Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Այստեղ ոսկի ու թանկարժեք քարեր շատ կան, միայն պետք է տեսնել

 

02 | 07 | 2011 |21:30| լուր

 

Հուլիսի 2-ին Գյումրու Բեռլին հյուրանոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Գեորգի Գյուրջիեւին: Հայտնի անձնավորություն, միստիկ փիլիսոփա, ում մասին մենք այնքան էլ շատ բան չգիտենք, բայց ով հայտնի է ամբողջ աշխարհում:

 

Միջոցառումը կազմակերպել էր պատմաբան Արթուր Նիկողոսյանը: Բացման խոսքում նա համառոտ անդրադարձավ Գյուրջիեւի կյանքին ու գործունեությանը: Ապա ելույթ ունեցավ գուրդջիեւագետ  Արկադի Ռովները.

 

-Գյուրջիեւը հետաքրքիր մտածող էր, վառ անհատ, փիլիսոփա, գրող, կոմպոզիտոր, պարուսույց եւ մարդ, ով արմատներով Գյումրիից է: Նրան ճանաչում են Ամերիկայում, Եվրոպայում: Բայց շատ քիչ բան գիտեն իր ծննդավայրում եւ Հայաստանում: Նրա թողած ժառանգությունը հսկայական հարստություն է, որ պատկանում է ոչ միայն գյումրեցիներին, այլեւ ռուսներին, ֆրանսիացիներին, ամերիկացիներին եւ ընդհանրապես աշխարհին: Ես Հայաստանում եմ իմ 45 ընկերների հետ, մենք անցկացնում են գյուրջիեւյան սեմինարներ: Միաժամանակ մենք այստեղ ենք, որովհետեւ ցանկանում էինք տեսնել նրա գործունեության, ստեղծագործության ակունքները: Այստեղ ոսկի ու թանկարժեք քարեր շատ կան, միայն պետք է տեսնել:

 

Խոսելով Գյուրջիեւի իդեալների մասին, Ա.Ռովները նշեց, որ շատ դժվար է դրանք ներկայացնել մեկ կամ մի քանի նախադասությամբ, դա բավականին բարդ է: Բայց գլխավորապես նա ձգտում էր լուսավորված, գործող հասարակության: Քնից արթնացած հասարակության, քանզի  հասարակությունը կարծում է, թե արթուն է, գործում է, իր կյանքը հագեցած է, բայց իրականում դա այդպես չէ:

 

Գjուրջիեւի գաղափարները, աշխատությունները եւ նրա մասին գրքերը, որոնք թարգմանված են բազմաթիվ լեզուներով, մեծ գրադարան են կազմում: Դրանք ոչ միայն ուսումնասիրվում են, ինչպես նշեց Ա.Ռովները, այլ նաեւ կիրառվում են պրակտիկայում:

 

Ելույթ ունեցավ նաեւ լրագրող Յուրի Հարությունյանը, ով մոտ տասնյակ հոդված է գրել Գյուրջիեւի մասին եւ, մասնավորապես, խոսեց վերջինիս պատանեկության եւ երիտասարդության մասին:

 

Ապա գյուրջիեւագետ Գալինա Սավչենկոն ներկայացրեց Գյուրջիեւի շարժում կոչվող մեդիտացիան, որը յուրահատուկ հանգստացնող, շնչառական վարժություն էր, եւ որին մասնակցեցին ներկաները: Դրան հաջորդեց դաշնակահարուհի Տատյանա Ռովների ելույթը, ով ներկայացրեց Գյուրջիեւի ստեղծագործություններից:

 

Հուլիսի 8-ին Երեւանում նախատեսվում է գյուրջիեւյան երաժշտության համերգ, իսկ 9-ին` գյուրդիեւյան երեկույթ:

 

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 հոգի, հիմնականում` հյուրեր արտասահմանից:   

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս
           
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հուլիսի 11-ին, ժամը 11:18:00-ին (GMT = 07:18:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter