռաֆայելն այնքան հավեսով եւ հաճելի գյումրեցի է: Ես անձանբ նրա հետ ծանոթ եմ եւ կարող եմ ասել, որ ուղղակի հիանալի անձնավորություն է եւ շատ լավ նկարիչ-ասում է Հ.Կիրակոսյանը:

 

Քանի որ ներկաներին հետաքրքրում էր Շ.Խաչատրյանի կարծիքը կապված Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երեւան տեղափոխելու հետ, Գյումրու պատվավոր քաղաքացին ասաց հետեւյալը.

 

-Մինաս Ավետիսյանի որմնանկարները Երեւան տեղափոխելու հետ կապված, անկեղծ ասած, վիրավորված եմ, քանի որ ինձ` որպես Մինասի ընկեր, նրա եւ նրա նկարների մասին շատ բան իմացող մարդ, ոչ մեկը մի օր չեկավ եւ որևէ հարցով չդիմեց: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ կարեւորը ոչ թե տեղափոխելու վայրն է, այլ հենց դրանք փրկելը: Չէ՞ որ Գյումրին էլ, Երեւանն էլ Հայաստանի քաղաքներն են: Կարեւորն այն է, որ նկարները փրկվեն: Ջաջուռում էլ նկարները փրկեցին, իսկ ո՞վ է հիմա դրանց ուշադրություն դարձնում:

 

Ռ.Աթոյանի ստեղծագործությունների այս ցուցահանդեսը եղել է նաեւ Երեւանում:

 

Վահագն Թադեւոսյան

 

 
 
 

2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter