Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կոռուպցիայի դեմ պայքարի նոր ուղիներ

 

02 | 07 | 2011 |21:30| լուր

 

Արեւելյան գործընկերության  (ԱլԳ)  գագաթաժողովը 2009 թվի մայիսի 7-ին Պրահայում հաստատել է եվրոպական հանձնաժողովի 2008 թվի դեկտեմբերին ներկայացրած Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը (Eastern Partnership, ԱլԳ), որի աշխատանքներին հասարակության մասնակցության ապահովման համար Եվրոպայում անցկացվում են քաղաքացիական հասարակության տարեկան համաժողովներ (ՔՀՀ): Ծրագրի շահառու երկրներն են նախկին սովետական 6 պետությունները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուս, Մոլդովա: ՔՀՀ-ի նպատակն է Արեւելյան գործընկերության գաղափարների տարածումը, միեւնույն ժամանակ կոչված է միավորելու ԱլԳ անդամ 6 երկրների հասարակություններին` միմյանց համար կանխատեսելի դարձնելու, ժողովրդավարական բարեփոխումներին միտված հարցերի առաջադրման եւ դրանց լուծման որոնումներում: Արեւելյան գործընկերությունը մեծ կարեւորություն է տալիս քաղաքացիական հասարակությանն ու նրա դերի բարձրացմանը, նրանում հասարակական զանազան միավորումների ներգրավվածությանն ու  կոռուպցիայի դեմ պայքարին:

 

Այդ նպատակով Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ, հուլիսի 1-2-ը Գյումրիում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որի նպատակը ԱլԳ գործընթացներում հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում քաղաացիակա հասարակության կառույցների նեգրավումն էր: Սեմինարին մասնակցում էին ակտիվ գործունեություն ծավալող եւ հանրությանը հայտնի այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Ուրբան ինստիտուտը, Համայնքների ֆինանսիստների միությունը, երեւանյան եւ տեղական այլ հասարակական կազմակերպություններ, փորձագետներ Ուկրաինայից ու Մադրիդից: Վերջիններիս  ընտրությունը կատարելիս  հաշվի է առնվել նրանց գործունեության հիմնական ուղղվածությունն ու ակտիվությունը:

 

Քննարկման առանցքը քաղաքացիական հասարակության ներգրավածությունն է հայաստանյան կառավարման համակարգի եւ կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներում:

 

աղաքացիական սեկտորը պետք է այնքան հզորանա, այնքան պրոֆեսիոնալ դառնա եւ իր ասածներն այնքան անվիճելի ու համոզիչ պիտի լինեն, որ իշխանությունը հաշվի նստի այդ կարծիքների հետ,- նշեց ԵՄԱ փորձագետ Հերիքնազ Հարությունյանը:

 

Եվրամիության հետ նախկին խորհրդային 6 երկրների համագործակցության հեռանկար ունեցող այս ծրագրում հանրային` ոչ պետական միավորումների եւ կառույցների մասնակցությունը առայժմ թույլ է եւ անբավարար:

 

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը նշեց, որ ՀԿ-ների մեծ մասը կայանալու եւ հզորանալու խնդիր ունի, իսկ այն կազմակերպությունները, որոնք արդեն կայացած են, ունեն իրենց նպատակը, առաքելությունը, առանձնապես կարիք չունեն գնալ Եվրոպա տեսնելու, նրանց մասնակցությունը ԱլԳ ծրագրի վրա ազդեցություն ունենալն է, դա  լավ միջոց է երկրի առաջ ծառացած խնդիրները բարձրաձայնելու:

 

Սեմինար-քննարկման երկրորդ օրը` հուլիսի 2-ին, զեկույցով հանդես եկավ Մադրիդից ժամանած FRIDE միջազգային կազմակերպության հետազոտող Նատալյա Շապովալովան` ներկայացնելով ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովի կոռուպցիայի դեմ պայքարի ենթախմբի առաջարկությունների իրականացման ընթացքը: Վերջինս համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները ակնհայտ կդառնան 3 երկրներում անցկացվող առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:

 

Վերջում Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԱլԳ ՔՀՀ-հայաստանյան ՔՀԿ-ներ կապերի ամրապնդման հնարավորություններ թեմայով զեկույցով հանդես եկավ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը: Նա նշեց, որ զուտ հակակոռուպցիոն ՀԿ-ներ Հայաստանում չկան, համակառուպցիոն պայքարի մի շարք առաջարկներ եւ հնարավորություններ ներկայացրեց, առաջարկեց լայն քարոզչական աշխատանք տանել եվրոպական կառուցներում` կոչելով նրանց նվազ աջակցություն ցուցաբերել կոռումպացված իշխանությունների եւ առավել աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարող հաստատություններին, այդ պայքարում ներգրավել ավանդական եւ նոր մեդիան` սոցիալական ցանցերը, բլոգինգը, քաղաքացիական լրագրությունը եւ այլն: Ամփոփելով իր խոսքը` Բարսեղյանը նշեց հակակոռուպցիոն գործողությունների 3 մակարդակ. Ներպետական ՀԿ-ների գործողությունները, ԱլԳ-ի 6 երկրների կամ դրանցից մի քանիսի համանման գործողությունները եւ ծրագրերը, Եվրամիության եւ ԱլԳ-ի 6 երկրների փոխշփումները` չբացառելով 3-րդ կողմի մասնակցությունը:

 

Գյումրիում անցկացված այս սեմինարը այդ շարքի սեմինարներից երկրորդն էր: Առաջինը մեկնարկել էր Ալավերդիում եւ վերաբերում էր մարդու իրավունքներին եւ արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Եզրափակիչ սեմինարը տեղի կունենա սեպտեմբերին Ազատ մամուլ, մամուլի հիմնախնդիրներ, վիզաների ազատականացում թեմաներով:

 

Այն հարցին, թե սեմինարն ինչու անցկացվեց հենց Գյումրիում, ԵՄԱ փորձագետ Հերիքնազ Հարությունյանը բացատրեց. Գյումրին ավանդաբար շատ ակտիվ է հակակոռուպցիոն ծրագրերում, բազմաթիվ ՀԿ-ներ են ընդգրկված այս գործում եւ մտածեցինք, որ Գյումրիում հետաքրքրվածների թիվն անհամեմատ մեծ կլինի:

  

Մարինե Պետրոսյան

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter